fbpx
Բաժիններ

«80-թիմանոց նոր մրցաշար՝ ՉԼ-ի և ԵԼ-ի փոխարեն»․ «Նապոլիի» նախագահի ուշագրավ առաջարկը

«Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը հայտարարել է, որ Եվրոպական ակումբների ասոցիացիայի հերթական ժողովի ժամանակ ներկայացնելու է ակումբային նոր մրցաշար ստեղծելու իր գաղափարը։

«Չեմպիոնների լիգան և Եվրոպա լիգան պետք է վերանան։ Դրա փոխարեն պետք է ստեղծվի մրցաշար, որին կմասնակցի 80 ակումբ։ Դրան կմասնակցեն 7-ական թիմեր Իտալիայից, Ֆրանսիայից,  Գերմանիայից, Անգլիայից ու Իսպանիայից, 4-ական՝ Պորտուգալիայից, Հոլանդիայից, Բելգիայից, Շվեդիայից, և մնացածը։ Մասնակիցները հայտնի կդառնան ազգային առաջնությունների արդյունքներով։

Թիմերը կբաժանվեն 4 խմբի՝ յուրաքանչյուրում 20-ական մասնակից։ Ես դա կանվանեի Եվրոպայի գավաթ։ Հանդիպումները տեղի կունենան շաբաթվա միջնամասում՝ երեքշաբթիից հինգշաբթի՝ հանգստյան օրերը թողնելով ազգային առաջնությունների համար։

Ինչ վերաբերում է Սուպերլիգային, ապա Անյելին («Յուվենտուսի» և Եվրոպական ակումբների ասոցիացիայի նախագահը՝ խմբ․) խելացի է։ Չեմ հավատում, որ նա ցանկանում է ստեղծել մրցաշար, որը կնվազեցնի եվրագավաթային խաղերի քանակը։ Այդ գաղափարը կարող է արդյունավետ լինել կարճաժամկետ հեռանկարում, բայց այն վերջիվերջո հիասթափեցնելու է հասարակության մեծ մասին»,- Դե Լաուրենտիսի խոսքերը մեջբերում է AS-ը։

«Նապոլին» ավելացված ժամանակի 8-րդ րոպեին հաղթանակ կորզեց «Կալյարիի» հետ խաղում (տեսանյութ)

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Չեմպիոնների լիգա. Որ խաղերը կցուցադրվի հեռուստատեսությամբ

«Նապոլին» վստահ հաղթանակ տարավ (տեսանյութ)

Ակումբային ֆուտբոլի շռնդալից վերադարձը. ինչ խաղեր դիտել այսօր

Անչելոտին դժգոհ է «Նապոլիի» մարզադաշտի վիճակից

«Նապոլիի» առաջատարներից մեկը մրցաշրջանի ավարտից հետո կլքի թիմը

«Ռեալը» «Նապոլիի» կիսապաշտպանի համար 45 միլիոն եվրո է առաջարկել, բայց մերժում ստացել

«Հենրիխ Մխիթարյանը՝ «Ռոմայի» նոր Ակելա՞ն». Մայրաքաղաքային թիմում տիրող այսօրվա պատկերը՝ 3 կետով

«Տորինոն» «Նապոլիի» հարձակվողի տրանսֆերը գրանցել է տրանսֆերային պատուհանը փակվելուց 3 րոպե առաջ

Կուլիբալին ներողություն է խնդրել երկրպագուներից

«Յուվենտուսն» անհավանական խաղում հաղթեց «Նապոլիին» (տեսանյութ)

«Յուվենտուս» – «Նապոլի». Մեկնարկային կազմեր

Սկուդետոյի պայքարն ու Գրիզմանի հաջորդ փորձությունը. ինչ ֆուտբոլ դիտել այսօր

Լյորենտեն իտալական գրանդում կխաղա

Դիբալան նոր գնորդ ունի

«Ֆիորենտինա» – «Նապոլի» խաղում 7 գոլ գրանցվեց (տեսանյութ)

Պաշտոնական. Լոսանոն՝ «Նապոլիի» ֆուտբոլիստ