fbpx

Տուրի լավագույն ֆուտբոլիստը և խորհրդանշական հավաքականը․ VNews-ն ամփոփում է ԲԽ-ի 31-րդ տուրը

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 31-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստին ըստ VNews.am-ի։

Դարպասապահ՝ Անդրիա Դրագոևիչ («Փյունիկ»)

«Փյունիկի» արագ գոլը «Շիրակի» հետ խաղում էական ազդեցություն ունեցավ հանդիպման ընթացքի վրա։ «Շիրակը» մի քանի անգամ սպառնաց մրցակցի դարպասին, բայց Դրագոևիչն իր բարձրության վրա էր։ Երևանյան թիմը վերջին 4 խաղում բաց է թողել ընդամենը 1 գնդակ, դա էլ գրանցվել է Կոբյալկոյի իրացրած 11-մետրանոցից հետո։ Դրագոևիչը հավաքել է հիանալի մարզավիճակ ու աչքի է ընկնում ոչ միայն սեյվերով, այլև «հուշարարի» տվյալներով՝ անընդհատ արթուն պահելով պաշտպանների զգոնությունը։

Պաշտպաններ՝ Ռոբերտ Դարբինյան («Բանանց»)

Դարբինյանը պաշտպանության աջ թևում տեղ էր զբաղեցրել Վահագն Այվազյանի փոխարեն։ Ֆայզուլինն առավելագույնն է քաղում «Շիրակի» նախկին ֆուտբոլիստի ունիվերսալությունից։ Դարբինյանը մի քանի հանդիպում անցկացրեց պաշտպանության ձախ թևում, որտեղ նույնպես իրեն դրսևորեց լավագույն կողմերով։ Նա «Լոռիի» հետ մրցավեճում լավ աշխատեց պաշտպանությունում ու նաև սրություն էր հաղորդում հարձակմանը։ Դարբինյանը ֆիզիկական տվյալների հաշվին հաղթում է մենապայքարների մեծամասնությունում։

Մաքսիմ Ժեստոկով («Փյունիկ»)

Երևանյան թիմը վերջին 3 հանդիպումներում նույնքան գոլ է խփել անկյունայինների խաղարկումներից հետո։ Ժեստոկովը գյումրեցիների հետ խաղի 5-րդ րոպեին գլխի հարվածով հաշվի մեջ առաջ մղեց «Փյունիկին»։ Այս պաշտպանը 4 գոլ է խփել ընթացիկ առաջնությունում, ինչը նրա կարիերայի լավագույն ցուցանիշն է։ Ընդ որում, 4 գոլերից 2-ը գրանցվել են «Շիրակի» հետ մրցավեճերում։ Ժեստոկովը ցածրից ու բարձրից (Տարխանովի օրոք՝ ավելի հազվադեպ) հաշվենկատ փոխանցումներով կարողանում է նաև սկսել թիմի գրոհները։

Բակար Բալդե («Գանձասար-Կապան»)

Բալդեին նշում ենք պաշտպանությունում, բայց փաստենք, որ այս խաղացողն «Արարատ-Արմենիայի» հետ հանդիպումը սկսեց որպես ձախ կիսապաշտպան։ Հետագայում նահանջեց, երբ վնասվածք ստացավ Վասպուրակ Մինասյանը։ Բալդեն, կարելի է ասել, քավեց մեղքն «Ալաշկերտի» հետ մրցավեճում թույլ տված կոպիտ սխալից հետո։ Նա կարևորագույն դերակատարություն ունեցավ կապանյան թիմի 2-րդ գոլում, երբ սկսեց հակագրոհն ու քիչ անց նաև ընթացք հաղորդեց։ Վարպետորեն էր խլում գնդակը մրցակցից, ճնշումն արդյունավետ էր։

Բարեղամյանը հայ գործող ֆուտբոլիստներից ընդամենը 3-ին է զիջում պաշտոնական խաղերի քանակով

Կիսապաշտպաններ՝ Արամ Բարեղամյան («Բանանց»)

