fbpx

Բարեղամյանը հայ գործող ֆուտբոլիստներից ընդամենը 3-ին է զիջում պաշտոնական խաղերի քանակով

Բարձրագույն խմբի 31-րդ տուրը՝ 10 փաստով

Առաջնության վերջնագծում Ալեքսանդր Տարխանովի գլխավորությամբ ունեցած տպավորիչ ելույթների շնորհիվ «Փյունիկը» ոչ միայն ստանձնեց առաջատարի դերը, այլև չեմպիոնի տիտղոսը նվաճելու լուրջ հայտ ներկայացրեց: Իսկ ահա «Արարատ-Արմենիան» 2-րդ անընդմեջ խաղում «սայթաքեց», ինչը կարող է ճակատագրական լինել Վարդան Մինասյանի սաների համար: «Բանանցն» ու «Ալաշկերտն» էլ չեն թաքցնում ոսկե մեդալներին տիրելու իրենց լուրջ հավակնությունները:

Տուրի ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:

1․ Տուրն անցավ դաշտի տերերի առավելությամբ, որոնք հաղթեցին 3 խաղում, պարտվեցին մեկում: Առաջնությունում անցկացված 124 հանդիպումներում դաշտի տերերը 48 հաղթանակ են տոնել, հյուրերին հաջողությունն ուղեկցել է 43 անգամ, 33 խաղ ավարտվել է ոչ-ոքի: Հյուրընկալվելիս միակ հաղթանակը տոնեց «Բանանցը»:

4 խաղում 12 գոլ խփվեց: Առաջնության մեկնարկից անցկացված 124 հանդիպումներում 281 գոլ է խփվել: Միջին արդյունավետությունը կազմում է 2,26 գոլ մեկ խաղում:

2․ «Փյունիկը» 5-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց, որից 4-ը գրանցվել է Ալեքսանդր Տարխանովի օրոք: Վերջինս գերազանց է սկսել մարզչական գործունեությունը «Փյունիկում»: Թիմը մարզած օտարերկրացի մարզիչներից առայժմ բոլորից հաջող նորամուտը «Փյունիկում» նշել է արգենտինացի Օսկար Լոպեսը՝ 2002թ. առաջնության մեկնարկային 13 հանդիպումներն ավարտելով հաղթանակով: Ավելորդ չէ նշել, որ այդ մրցաշրջանում «Փյունիկը» Լոպեսի գլխավորությամբ յուրօրինակ հեթ-տրիքի հեղինակ էր դարձել՝ նվաճելով Հայաստանի չեմպիոնի, գավաթակրի և սուպերգավաթակրի տիտղոսները:

«Փյունիկը» բոլորից հաջող է հանդես գալիս առաջնության գարնանային հատվածում՝ 11 հանդիպումներում վաստակելով 25 միավոր: «Ալաշկերտի» և «Արարատ-Արմենիայի» հաշվին գրանցվել է 23-ական միավոր: Ընդ որում ալաշկերտցիները մեկ խաղ պակաս են անցկացրել:

Ալեքսանդր Տարխանով․ «Հավաքականի գլխավոր մարզիչն Էրիկ Վարդանյանին ընդգրկել է ընտրանու ընդլայնված հայտացուցակում» (տեսանյութ)

3․ «Գանձասար-Կապանին» ոչ միայն հաջողվեց առաջնությունում վերջապես գրավել «Արարատ-Արմենիայի» դարպասը, այլև առաջին հաղթանակը տոնել մրցակցի նկատմամբ: Իսկ ահա Վարդան Մինասյանի սաները 2-րդ անընդմեջ պարտությունը կրեցին՝ երկու խաղում սեփական դարպասը բաց թողնելով 6 գնդակ: Հետաքրքիր է, որ այդ քանակությամբ գոլեր «Արարատ-Արմենիան» բաց էր թողել նախորդ 8 հանդիպումներում:

4․ «Արարատն» առաջնության գարնանային հատվածում առաջին հաղթանակը տոնեց՝ ընդհատելով 5 անընդմեջ պարտությունների և առանց հաղթանակների 10 խաղերի շարքը: Այդ հաղթանակը նաև առաջինն էր Տիգրան Եսայանի օրոք: Վերջին հաղթանակն «Արարատը» տարել էր անցյալ տարվա դեկտեմբերի 2-ին՝ նվազագույն հաշվով առավելության հասնելով «Ալաշկերտի» նկատմամբ:

Տիգրան Եսայան․ «Հոգեբանական առումով շատ կարևոր հաղթանակ էր․ հուսով ենք, որ ճիշտ ուղու վրա ենք» (տեսանյութ)

5․ Արամ Բարեղամյանը գոլով նշեց պաշտոնական մրցումներում հոբելյանական՝ 350-րդ խաղը: Այդ խաղերից 187-ը նա անցկացրել է «Բանանցի» կազմում: Հայ գործող ֆուտբոլիստներից պաշտոնական խաղերի քանակով Բարեղամյանին գերազանցում են միայն Գևորգ Կասպարովը՝ 447, Արթուր Յուսպաշյանը (այս պահին ակումբ չունի, բայց կարիերայի ավարտի մասին դեռ չի հայտարարել)՝ 360, և Վահագն Մինասյանը՝ 357:

Արամ Բարեղամյանն ընդգրկվեց ՀՀ առաջնություններում «Բանանցում» գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստների տասնյակում՝ «Լոռիի» դարպասը գրավելով 31 տարեկան 118 օրականում: Նա ցանկից դուրս թողեց թիմի նախկին ֆուտբոլիստ Արմեն Սահակյանին, որը 2001թ. գոլի հեղինակ էր դարձել 31 տարեկան 112 օրականում: «Բանանցում» գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստը թիմի ներկայիս մարզիչ Կարեն Սիմոնյանն է, որը 2007թ. աչքի է ընկել 36 տարեկան 341 օրականում:

