fbpx
Բաժիններ

Ռիբերի․ «100% վստահությամբ եմ ասում՝ 2 տարի անց վերադառնալու եմ «Բավարիա»

«Բավարիայի» հարձակողական ոճի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին, որն այս մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է մյունխենյան ակումբից, հայտարարել է, որ նախատեսում է ապագայում վերադառնալ այնտեղ։

«Մի քանի տարբերակներ կան, բայց դեռ վաղ է ասել, թե ինչ տեղի կունենա հաջորդ մրցաշրջանում։ Բայց այն, որ ինչ-որ բան կկատարվի, դա հաստատ է։ Կարիերաս կշարունակեմ ևս 1 կամ 2 տարի, իսկ հետո կրկին կվերադառնամ Մյունխեն։ Դա ասում եմ 100% վստահությամբ։ Ես այդ հարցը քննարկել եմ ակումբի նախագահ Ուլի Հյոնեսի և գլխավոր տնօրեն Կառլ-Հայնց Ռումենիգեի հետ։

Բայց, ինչպես դուք գիտեք, շատ բան կարող է կատարվել այս 2 տարվա ընթացքում։ Ուստի ես, առաջին հերթին, պետք է վերադառնամ Մյունխեն։ Մնացածը հետո կտեսնենք»,- Ռիբերիի խոսքերը մեջբերում է Sky Sports-ը։

36-ամյա Ռիբերին «Բավարիայի» կազմում հանդես է գալիս 2007 թվականից։ Նա մյունխենյան ակումբի մարզաշապիկով 8 անգամ դարձել է Գերմանիայի չեմպիոն, ինչպես նաև նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը։ Ռիբերին գերմանական ակումբում, ամենայն հավանականությամբ, վարչական պաշտոն կզբաղեցնի։

Ռիբերի․ «Մինչ օրս չեմ հասկանում, թե ինչու չստացա «Ոսկե գնդակը»

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


«Բավարիայի» առանցքային ֆուտբոլիստներից մեկն անորոշ ժամկետով շարքից դուրս է մնացել

Նոյերն արձագանքել է Տեր Շտեգենի խոսքերին

«Լեյպցիգն» ու «Բավարիան» հաղթողին չպարզեցին (տեսանյութ)

Ակումբային ֆուտբոլի շռնդալից վերադարձը. ինչ խաղեր դիտել այսօր

«Ռեալը» 3 անգամ փորձել է գնել Լևանդովսկուն

4 թոփ ակումբ աչք է դրել այդ ֆուտբոլիստի վրա

«Բավարիայի» ֆուտբոլիստը բաց է թողել թիմի լուսանկարահանումը. նա բանակցում է «Յուվենտուսի» հետ

«Մայնցի» գոլին «Բավարիան» պատասխանեց 6 անգամ (տեսանյութ)

Դավիդ Ալաբայի հերթական գոլը տուգանայինից (տեսանյութ)

Սկուդետոյի պայքարն ու Գրիզմանի հաջորդ փորձությունը. ինչ ֆուտբոլ դիտել այսօր

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանության արդյունքները

Պաշտոնական. Լևանդովսկին երկարաձգեց պայմանագիրը «Բավարիայի» հետ

Big Data-ն կանխատեսել է Չեմպիոնների լիգայի 2019/20 խաղարկության հաղթողին

Լևանդովսկի. «Որակի առումով ավելի ուժեղ ենք «Բորուսիայից»

Ռոբենը՝ Կոուտինյոյի 10 համարի մասին. «Պետք է ակումբին խնդրեի, որ սառեցնեի՞ն այն»

Լևանդովսկին՝ հեթ-տրիկի մասին. «Ես միշտ կարող եմ ավելի լավ խաղալ» (տեսանյութ)