Բարեղամյանը հեռահար «կրակոցով» խոցեց «Լոռիի» դարպասը, և հետաքրքիր է, որ մինչ այդ խաղային իրավիճակից վերջին անգամ գրավել էր հենց վանաձորյան թիմի դարպասը։ Հարվածն էլ զարմանալի զուգադիպությամբ շատ նման էր նախորդ գոլին։ Բարեղամյանն այս խաղում իր թիմի գրոհների ժամանակ սովորականից ավելի շատ էր նահանջում, փորձում կազմակերպել անցումը պաշտպանությունից հարձակում։ Արամը նաև աչքի է ընկնում նրանով, որ լավ է տեղաշարժվում խաղադաշտում, հայտնվում ազատ գոտիներում։ Ցուցադրում է կայունություն։

Անդրեյ Յակովլև («Արարատ»)

Ու թեև շատ է խոսվել «Արարատի» լեգեոներների՝ առաջնության մակարդակին չհամապատասխանելու մասին, Յակովլևը թիմի կազմում լավագույններից մեկն էր «Արցախի» հետ հանդիպմանը։ Դարձավ գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով գոլ խփել Զավեն Բադոյանին, ինչի շնորհիվ «Արարատն» այս տարի առաջին անգամ զգաց հաղթանակի համը։ Յակովլևի անցումները լուրջ անախորժություններ էին պատճառում «Արցախին»։ Դեռ առաջին խաղակեսում «ասիստ» կգրանցեր, եթե Քոչարյանը նրա հիանալի փոխանցումից հետո դիպուկ հարվածեր։

Դավիթ Մինասյան («Գանձասար-Կապան»)

Մինասյանը վերջին անգամ ապրիլի 10-ին էր եղել մեկնարկային կազմում, երբ թիմը հյուրընկալվել էր «Լոռիին»։ «Արարատ-Արմենիայի» հետ խաղում նրա տպավորիչ հարվածը «Գանձասար-Կապանի» համար գերազանց մեկնարկ ապահովեց, հաղորդեց անսահման վստահություն սեփական ուժերի նկատմամբ։ Մինասյանը, խաղալով կիսապաշտպանության աջ թևում, մեծ հաջողությամբ էր օգնում պաշտպանությանը։ Այս ֆուտբոլիստը, ինչպես և ամբողջ թիմը, աչքի ընկավ խաղային բարձր կարգապահությամբ ու հաղթանակի անսահման տենչով։

Սերգեյ Շևչուկ («Փյունիկ», տուրի լավագույն ֆուտբոլիստ)

Շևչուկը դարձավ 2 գոլային փոխանցման հեղինակ, այսինքն՝ մասնակցեց «Փյունիկի» 2 գոլային գրոհներին էլ։ Եթե առաջին գոլը ծնվեց անկյունայինի խաղարկման արդյունքում, ապա երկրորդը գերազանց հակագրոհի արգասիք էր։ Շևչուկն անձամբ սկսեց այն, ապա, ճշգրիտ փոխանցում ստանալով Վարդանյանից, գնդակը Շախնազարյանի ոտքերի արանքով հասցեագրեց Միրանյանին, որն էլ փակեց հաղթողի վերաբերյալ բոլոր հարցերը։ «Փյունիկի» համարյա բոլոր գրոհները զարգանում էին ձախ թևով, որտեղ գերակտիվ էր Շևչուկը։

Զավեն Բադոյան («Արարատ»)

Վիճակագրությունը փաստում է՝ երբ Բադոյանը գոլ է խփում, «Արարատը» չի պարտվում։ «Արցախին» խփած հաղթական գնդակը Զավենի համար 3-րդն էր ընթացիկ առաջնությունում («Արարատն» այդ հանդիպումներից 2-ում հաղթել է, 1-ում ոչ-ոքի գրանցել), 2-րդը՝ «Արցախի» հետ խաղերում։ «Արարատը» թեև հաղթեց, բայց մնում է վերջին հորիզոնականում։ Թիմը հատվածներով վատ տպավորություն չի թողնում, կարող է խնդիրներ ստեղծել մրցակիցների համար։ Հարցն այն է, որ «Արարատը» հաճախ «փլվում» է, երբ առաջինն է գոլ բաց թողնում։

Հարձակվողներ՝ Արթուր Միրանյան («Փյունիկ»)

