fbpx
Բաժիններ

Սա գավաթային առաջին եզրափակիչն էր, որ գրանցված միակ դարպասի գրավումն ինքնագոլ էր

Գավաթի եզրափակիչը՝ 10 փաստով

Ավարտվեց Հայաստանի գավաթի 28-րդ խաղարկությունը, որն ի հայտ բերեց մրցաշարի պատմության մեջ նոր գավաթակրին: Եզրափակչի ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:

1․ Հայաստանի գավաթի 28-րդ խաղարկության՝ 2018/19թթ. մրցաշարի հաղթողին որոշելու համար խաղացանկով նախատեսված 21 հանդիպումներից անցկացվեց 20-ը: Դրանցից 5-ում հաղթել են դաշտի տերերը, 8-ում գրանցվել է ոչ-ոքի, 7-ում հաջողությունն ուղեկցել է հյուրերին: Գավաթի մրցաշարում 50 գոլ խփվեց: Միջին արդյունավետությունը բավական բարձր է՝ 2,5 գոլ մեկ խաղում:

2․ «Ալաշկերտը» պատվավոր մրցանակի 28-ամյա պատմության մեջ դարձավ Հայաստանի գավաթը նվաճած ընդամենը 8-րդ ակումբը: Ալաշկերտցիները գավաթի մրցաշարում իրենց առաջին տիտղոսը նվաճեցին 2-րդ փորձից: Նրանք առաջին անգամ գավաթի եզրափակչում հանդես էին եկել անցյալ տարվա մայիսի 16-ին՝ հետխաղյա 11մ հարվածներով (հիմնական և լրացուցիչ ժամանակում՝ 1-1) պարտվելով «Գանձասար-Կապանին»:

Աբրահամ Խաշմանյանը շնորհակալություն հայտնեց «Լոռիին» շատ լավ ֆուտբոլ խաղալու համար, խոսեց եզրափակիչին վերաբերող այլ թեմաներից (տեսանյութ)

Գավաթի մրցաշարերի յուրօրինակ ռեկորդակիրը «Փյունիկն» է, որն ութակի գավաթակիր է: 6 անգամ գավաթակիր է դարձել «Միկան», 5 անգամ պատվավոր մրցանակը նվաճել է «Արարատը», 3 անգամ գավաթով պատվո շրջան է կատարել «Բանանցը»: «Ցեմենտն» ու «Շիրակը» կրկնակի գավաթակիրներ են, մեկ անգամ էլ գավաթին տիրել է «Գանձասար-Կապանը»:

«Ալաշկերտը» գավաթի ընթացիկ խաղարկությունում մնաց անպարտելի՝ 5 հանդիպումներից շահելով 3-ը, 2-ն ավարտելով ոչ-ոքի: Առավել հաճախ՝ 6 անգամ գավաթը նվաճելիս անպարտելի է մնացել «Փյունիկը» (2002, 2004, 2009, 2010, 2012/13, 2013/14թթ.), 4 անգամ դա հաջողվել է «Արարատին» (1993, 1994, 1995, 1997թթ.): «Միկան» 3 անգամ է (2001, 2003, 2011թթ.) գավաթակիր դարձել պարտություն չկրելով: 2-ական անգամ անպարտելի են մնացել «Բանանցը» (1992, 2007թթ.) և «Ցեմենտը» (1998, 1999թթ.), մեկական անգամ էլ դա հաջողվել է «Շիրակին» (2016/17թթ.) ու «Գանձասար-Կապանին» (2017/18թթ.):  

Արթուր Պետրոսյան․ «Հավատի պակաս կար, որ կարող ենք փրկել խաղը․ մոտ օրերս կխոսեմ ապագայի իմ ծրագրերի մասին» (տեսանյութ)

3․ «Լոռին» առաջին անգամ վճռորոշ խաղում վիճարկեց ՀՀ գավաթը՝ դառնալով պատվավոր մրցանակի եզրափակչում հանդես եկած 14-րդ ակումբը: Գավաթը նվաճելու վանաձորցիների առաջին փորձն անհաջողության մատնվեց: Ընդ որում «Լոռին» առաջին անգամ էր մասնակցում ՀՀ գավաթի խաղարկությանը:

Գավաթի խաղարկությունների պատմության մեջ նախկինում միայն 1992 և 2000թթ. մրցաշարերում է թիմերին հաջողվել առաջին իսկ փորձից եզրափակչի ուղեգիր նվաճել: 1992թ. գավաթի անդրանիկ խաղարկությունում եզրափակչում հանդես են եկել միանգամից երկու նորաստեղծ թիմեր՝ ՀՄԸՄ-ն (ներկայիս «Փյունիկը») և «Բանանցը»: Հաջողությունն ուղեկցել է «Բանանցին», որը Վարուժան Սուքիասյանի գլխավորությամբ հաղթելով 2-0 հաշվով, դարձել է Հայաստանի առաջին գավաթակիրը:

Աբրահամ Խաշմանյանի յուրօրինակ հեթ-տրիկը հայկական ֆուտբոլում

2000թ. գավաթի եզրափակչում հանդես է եկել Բարձրագույն խմբի նորեկ, նորաստեղծ «Միկան», որն Էդուարդ Մարգարովի գլխավորությամբ 2-1 հաշվով առավելության է հասել «Զվարթնոցի» նկատմամբ ու դարձել է գավաթակիր:

4․ Հայաստանի գավաթի խաղարկությունների 28-ամյա պատմության ընթացքում առաջին անգամ եզրափակչում պատվավոր մրցանակը վիճարկեցին «Ալաշկերտն» ու «Լոռին»: Ընդհանուր առմամբ գավաթի եզրափակիչ հանդիպումներում մրցավեճի են բռնվել 20 տարբեր զույգեր: Առավել հաճախ՝ 4 անգամ գավաթը վիճարկել են «Փյունիկն» ու «Բանանցը» (1992, 2004, 2009, 2010թթ.):

5․ ՀՀ գավաթի խաղարկություններում 8-րդ անգամ եզրափակչում պատվավոր մրցանակի բախտը վճռեց խփված միակ գոլը: Նախկինում դա պատահել էր «Արարատ» – «Շիրակ» (1994թ.), «Արարատ» – «Փյունիկ» (1997թ.), «Միկա» – «Բանանց» (2003թ.), «Միկա» – «Փյունիկ» (2006թ.), «Փյունիկ» – «Բանանց» (2009թ.), «Շիրակ» – «Իմպուլս» (2012թ.) և «Փյունիկ» – «Շիրակ» (2013թ.) եզրափակիչ հանդիպումներում, որոնցում հաղթել են զույգերում առաջինը նշված թիմերը:

«Ալաշկերտի» 3 ֆուտբոլիստ՝ Հայաստանի քառակի գավաթակիր

Ընդհանուր առմամբ գավաթի վճռորոշ հանդիպումներում գրանցվել է խաղի հաշվի 11 տարբերակ: Առավել հաճախ՝ 8 անգամ եզրափակիչ հանդիպումներն ավարտվել են 1-0 հաշվով: 3 անգամ գավաթակիրը մրցակցին պարտության է մատնել խոշոր հաշվով (2010թ. «Փյունիկ» – «Բանանց»՝ 4-0, 2011թ. «Միկա» – «Շիրակ»՝ 4-1, 2016/17թթ. «Շիրակ» – «Փյունիկ»՝ 3-0):

ՀՀ գավաթի 28 մրցաշարերի եզրափակիչ հանդիպումներում ընդհանուր առմամբ խփվել է 73 գոլ՝ միջինը մեկ խաղում՝ 2,6 գնդակ:

6․ Առաջին անգամ գավաթի բախտը վճռեց ինքնագոլը, որի հեղինակը «Լոռիի» լեգեոնական Ուբոնգ Ֆրայդի Ջոնն էր: Դա գավաթի եզրափակիչներում գրանցված 3-րդ ինքնագոլն էր: Առաջինը գրանցվել էր 1995թ. կայացած «Արարատ»-«Կոտայք» խաղում (4-2), որում հաշիվը բացվել էր կոտայքցիների դարպասապահ Էդիկ Երիցյանի ինքնագոլի շնորհիվ: 2-րդ ինքնագոլի հեղինակը «Կիլիկիայի» պաշտպան Կարեն Զաքարյանն էր, որը 2005թ. «Միկայի» հետ գավաթի վճռորոշ խաղում (0-2) բացել էր հաշիվը:

7․ Արտակ Գրիգորյանի համար գավաթի եզրափակիչ հանդիպումը պաշտոնական մրցումներում հոբելյանական՝ 350-րդ խաղն էր: Դրանցից 36-ը նա անցկացրել է գավաթի մրցաշարերում: Արտակն առաջին անգամ դարձավ Հայաստանի գավաթակիր՝ մասնակցելով եզրափակիչ 4-րդ հանդիպմանը: Նախորդ 3 եզրափակիչները (2014թ.՝ «Գանձասարի» կազմում, 2015թ.՝ «Միկայում», 2018թ.՝ «Ալաշկերտում») Գրիգորյանի համար անհաջող են եղել:

Արտակ Գրիգորյան․ «Շատ տպավորված եմ, որովհետև «Ալաշկերտում» 3 անգամ Հայաստանի չեմպիոն էի դարձել ու շատ էի ուզում նաև գավաթը նվաճել» (տեսանյութ)

8․ «Արարատ-Արմենիայի» հարձակվող Անտոն Կոբյալկոն 6 գնդակով ճանաչվեց գավաթի 28-րդ խաղարկության լավագույն ռմբարկու: Նրա ցուցանիշը լավագույնն է գավաթի վերջին 8 խաղարկություններում: 2011թ. գավաթի մրցաշարում «Միկայի» հարձակվող Նարեկ Բեգլարյանին էր հաջողվել 6 գոլի հեղինակ դառնալ: Իսկ գավաթի մեկ խաղարկությունում առավել արդյունավետ են գործել Արման Քարամյանը (2002թ., «Փյունիկ»), Արամ Ոսկանյանը (2003թ., «Միկա») և Սեմյոն Մուրադյանը (2007թ., «Բանանց»)՝ դառնալով 9-ական գոլի հեղինակ:

9․ Գավաթի 28-րդ խաղարկության եզրափակչի մասնակիցներից ամենատարեցն ալաշկերտցի Դենիս Թումասյանն էր, որը գավաթակիր դարձավ 34 տարեկան 14 օրականում: Պատվավոր մրցանակի խաղարկությունների պատմության մեջ ամենատարեց գավաթակիրը «Գանձասար-Կապանի» դարպասապահ Գևորգ Կասպարովն է, որն անցյալ տարի գավաթակիր էր դարձել 37 տարեկան 295 օրականում՝ գերազանցելով «Փյունիկի» նախկին ավագ Սարգիս Հովսեփյանի ռեկորդային ցուցանիշը: Վերջինս գավաթը ֆեդերացիայի նախագահից ստացել էր 37 տարեկան 189 օրականում 2010թ. մայիսի 10-ին «Բանանցի» հետ կայացած հաղթական եզրափակչից հետո (4-0):

10․ Արթուր Եդիգարյանը 22-րդ ավագն էր, որ ֆեդերացիայի նախագահից ստացավ գավաթը: Առավել հաճախ՝ 4 անգամ (1993-1996թթ.) որպես թիմի ավագ գավաթը հանձնվել է Արամայիս Տոնոյանին:

Աշոտ Հայրապետյան


Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


10 հոգով մնացած «Շիրակը» հաղթանակ կորզեց առաջատարի հետ խաղում (տեսանյութ)

«Շիրակ» – «Արարատ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Գերկարևոր հանդիպում Գյումրիում․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 11-րդ տուրին ընդառաջ

«Փյունիկը» առաջարկում է «Ռոմային» ընկերական հանդիպում անցկացնել

France Football-ը ծավալուն հոդված է հրապարակել Հենրիխ Մխիթարյանի ու հայկական ֆուտբոլի մասին

Հայաստանի հավաքականի հավանական մեկնարկային կազմը Ֆինալդիայի դեմ խաղում՝ ըստ VNews-ի

Պաշտոնական. Երևանի «Արարատն» արտասահմանցի գլխավոր մարզիչ ունի

Հայաստանի հավաքականի կազմը աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնության համար

«Փյունիկն» ընկերական խաղում պարտվեց Մոսկվայի «Դինամոյին»

Օզբիլիս. «Հավաքականում միշտ լավ եմ զգում, իսկ ակումբային մակարդակով վերջին անգամ ֆուտբոլից հաճույք եմ ստացել «Սպարտակում»

«Գանձասար-Կապանը» ոչ-ոքի է խաղացել Հայաստանի պատանեկան հավաքականի հետ (տեսանյութ)

«Փյունիկը» ընկերական հանդիպում կանցկացնի ռուսական Պրեմիեր լիգան ներկայացնող ակումբի հետ

Բարձրագույն խմբի 10-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

«Արարատն» արդեն ունի այնքան միավոր, ինչքան վաստակել էր նախորդ ամբողջ առաջնությունում

Վադիմ Բորեց․ «Մենք էլ հույս ունենք, որ հնարավոր կլինի կայունության հասնել»

Աշոտ Բարսեղյան․ «Մենք այս ֆուտբոլիստներով չենք կարող շատ բարձր արդյունքներ գրանցել»