fbpx
Բաժիններ

«Այաքսը» 4 անպատասխան գնդակ ուղարկեց «Վիլլեմ II»-ի դարպասը և հռչակվեց Հոլանդիայի գավաթակիր (տեսանյութ)

Հոլանդիայի գավաթի խաղարկություն, եզրափակիչ, 05․05․19 

«Վիլլեմ II» 0-4 «Այաքս»

Գոլերը՝ 0-1՝ Բլինդ 38՛, 0-2, 0-3՝ Հունտելար 39՛, 67՛, 0-4՝ Քրիստենսեն 76՛

«Այաքսն» իր պատմության մեջ 19-րդ անգամ է հռչակվել Հոլանդիայի գավաթակիր, և դա մրցաշարի ռեկորդ է։

Ամստերդամյան թիմը Հոլանդիայի առաջնությունում 1-2-րդ տեղերն է բաժանում «ՊՍՎ Էյնդհովենի» հետ, իսկ Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկությունում դուրս է եկել կիսաեզրափակիչ, որտեղ դիմակայության առաջին խաղում հյուրընկալվելիս 1-0 հաշվով հաղթել է «Տոտենհեմին»։

Հիշեցնենք, որ մրցաշրջանը «Վիլլեմ II»-ում էր անցկացնում Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը, որն այդ ակումբից հեռացել է ապրիլի 4-ին։ Նա Հոլանդիայի առաջնության 26-րդ տուրում «Ֆորտունա Սիտարդի» հետ կայացած մրցավեճում հրաժարվել էր փոխարինման դուրս գալ, ինչից հետո կողմերը երկկողմ համաձայնությամբ խզել էին պայմանագիրը։

Ինչ վերաբերում է «Այաքսին», ապա Օզբիլիսը հենց այստեղ է սկսել իր ֆուտբոլային կարիերան, որտեղից 2012 թվականին տեղափոխվել է Կրասնոդարի «Կուբան»։

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


«Ցամքիլ ծաղիկ հասակի մեջ». Թոփ 10 ֆուտբոլիստ, որ սպավածից շուտ են թողել ֆուտբոլը

Տադիչ. «Այաքսը» ՉԼ-ի կիսաեզրափակիչի մասնակից է, ու ամոթ է, որ մրցաշարին մասնակցում է որակավորման փուլից»

Վան դե Բեկը նշել է՝ որտեղ է խաղալու հաջորդ մրցաշրջանում

Չեմպիոնների լիգա․ Հայտնի են որակավորման փլեյ-օֆֆի բոլոր զույգերը (տեսանյութ)

«Հուսով եմ՝ ամեն ինչ հնարավորինս շուտ կորոշվի». Վան դե Բեկը՝ «Ռեալի» հետ բանակցությունների մասին

Աղբյուր. «Այաքսի» առաջատարը կտեղափոխվի «Ռեալ»

Վան դե Բեկը հաստատում է. «Ռեալը» կապվել է «Այաքսի» հետ»

Սիմեոնե. «Բարսելոնան», «Այաքսն» ու «Յուվենտուսը» դպրոց ունեն, «Ռեալը»՝ ոչ»

Եթե Վան դեր Վարտը լիներ Վան դե Բեկի փոխարեն, «Ռեալ» կտեղափոխվեր անգամ հեծանիվով (տեսանյութ)

«Ռեալը» համաձայնության հասավ վան դե Բեկի հետ

«Ռեալը» վերադառնում է իր պլան Բ-ին

«Այաքսը» հաղթեց ՊՍՎ-ին ու նվաճեց Հոլանդիայի Սուպերգավաթը (տեսանյութ)

«Բարսելոնայի» ու Ինիեստայի վերամիավորումը. ինչ ֆուտբոլ դիտել այսօր

Պաշտոնական. «Այաքսը» դե Լիխտին փոխարինող գտավ

Օվերմարս. «Մենք չենք կարող նրան երկար պահել «Այաքսում»

Դե Լիխտ. «Երբ Ռոնալդուն ինձ խնդրեց տեղափոխվել «Յուվե», ես արդեն կայացրել էի որոշումս»