fbpx
Բաժիններ

«Ալաշկերտի» 7 ֆուտբոլիստ գավաթակրի կոչում ունի, «Լոռիում»՝ ընդամենը 1 խաղացող․ Գավաթի եզրափակիչին ընդառաջ

«ԱԼԱՇԿԵՐՏ» – «ԼՈՌԻ»

8 մայիսի, ժ.19:30, Երևան, «Բանանց-1» մարզադաշտ

Գավաթի մրցաշարում մրցակիցներն առաջին անգամ են հանդիպելու

Հետաքրքիր 5 փաստ՝ հանդիպմանն ընդառաջ

1․ Եթե «Լոռին» առաջին անգամ է հանդես գալու գավաթի եզրափակչում, ապա «Ալաշկերտը» 2-րդ անգամ վճռորոշ խաղում կվիճարկի պատվավոր մրցանակը: Գավաթի նվաճման ալաշկերտցիների առաջին փորձն անհաջող էր: Գավաթի նախորդ խաղարկությունում «Ալաշկերտը» Վարուժան Սուքիասյանի գլխավորությամբ (նա թիմի ղեկը ստանձնել էր գավաթի կիսաեզրափակչի պատասխան խաղում) եզրափակչում հետխաղյա 11մ հարվածներով (հիմնական ժամանակում՝ 1-1) մրցանակը զիջել էր «Գանձասար-Կապանին»:

2․ «Ալաշկերտը» գավաթի ընթացիկ խաղարկությունը սկսել է քառորդ եզրափակչից՝ Արամ Ոսկանյանի գլխավորությամբ 2 հանդիպումներում էլ հաղթելով «Արցախին»՝ 2-1, 1-0: Կիսաեզրափակչում ալաշկերտցիներն «Արարատ-Արմենիայի» արգելքը հաղթահարել են մրցակցի հարկի տակ խփած գոլերի շնորհիվ (2-2, 0-0): Կիսաեզրափակչի պատասխան խաղում «Ալաշկերտի» ղեկին Աբրահամ Խաշմանյանն էր:

«Լոռին» գավաթի մրցաշարում ավելի երկար ճանապարհ է անցել: 1/8 եզրափակչում վանաձորցիներն Արմեն Ադամյանի գլխավորությամբ հաղթահարել են «Յունիոր-Սևանի» արգելքը (3-2, 2-2), իսկ քառորդ եզրափակչում պայքարից դուրս են մղել «Փյունիկին» (2-0, 1-1): Ընդ որում մրցակիցների նկատմամբ երկու հաղթանակներն էլ «Լոռին» տոնել է հյուրընկալվելիս: «Բանանցի» հետ կիսաեզրափակչի առաջին խաղում արդեն Արթուր Պետրոսյանի օրոք գրանցվել էր գոլազուրկ ոչ-ոքի: Վանաձորում կայանալիք պատասխան հանդիպումից «Բանանցը» հրաժարվել էր, ուստի «Լոռին» եզրափակչի ուղեգիր էր նվաճել:

Հայաստանի գավաթի եզրափակիչ․ Ֆուտբոլային խաղ, որը միշտ յուրահատուկ է եղել և այդպիսին էլ կմնա (տեսանյութ)

3․ Գավաթի ընթացիկ խաղարկությունում «Լոռիի» կազմում առավել արդյունավետ է գործել Ուգոչուկվու Իվուն՝ խփելով 3 գոլ: 2 գոլի հեղինակ է դարձել Ֆրանցիս Նվանկվոն, մեկական անգամ աչքի են ընկել Արեգ Ազատյանը, Արամ Ադամյանը և Սանդի Ինուսա Ումարուն:

Ալաշկերտցիներից գավաթի մրցաշարում մեկական գոլ են խփել Ջեֆերսոն Ռեիսը, Արտակ Եդիգարյանը, Սարգիս Շահինյանը և Հրայր Մկոյանը, մեկ գնդակ էլ սեփական դարպասն է խփել «Արարատ-Արմենիայի» լեգեոնական Ալֆոնսե Կասեն:

4. Աբրահամ Խաշմանյանն ու Արթուր Պետրոսյանը մարզչական կարիերայում առաջին անգամ են իրենց գլխավորած թիմերին եզրափակչի ուղեգիր պարգևում: Իսկ որպես ֆուտբոլիստ գավաթի մրցաշարերում ավելի հաջողակ է գտնվել Աբրահամ Խաշմանյանը՝ դառնալով Հայաստանի կրկնակի գավաթակիր:

Նա 2000 և 2001թթ. «Միկայի» կազմում պատվո շրջան է կատարել պատվավոր մրցանակով: Ընդ որում «Զվարթնոցի» հետ 2000թ. եզրափակիչ խաղում Խաշմանյանը թիմի ավագն էր ու ֆեդերացիայի ներկայացուցչից ստացել է գավաթը: Այդ մրցաշարում անցկացրած 6 խաղում Խաշմանյանը 3 գոլի հեղինակ էր դարձել: Իսկ 2001թ. «Արարատի» հետ կայացած գավաթի եզրափակչին Խաշմանյանը չի մասնակցել: Այդ տարվա մրցաշարում Խաշմանյանը 5 խաղ է անցկացրել՝ դառնալով կիսաեզրափակչի առաջին խաղում «Փյունիկի» դարպասը խփած հաղթական գոլի հեղինակ (2-1):

