fbpx
Բաժիններ

Առաջատարների համար եկել է ամենապատասխանատու պահը․ Ամենահետաքրքիր փաստերը՝ ԲԽ-ի 31-րդ տուրին ընդառաջ

«ԳԱՆՁԱՍԱՐ-ԿԱՊԱՆ» – «ԱՐԱՐԱՏ-ԱՐՄԵՆԻԱ»

4 մայիսի, ժ.15:00, Երևան, Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ

3 խաղ, որոնցից մեկում հաղթել է «Արարատ-Արմենիան», 2-ում գրանցվել է ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 0-2

1-ին շրջան. 22.08.2018 «Արարատ-Արմենիա» 0-0 «Գանձասար-Կապան»

2-րդ շրջան. 27.10.2018 «Գանձասար-Կապան» 0-0 «Արարատ-Արմենիա»

3-րդ շրջան. 09.03.2019 «Արարատ-Արմենիա» 2-0 «Գանձասար-Կապան»
Գոլերը՝ 1-0՝ Ժան-Ժակ Բուգուհի 7՛, 11մ, 2-0՝ Անտոն Կոբյալկո 79՛

«Գանձասար-Կապան»՝ 7-րդ տեղ (27 միավոր), «Արարատ-Արմենիա»՝ 2-րդ տեղ (49 միավոր):

Հետաքրքիր 5 փաստ՝ հանդիպմանն ընդառաջ

1․ Բարձրագույն խմբում մրցակիցների մրցավեճում միայն 3-րդ հանդիպման ժամանակ է բացվել գոլերի հաշիվը: Դրա համար 187 րոպե է պահանջվել:

2․ «Գանձասար-Կապանը» շարունակում է անհաջող ելույթներն առաջնության գարնանային հատվածում՝ 9 հանդիպումներում վաստակելով ընդամենը 5 միավոր, խփելով միայն 4 գոլ: Միակ հաղթանակը գանձասարցիները տարել են առաջնության հետնապահ «Արարատի» նկատմամբ՝ 1-0, իսկ վերջին երկու խաղերում չեն գտել մրցակիցների դարպասի բանալին:

3․ Խոշոր հաշվով կրած առաջին պարտությամբ ոչ միայն ընդհատվեց «Արարատ-Արմենիայի» 12 անպարտելի խաղերի շարքը, այլև զիջվեց առաջատարի դիրքը:

4․ «Արարատ-Արմենիան» առաջնության մասնակից միակ թիմն է, որի դարպասը կապանցիներին դեռ չի հաջողվել գրավել: Հետաքրքիր է, որ մրցակիցների 3-րդ շրջանի հանդիպումից առաջ էլ թիմերը մրցաշարային աղյուսակում զբաղեցնում էին նույն դիրքը, ինչ ներկայումս: Այդ ընթացքում «Գանձասար-Կապանը» միավորների իր պաշարն ավելացրել է ընդամենը 5-ով, իսկ ահա «Արարատ-Արմենիան» 8 խաղում 17 միավոր է վաստակել:

5․ Ընթացիկ առաջնությունում «Գանձասար-Կապանի» լավագույն ռմբարկուն Միհրան Մանասյանն է, որն իր բոլոր 6 գոլերն էլ խփել է աշնանային հատվածում: Իսկ ահա 11 գնդակով «Արարատ-Արմենիայի» լավագույն ռմբարկու Անտոն Կոբյալկոն շատ արդյունավետ խաղ է ցուցադրում առաջնության գարնանային հատվածում՝ դառնալով 8 գոլի հեղինակ:

Գանձասարցիների կազմում հանդիպմանը չի մասնակցի 4-րդ զգուշացումը ստացած Արման Հովհաննիսյանը, որը դեղին քարտերից 3-ին արժանացել էր առաջնության աշնանային հատվածում «Արարատ-Արմենիայում» խաղալիս: 7 դեղին քարտի արժանացած Գոռ Մալաքյանն ու Վլադիմիր Խոզինը բաց կթողնեն առաջիկա երկու հանդիպումները, ինչը մեծ կորուստ կլինի «Արարատ-Արմենիայի» համար:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2 3 4

Պաշտոնական․ «Նոան» հայտարարել է երկու տրանսֆերի մասին

«Արարատն» ստուգողական խաղում զիջել է Մոսկվայի «Սպարտակին»

Պաշտոնական․ «Լոռին» ուրուգվայցի ձախ պաշտպան է ձեռք բերել

Տրանսֆերային ձմեռ-2020․ Բարձրագույն խմբի ակումբների ձեռքբերումները և կորուստները (թարմացվում է)

30-ամյա հարձակվողը միացել է «Ուրարտուին»

Պաշտոնական․ Արտակ Ալեքսանյանը հեռացել է «Արարատից»

«Արարատն» ընկերական խաղում հաղթել է ռուսական թիմին

Պաշտոնական. Արման Հովհաննիսյանը՝ «Տոբոլի» ֆուտբոլիստ

«Փյունիկը» հաղթեց ղազախական թիմին, «Լոռին» ոչ-ոքի խաղաց Ուկրաինայի Պրեմիեր լիգայի ներկայացուցչի հետ (տեսանյութ)

«Արարատ-Արմենիան» հաղթանակներ է տոնել այսօր կայացած ընկերական խաղերում (տեսանյութ)

Պաշտոնական․ Վահագն Այվազյանը՝ «Լոռիի» ֆուտբոլիստ

Հովհաննես Համբարձումյան․ «Աշխատասիրությունն ամենամեծ տաղանդն է»

Ավստրիացի կենտրոնական պաշտպանը կարիերան կշարունակի «Լոռիում»

Պաշտոնական․ Դավիթ Ղանդիլյանը տեղափոխվել է «Լոռի»

Պաշտոնական․ «Լոռին» արգենտինացի հարձակվող է ձեռք բերել

Պաշտոնական. Սարգիս Շահինյանը՝ «Լոռիի» ֆուտբոլիստ