23-ամյա հարձակվողը նախորդ խաղում գոլի ու արդյունավետ փոխանցման հեղինակ դառնալուց հետո կրկին ուշադրության արժանացավ՝ այս անգամ գրավելով «Շիրակի» դարպասը։ Հանդիպման 89-րդ րոպեն էր, բայց Միրանյանը հակագրոհի ժամանակ խելահեղ արագություն զարգացրեց՝ հաշված վայրկյանների ընթացքում սեփական կիսադաշտից հայտնվելով մրցակցի տուգանային հրապարակում ու կատարելով դիպուկ հարված։ Միրանյանն իր արդյունավետ խաղով առայժմ հաղթում է Կոնատեի հետ մրցակցությունում։

Ալեքսանդր Գլիշիչ («Բանանց»)

«Բանանցն» անպարտելի է առաջնության գարնանային հատվածում։ Թիմը, հաղթելով կիսամարտունակ կազմով խաղացող «Լոռիին», մնում է չեմպիոնական մրցավազքում։ «Բանանցի» հարձակվող Գլիշիչը հրաշալի մարզավիճակում է։ Նա Վանաձորում աչքի ընկավ գոլով և արդյունավետ փոխանցումով։ Եթե հաշվի առնենք վերջին 2 խաղերը, ապա Գլիշիչը դարձել է 2-ական գոլի ու գոլային փոխանցման հեղինակ։ «Բանանցը» տևական ժամանակ խնդիրներ ուներ այս դիրքում, և փորձառու խաղացողը կարծես այդ խնդիրների լուծումն է դառնում։

Խորհրդանշական հավաքականում որոշ ֆուտբոլիստների խաղային դիրքեր պայմանական են՝

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Տուրի լավագույն ֆուտբոլիստը և խորհրդանշական հավաքականը․ VNews-ն ամփոփում է ԲԽ-ի 34-րդ տուրը

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. «Լոռի»-«Փյունիկ» հանդիպման հայտնի մրցավարը որակազրկվեց

Նման երևույթները պետք է անհապաղ արմատախիլ արվեն հայկական ֆուտբոլից. «Փյունիկի» պաշտոնական հայտարարությունը

Ընդամենը 2 թիմ է Գյումրիում հաղթել «Շիրակին», իսկ Դենիս Թումասյանն «Ալաշկերտի» ռեկորդակիրն է

Վահե Գևորգյան. «Արդյունքը արդարացի էր»

Ալեքսանդր Տարխանով. «Խաղի ելքը վճռեց մրցավարը, մենք բողոք ենք ներկայացնելու»

Դեսիրեն «Փյունիկին» գցում է չեմպիոնական գրաֆիկից՝ ոչ-ոքի Վանաձորում (տեսանյութ)

«Լոռի» – «Փյունիկ». մեկնարկային կազմեր և ուղիղ հեռարձակում

Ջևան Չելոյանց․ «Ծափահարում եմ Հայաստանի առաջնության խաղային օրացույցը կազմողներին»

«Գանձասար-Կապանն» ապահովեց «Բանանցի» «մղձավանջը»․ VNews-ի ֆոտոշարքը

Իլշատ Ֆայզուլին․ «Սա իմ պարտությունն էր, ոչ թե տղաների» (տեսանյութ)

Արմեն Պետրոսյանը՝ գերվստահ հաղթանակի, նպատակների և «հայի բնավորություն ունեցող» Վբեյմարի մասին (տեսանյութ)

«Գանձասար-Կապանի» ջախջախիչ հաղթանակը «Բանանցի» նկատմամբ (տեսանյութ)

«Փյունիկն» իր առաջիկա մրցակցին արդեն 2 անգամ պարտվել է առաջնությունում․ Ամենահետաքրքիր փաստերը՝ ԲԽ-ի 34-րդ տուրին ընդառաջ

Տուրի լավագույն ֆուտբոլիստը և խորհրդանշական հավաքականը․ VNews-ն ամփոփում է ԲԽ-ի 33-րդ տուրը

«Արարատ-Արմենիայի» ռեկորդներից մեկը մնաց «անսասան», իսկ մյուսը գերազանցեց «Բանանցը»