Մինչ այդ Աբրահամ Խաշմանյանը «Շիրակի» կազմում մասնակցել էր 1993թ. «Արարատի» հետ կայացած եզրափակիչ հանդիպմանը, որում գյումրեցիները պարտվել էին 1-3 հաշվով: Այդ խաղում շիրակցիների կազմում հանդես էր եկել նաև Արթուր Պետրոսյանը, որի համար անհաջող էին եղել նաև 1994 և 1999թթ. գավաթի եզրափակիչները:

5․ Թեև երկու թիմերն էլ գավաթակիր չեն դարձել, սակայն իրենց կազմերում ունեն գավաթի նվաճման բերկրանքը վայելած ֆուտբոլիստներ: Ալաշկերտցիներ Տարոն Ոսկանյանը, Արտակ Եդիգարյանն ու Ղուկաս Պողոսյանը եռակի գավաթակիրներ են: Տարոնն (2013-2015թթ.) ու Արտակը (2009, 2010, 2013թթ.) նման նվաճման են հասել «Փյունիկում», իսկ Ղուկասը՝ «Փյունիկում» (2013, 2015թթ.) և «Շիրակում» (2017թ.):

«Փյունիկում» գավաթով երկու անգամ (2002, 2004թթ.) պատվո շրջան է կատարել Էդգար Մանուչարյանը, իսկ Հրայր Մկոյանը մեկական անգամ գավաթակիր է դարձել «Արարատում» (2008թ.) և «Միկայում» (2011թ.): Մեկական անգամ գավաթի նվաճման բերկրանքը «Փյունիկում» վայելել են Արթուր Եդիգարյանն (2009թ.) ու Լևոն Հայրապետյանը (2015թ.):

«Լոռիի» կազմում միակ տիտղոսակիր ֆուտբոլիստը Հայկ Իշխանյանն է, որը կրկնակի գավաթակիր է: Առաջին տիտղոսը նա նվաճել է 2011թ. «Միկայի» կազմում, իսկ անցյալ տարի պատվո շրջան է կատարել «Գանձասար-Կապանի» իր թիմակիցների հետ:

Աշոտ Հայրապետյան

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


«Լոռին» Պիտեր Կրաուչին հորդորում է տեղափոխվել վանաձորյան ակումբ

Մանուչարյանը 15 տարի անց կրկին գոլ խփեց եվրագավաթներում, «Բանանցի» հերթական ֆիասկոն

Սեկուլիչ․ «Կարծում եմ՝ կհաղթենք նաև մրցակցի հարկի տակ»

«Մակեդոնիայի» մարզիչ․ «Եթե մեր թիմն այդքան սխալներ թույլ չտար, ավելի լավ արդյունքի կհասնեինք»

Հայկ Իշխանյան․ «Չեմ ուզում՝ այս հանդիպման հաշիվը հիշելով մասնակցենք պատասխան խաղին» (տեսանյութ)

Արտակ Գրիգորյան․ «Եթե պատասխան խաղում մի պահ թուլանանք, անպայման կպատժվենք» (տեսանյութ)

Բագրատ Նավոյան․ «Խոստանում եմ, որ անպայման հաղթանակով ենք հետ գալու պատասխան խաղից» (տեսանյութ)

Աբրահամ Խաշմանյանի մամուլի ասուլիսն «Ալաշկերտ» – «Մակեդոնիա» հանդիպումից հետո (տեսանյութ)

«Ալաշկերտի» հաղթական մեկնարկը Եվրոպա լիգայի այս խաղարկությունում. VNews.am-ի ֆոտոշարքը

Խաշմանյան․ «Ոչ պարտադիր գոլ բաց թողեցինք անփութության հետևանքով»

«Ալաշկերտ» – «Մակեդոնիա». Հանդիպման տեսությունը (տեսանյութ)

«Ալաշկերտը» հաղթեց «Մակեդոնիային» և լուրջ հայտ ներկայացրեց հաջորդ փուլ դուրս գալու համար (տեսանյութ)

«Ալաշկերտ» – «Մակեդոնիա». Երևանյան թիմը հաշիվը դարձնում է 3-1 (տեսանյութ)

«Ալաշկերտ» – «Մակեդոնիա». Դանիլո Սեկուլիչը հաշիվը դարձնում է 2-1 (տեսանյութ)

«Ալաշկերտ» – «Մակեդոնիա». Հյուրերը հավասարեցնում են հաշիվը (տեսանյութ)

Առաջին կեսից հետո. «Ալաշկերտը» հաղթում է նվազագույն հաշվով (տեսանյութ)