Սևադա Արզումանյան․ «Այս պարտությունը կօգնի հասկանալ, որ եթե ինչ-որ մեկը մտածի՝ բավարարված է ինքն իրենով, նման խաղերը կպատժեն այդպիսի մտածելակերպը» (տեսանյութ)

6․ Փյունիկցի Մաքսիմ Ժեստոկովն ընթացիկ առաջնությունում 4-րդ գոլը խփեց և ընդգրկվեց թիմի ամենաարդյունավետ լեգեոնականների տասնյակում: Ցանկը գլխավորում է Մարկոս Պիզելին, որը 31 գոլի հեղինակ է դարձել «Փյունիկում»:

7․ Գեղամ Հարությունյանը Բարձրագույն խմբում 40-րդ գոլը խփեց: Այդ գոլերից 38-ը նա խփել է «Գանձասար-Կապանի» կազմում՝ հանդիսանալով թիմի բոլոր տարիների լավագույն ռմբարկուն: Ընթացիկ առաջնության մասնակիցներից Հարությունյանից ավելի արդյունավետ են գործել նրա թիմակից Միհրան Մանասյանը՝ 75, «Արցախից» հեռացած Նորայր Գյոզալյանը՝ 60, ալաշկերտցիներ Էդգար Մանուչարյանը՝ 54, և Արտակ Եդիգարյանը՝ 44, գանձասարցի Գևորգ Նռանյանը՝ 41:

8․ Դավիթ Մինասյանն առաջին գոլը խփեց «Գանձասար-Կապանում», իսկ Ուիլյամս Իկեչուկվու Նվանին գոլով նշեց նորամուտը «Լոռիի» կազմում Բարձրագույն խմբում:

Վարդան Բիչախչյանը՝ «Փյունիկից» կրած պարտության, «Շիրակի» ապագայի և առաջնության չեմպիոնական մրցավազքի մասին (տեսանյութ)

9․ Արտյոմ Սիմոնյանն ընթացիկ առաջնությունում «Արարատում» 3-րդ 11մ հարվածն անվրեպ իրացրեց: Նա 5 գնդակով թիմի լավագույն ռմբարկուն է: «Արցախի» դարպասը Սիմոնյանի խփած գոլը Բարձրագույն խմբում «Արարատի» 1150-րդ գնդակն էր: Հիշեցնենք, որ ապրիլի 26-ին «Արարատ-Արմենիայի» հետ խաղում Սիմոնյանը դարձել էր ՀՀ առաջնություններում «Արարատի» մասնակցությամբ հանդիպումներում գրանցված հոբելյանական՝ 2000-րդ գոլի հեղինակը:

10․ Շիրակցի Արամ Շախնազարյանը Բարձրագույն խմբում հոբելյանական՝ 150-րդ խաղն անցկացրեց: Դրանցից 22-ում նա խաղադաշտ է դուրս եկել «Շիրակի» մարզաշապիկով: Արարատցի Անդրանիկ Քոչարյանը նշեց Բարձրագույն խմբում 100-րդ խաղի հոբելյանը:

Աշոտ Հայրապետյան

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


«Արարատ-Արմենիա» – «Արցախ» հանդիպումը կսպասարկի իսպանական մրցավարական անձնակազմը

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. «Լոռի»-«Փյունիկ» հանդիպման հայտնի մրցավարը որակազրկվեց

Նման երևույթները պետք է անհապաղ արմատախիլ արվեն հայկական ֆուտբոլից. «Փյունիկի» պաշտոնական հայտարարությունը

Ընդամենը 2 թիմ է Գյումրիում հաղթել «Շիրակին», իսկ Դենիս Թումասյանն «Ալաշկերտի» ռեկորդակիրն է

Վահե Գևորգյան. «Արդյունքը արդարացի էր»

Ալեքսանդր Տարխանով. «Խաղի ելքը վճռեց մրցավարը, մենք բողոք ենք ներկայացնելու»

Դեսիրեն «Փյունիկին» գցում է չեմպիոնական գրաֆիկից՝ ոչ-ոքի Վանաձորում (տեսանյութ)

«Լոռի» – «Փյունիկ». մեկնարկային կազմեր և ուղիղ հեռարձակում

Մարզչական «մենամարտ»․ «Ալաշկերտ» – «Լոռի» հանդիպման մարտավարական վերլուծությունը (տեսանյութ)

Սևադա Արզումանյան․ «Բոլոր թիմերի համար էլ դժվար է խաղացանկի տեսանկյունից, բայց պետք է հարմարվել» (տեսանյութ)

Աբրահամ Խաշմանյան․ «Ես գոհ եմ մեր տարեց ֆուտբոլիստներից, բայց մեզ նաև երիտասարդներ են պետք» (տեսանյութ)

Դենիս Թումասյանի գոլն «Ալաշկերտին» փրկեց պարտությունից «Արցախի» հետ խաղում (տեսանյութ)

«Արարատ-Արմենիան» չհետևեց «Բանանցի» օրինակին և հաղթեց․ չեմպիոնական պայքարը շարունակվում է (տեսանյութ)

«Արցախ» – «Ալաշկերտ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Ջևան Չելոյանց․ «Ծափահարում եմ Հայաստանի առաջնության խաղային օրացույցը կազմողներին»

«Շիրակ» – «Արարատ-Արմենիա»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)