«Ալաշկերտի» 3 ֆուտբոլիստ՝ Հայաստանի քառակի գավաթակիր - VNews
Բաժիններ

«Ալաշկերտի» 3 ֆուտբոլիստ՝ Հայաստանի քառակի գավաթակիր

«Ալաշկերտի» կազմում Հայաստանի գավաթակրի տիտղոսին արժանացած 22 ֆուտբոլիստներից 7-ը նախկինում տարբեր թիմերում արդեն վայելել էին մրցանակի նվաճման բերկրանքը:

Նրանցից երեքը՝ Տարոն Ոսկանյանը, Արտակ Եդիգարյանն ու Ղուկաս Պողոսյանը դարձան քառակի գավաթակիրներ: Եթե Տարոնն  (2013-2015թթ.) ու Արտակը (2009, 2010, 2013թթ.) նախկինում գավաթակիր էին դարձել միայն մեկ թիմում՝ «Փյունիկում», ապա Ղուկասը գավաթակրի տիտղոսին արժանացել է 3 ակումբներում՝ «Փյունիկում» (2013, 2015թթ.), «Շիրակում» (2017թ.) և «Ալաշկերտում» (2019թ.):

Տարոն Ոսկանյանի համար «Լոռիի» հետ եզրափակիչ հանդիպումը 5-րդն էր կարիերայում: Արտակ Եդիգարյանը 4-րդ անգամ մասնակցեց գավաթի եզրափակչին, իսկ եզրափակիչ 3 հանդիպումների մասնակցած Ղուկաս Պողոսյանն այս անգամ ընդհանրապես հայտավորված չէր վճռորոշ խաղին:

Աբրահամ Խաշմանյանի յուրօրինակ հեթ-տրիկը հայկական ֆուտբոլում

Էդգար Մանուչարյանն ու Հրայր Մկոյանը համալրեցին ՀՀ եռակի գավաթակիրների ցանկը: Մանուչարյանի համար գավաթի 3-րդ եզրափակիչն էլ հաղթական էր: Մինչ այդ նա «Փյունիկում» գավաթով երկու անգամ (2002, 2004թթ.) պատվո շրջան էր կատարել: Մկոյանը 4-րդ անգամ հանդես եկավ գավաթի եզրափակչում: «Ալաշկերտը» 3-րդ թիմն էր, որի մարզաշապիկով Մկոյանը գավաթակիր դարձավ: Նախկինում նա մեկական անգամ պատվավոր մրցանակը նվաճել էր «Արարատում» (2008թ.) և «Միկայում» (2011թ.):

«Ալաշկերտի» ավագ Արթուր Եդիգարյանն ու եզրափակիչ խաղին չհայտավորված Լևոն Հայրապետյանը դարձան կրկնակի գավաթակիրներ: Նրանք նախկինում գավաթի նվաճման բերկրանքը վայելել են «Փյունիկում». Արթուրը՝ 2009թ., Լևոնը՝ 2015թ.:

«Ալաշկերտի» մնացած 15 ֆուտբոլիստներն առաջին անգամ դարձան Հայաստանի գավաթակիրներ: Նրանցից ամենափորձառուները՝ Գագիկ Դաղբաշյանն ու Արտակ Գրիգորյանը միայն 4-րդ փորձից գավաթով պատվո շրջան կատարեցին:

Արտակ Գրիգորյան․ «Շատ տպավորված եմ, որովհետև «Ալաշկերտում» 3 անգամ Հայաստանի չեմպիոն էի դարձել ու շատ էի ուզում նաև գավաթը նվաճել» (տեսանյութ)

Գավաթի մրցաշարերի ամենատիտղոսակիր ֆուտբոլիստն Արթուր Յուսպաշյանն է, որն անցյալ տարի «Գանձասար-Կապանի» կազմում 6-րդ անգամ դարձավ գավաթակիր: Նախորդ 5 տիտղոսները Արթուր Յուսպաշյանը նվաճել էր «Փյունիկի» կազմում 2009, 2010, 2013, 2014 և 2015թթ.:

Յուսպաշյանի համար «Ալաշկերտի» հետ կայացած անցյալ տարվա եզրափակիչը 6-րդն էր: Այդ ցուցանիշով նա հավասարվել էր ռեկորդակիրներին՝ Արմեն Շահգելդյանին, Արամայիս Տոնոյանին, Համլետ Մխիթարյանին, Սարգիս Հովսեփյանին և Կարեն Ալեքսանյանին: Սակայն ի տարբերություն նրանց, Յուսպաշյանի համար բոլոր 6 եզրափակիչներն էլ հաղթական են եղել:

VNews.am-ը ներկայացնում է այն ֆուտբոլիստների ցանկը, ովքեր 4 և ավելի անգամ դարձել են Հայաստանի գավաթակիրներ՝ նշելով նաև մասնակցած եզրափակիչ հանդիպումների քանակը:

Գավաթակիրներ Գ Ե
1.Արթուր Յուսպաշյան 6 6
2.Տիգրան Գսպեյան 5 5
3.Հակոբ Մկրյան 5 5
4.Արմեն Պետիկյան 5 4
5.Կամո Հովհաննիսյան 5 4
6.Արամ Ոսկանյան 5 3
7.Ռաֆայել Նազարյան 5 3
8.Վարազդատ Հարոյան 5 3
9.Դավիթ Մանոյան 5 3
10.Արմեն Շահգելդյան 4 6
11.Արամայիս Տոնոյան 4 6
12.Համլետ Մխիթարյան 4 6
13.Տարոն Ոսկանյան 4 5
14.Արթուր Քոչարյան 4 4
15.Հայկ Հարությունյան 4 4
16.Վահագն Մինասյան 4 4
17.Արտակ Եդիգարյան 4 4
18.Վասպուրակ Մինասյան 4 3
19.Ղուկաս Պողոսյան 4 3

Աշոտ Հայրապետյան

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Լոռիի» դարպասապահը վարակվել է կորոնավիրուսով, ևս երեք ֆուտբոլիստներ բարձր ջերմություն ունեն

VBET-ը ներկայացնում է Հայաստանի առաջնության հունիս ամսվա 5 լավագույն գոլերը (տեսանյութ)

«Արարատի» 700-րդ խաղը․ Միայն 2 թիմ է ավելի շատ հանդիպում անցկացրել Բարձրագույն խմբում

Մելիքյանի առաջին հաղթանակն «Ալաշկերտում», որը պարգևեց եվրագավաթի ուղեգիր․ VNews-ի ֆոտոշարքը «Լոռիի» դեմ խաղից

«Ալաշկերտ» – «Լոռի» խաղում հայտնի դարձավ Եվրոպա լիգայի վերջին ուղեգրի տիրակալի անունը (տեսանյութ)

Խաղ՝ Եվրոպա լիգայի ուղեգրի համար․ «Ալաշկերտ» – «Լոռի»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Տուր, որում թիմերը ոչ թե խաղալու են, այլ մարտնչելու․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 27-րդ տուրին ընդառաջ

Բարձրագույն խմբի 26-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

Թովմաս Գրիգորյանի COVID-19 երկրորդ թեստի արդյունքը բացասական է

Առաջնության մասնակից ֆուտբոլիստներից 2-ն են ԲԽ-ում ավելի շատ գոլ խփել, քան Գեղամ Հարությունյանը

Արմեն Սանամյան․ «Փորձում ենք եղած ֆուտբոլիստներով ու այս ֆիզիկական վիճակով բարելավել թիմի խաղը և հաղթանակներ տոնել»

Եղիշե Մելիքյան․ «Ժամանակ չկա․ պիտի շատ արագ հասկանամ իմ թիմի հնարավորությունները» (տեսանյութ)

«Արարատ-Արմենիան» չհաղթեց ԲԽ-ում 4-րդ անընդմեջ խաղում. VNews-ի ֆոտոշարքն «Ալաշկերտի» հետ հանդիպումից

Բարձրագույն խմբի 3 ակումբ ապահովել է իր տեղը եվրագավաթային խաղարկությունում

Գոլազուրկ ոչ-ոքի․ «Արարատ-Արմենիան» մնաց 2-րդ տեղում (տեսանյութ)

Չեմպիոնը շանս է ստանում վերադառնալու. «Արարատ-Արմենիա» – «Ալաշկերտ». Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում