Աբրահամ Խաշմանյանի յուրօրինակ հեթ-տրիկը հայկական ֆուտբոլում - VNews
Բաժիններ

Աբրահամ Խաշմանյանի յուրօրինակ հեթ-տրիկը հայկական ֆուտբոլում

«Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը մարզչական կարիերայում հերթական նվաճմանը հասավ՝ իր սաներին առաջին անգամ գավաթային բարձունքին հասցնելով: Ընդ որում, Խաշմանյանին դա հաջողվեց առաջին իսկ փորձից:

Այսպիսով, փորձառու մասնագետին հաջողվեց մարզչական հարուստ կարիերայի ընթացքում իր սաների հետ արժանանալ հայկական ֆուտբոլի 3 գլխավոր տիտղոսներին: Աբրահամ Խաշմանյանի գլխավորությամբ «Ալաշկերտը» 2 տարի անընդմեջ (2015/16, 2016/17թթ.) նվաճել է Հայաստանի չեմպիոնի տիտղոսը, իսկ 2016թ. դարձել է երկրի սուպերգավաթակիր:

Աբրահամ Խաշմանյանը հայկական ֆուտբոլում յուրօրինակ հեթ-տրիկի հեղինակ դարձած 8-րդ մարզիչն է: Մինչ այդ իրենց գլխավորած թիմերին ՀՀ չեմպիոնի, գավաթակրի և սուպերգավաթակրի տիտղոսներին էին արժանացրել Խորեն Հովհաննիսյանը, Վարուժան Սուքիասյանը, Օսկար Լոպեսը, Միխայ Ստոյկիցան, Վարդան Մինասյանը, Վարդան Բիչախչյանն ու Սարգիս Հովսեփյանը:

Աբրահամ Խաշմանյանը շնորհակալություն հայտնեց «Լոռիին» շատ լավ ֆուտբոլ խաղալու համար, խոսեց եզրափակիչին վերաբերող այլ թեմաներից (տեսանյութ)

Աբրահամ Խաշմանյանը դարձավ ՀՀ գավաթակիր թիմ պատրաստած 6-րդ մարզիչը, որը ֆուտբոլիստի կարիերայում ևս վայելել էր գավաթի նվաճման բերկրանքը: Հիշեցնենք, որ նա կրկնակի գավաթակիր է դարձել «Միկայում» 2000 և 2001թթ.: Մարզիչներից նախկինում դա հաջողվել էր Վարդան Մինասյանին, Արմեն Շահգելդյանին, Սարգիս Հովսեփյանին, Ռաֆայել Նազարյանին և Աշոտ Բարսեղյանին:

Մարզիչներից  յուրօրինակ ռեկորդակիրը Վարուժան Սուքիասյանն է, որի գլխավորած թիմերը 4 անգամ նվաճել են պատվավոր մրցանակը (1992թ.՝ «Բանանց», 1998-1999թթ.՝ «Ցեմենտ», 2008թ.՝ «Արարատ»): Երկու անգամ էլ նա իր սաների հետ անհաջողության է մատնվել գավաթի եզրափակչում: Նախկինում Սուքիասյանի օրոք 2007թ. գավաթի եզրափակչում պարտություն էր կրել «Արարատը»՝ լրացուցիչ ժամանակում 1-3 հաշվով զիջելով «Բանանցին», իսկ անցյալ տարի գավաթի վճռորոշ խաղում «Ալաշկերտը» հետխաղյա 11մ հարվածներով զիջել էր «Գանձասար-Կապանին»:

Այսպիսով, Վարուժան Սուքիասյանի գլխավորած թիմերը 6 անգամ հանդես են եկել գավաթի եզրափակչում, ինչը ևս յուրօրինակ ռեկորդ է:

Ընդհանուր առմամբ ՀՀ գավաթի 28-ամյա պատմության ընթացքում 19 մարզիչների է հաջողվել գավաթակիր թիմ պատրաստել: Նրանցից 4-ն այլազգի մասնագետներ են: Գավաթի նվաճման բերկրանքն իրենց սաների հետ կիսել են արգենտինացի Օսկար Լոպեսը, ռումինացի Միխայ Ստոյկիցան, չեխ Յան Պոշտուլկան և իսպանացի Տիտո Ռամալյոն:

VNews.am-ը ներկայացնում է այն 19 մարզիչների ցանկը, որոնց բախտ է վիճակվել իրենց սաների հետ Հայաստանի գավաթով պատվո շրջան կատարել մարզադաշտում:

Մարզիչներ Գավաթ Ակումբներ Մրցաշրջան
1.Վարուժան Սուքիասյան 4 «Բանանց», «Ցեմենտ», «Արարատ» 1992, 1998-1999, 2008
2.Արմեն Սարգսյան 2 «Արարատ» 1993-1994
3.Էդուարդ Մարգարով 2 «Միկա» 2000-2001
4.Արմեն Ադամյան 2 «Միկա» 2005-2006
5.Վարդան Մինասյան 2 «Փյունիկ» 2009-2010
6.Սարգիս Հովսեփյան 2 «Փյունիկ» 2013/14-2014/15
7.Վարդան Բիչախչյան 2 «Շիրակ» 2012, 2016/17
8.Սամվել Դարբինյան 1 «Արարատ» 1995
9.Խորեն Հովհաննիսյան 1 «Փյունիկ» 1996
10.Արկադի Անդրեասյան 1 «Արարատ» 1997
11.Օսկար Լոպես 1 «Փյունիկ» 2002
12.Սուրեն Բարսեղյան 1 «Միկա» 2003
13.Միխայ Ստոյկիցա 1 «Փյունիկ» 2004
14.Յան Պոշտուլկա 1 «Բանանց» 2007
15.Արմեն Շահգելդյան 1 «Միկա» 2011
16.Ռաֆայել Նազարյան 1 «Փյունիկ» 2012/13
17.Տիտո Ռամալյո 1 «Բանանց» 2015/16
18.Աշոտ Բարսեղյան 1 «Գանձասար-Կապան» 2017/18
19.Աբրահամ Խաշմանյան 1 «Ալաշկերտ» 2018/19

Աշոտ Հայրապետյան

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Ալբերտ Սոլոմոնով. «Կարևոր է, որ թիմի կորիզը կազմեն հայ ֆուտբոլիստները, որ խաղան ֆուտբոլիստներ Վանաձորից» (տեսանյութ)

Արսեն Պետրոսյան. «Պետք է փորձենք խաղի տեմպը պահել մինչև վերջին րոպեն» (տեսանյութ)

«Լոռին» և «Ուրարտուն» համառ պայքարում անցած խաղում մեկական միավոր վաստակեցին (տեսանյութ)

«Լոռի» – «Ուրարտու»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Կասպարովը՝ պատմական նվաճման շեմին․ Ամենաուշագրավ փաստերը՝ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 10-րդ տուրին ընդառաջ

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

Արամ Քոչարյան. «Կոշտությունն ու կոպտությունը խաղի ընթացքից է գալիս, երևի հաղթանակի մեծ ցանկությունն էր պատճառը» (տեսանյութ)

Ալբերտ Սոլոմոնով. «Արարատը» այս պահին երևի ամենաբալանսավորված թիմն է» (տեսանյութ)

Բիչախչյանի գլխավորությամբ «Արարատին» էլ չհաջողվեց հաղթել «Լոռիին»

Ռուդիկ Մկրտչյան. «Սկսել ենք ավելի լավ հասկանալ իրար, դրա շնորհիվ է, որ աճ կա» (տեսանյութ)

Տիգրան Դավթյան. «Խաղը սկսեցինք 5-4-1 մարտավարությամբ, հետո իրավիճակից ելնելով փոխեցինք և սրություն մտցրեցինք առջևի գծում» (տեսանյութ)

Սերգեյ Էրզրումյան. «Թերագնահատել էինք մրցակցին, գլխավոր մարզչի բացակայությունն էլ զգացնել տվեց» (տեսանյութ)

VBET Հայաստանի Պրեմիեր լիգա․ Օրվա 3 խաղերի բոլոր գոլերը (տեսանյութ)

4 խաղ՝ 4 տարբեր քաղաքներում․ Ամենաուշագրավ փաստերը՝ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրին ընդառաջ

Ալբերտ Սոլոմոնով. «Թիմը ընկել է խաղային ռիթմից» (տեսանյութ)

Արմեն Պետրոսյան. «Եթե գոլային իրավիճակները գոլի վերածեինք, ավելի հանգիստ կխաղայինք» (տեսանյութ)