fbpx
Բաժիններ

«Կմենամարտեն» առաջատարներից 2-ը, մյուս 2-ը կխաղան հետնապահների հետ․ Ամենահետաքրքիր փաստերը՝ ԲԽ-ի 32-րդ տուրին ընդառաջ

«ԱՐՑԱԽ» – «ՓՅՈՒՆԻԿ»

10 մայիսի, ժ.16:00, Երևան, «Նաիրի» մարզադաշտ

3 խաղ, որից 2-ում հաղթել է «Փյունիկը», մեկում գրանցվել է ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 0-3

1-ին շրջան. 26.08.2018 «Փյունիկ» 2-0 «Արցախ»
Գոլերը՝ 1-0՝ Ռումյան Հովսեփյան 35՛, 11մ, 2-0՝ Էրիկ Վարդանյան 58՛

2-րդ շրջան. 31.10.2018 «Արցախ» 0-0 «Փյունիկ»

3-րդ շրջան. 16.03.2019 «Փյունիկ» 1-0 «Արցախ»
Գոլը՝ Մոհամեդ Կոնատե 29՛

«Արցախ»՝ 8-րդ տեղ (21 միավոր), «Փյունիկ»՝ 1-ին տեղ (52 միավոր):

Հետաքրքիր 5 փաստ՝ հանդիպմանն ընդառաջ

1․ Առաջնության վերջին 6 հանդիպումներում «Արցախն» ընդամենը մեկ հաղթանակ է տոնել՝ առավելության հասնելով «Լոռիի» նկատմամբ: Այդ խաղերում արցախցիներն ընդամենը 4 միավոր են վաստակել:

2․ Իսկ ահա «Փյունիկը» վերջին 6 հանդիպումներում 5 անընդմեջ հաղթանակ է տոնել՝ պարտվելով միայն «Լոռիին»:

3․ «Փյունիկը» մեկն է այն երկու թիմերից (մյուսն «Ալաշկերտն» է), որի դարպասն ընթացիկ առաջնությունում «Արցախին» դեռ չի հաջողվել գրավել: Հյուրընկալվելիս «Արցախը» երկու խաղերում էլ պարտվել է «Փյունիկին»:

4․ «Արցախն» անհամեմատ ավելի հաջող է հանդես գալիս սեփական հարկի տակ, քան հյուրընկալվելիս: Վաստակած 21 միավորներից 16-ը թիմի օգտին գրանցվել է սեփական դաշտում անցկացրած 13 հանդիպումներում: Իսկ ահա «Փյունիկը» միավորների գերակշիռ մասը (52-ից՝ 33-ը) վաստակել է մրցակիցների հարկի տակ կայացած 14 հանդիպումներում, ինչը ռեկորդային է առաջնության մասնակից թիմերի մեջ:

5․ Հանդիպմանը մասնակցելու դեպքում արցախցի Արթուր Գրիգորյանը կնշի Բարձրագույն խմբում 100-րդ խաղի հոբելյանը: Նա մասնակցել է «Արցախի» անցկացրած 27 հանդիպումներից 26-ին՝ մշտապես տեղ զբաղեցնելով մեկնարկային կազմում: Գրիգորյանը բաց է թողել միայն մայիսի 1-ին «Լոռիի» հետ կայացած հաղթական խաղը՝ մնալով պահեստայինների նստարանին:

Հանդիպումը բաց կթողնի նախորդ խաղում կարմիր քարտի արժանացած արցախցի Էմիլ Եղիազարյանը:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2 3 4

Մարտնչելու ոգով․ «Բանանցի» վերջին մարզումը «Չուկարիչկիի» հետ խաղից առաջ․ VNews-ի ֆոտոշարքը

Իլշատ Ֆայզուլինի և Արամ Հայրապետյանի մամուլի ասուլիսը «Բանանց» – «Չուկարիչկի» խաղից առաջ (տեսանյութ)

«Չուկարիչկիի» մարզիչ․ «Բանանցը» վաղը շատ մոտիվացված է լինելու»

Իլշատ Ֆայզուլին․ «Այն, ինչ եղել է նախորդ խաղում, մոռացվել է»

ԱԻԿ-ն առաջնությունում վստահ հաղթանակ է տոնել «Արարատ-Արմենիայի» հետ խաղից առաջ

Էդգար Մալաքյան․ «Մի քանի տարի անց այլևս չեն լինի հայ ֆուտբոլիստներ, եթե երիտասարդներին շարունակեն շանս չտալ»

Մանուչարյանը 15 տարի անց կրկին գոլ խփեց եվրագավաթներում, «Բանանցի» հերթական ֆիասկոն

Սեկուլիչ․ «Կարծում եմ՝ կհաղթենք նաև մրցակցի հարկի տակ»

«Մակեդոնիայի» մարզիչ․ «Եթե մեր թիմն այդքան սխալներ թույլ չտար, ավելի լավ արդյունքի կհասնեինք»

Հայկ Իշխանյան․ «Չեմ ուզում՝ այս հանդիպման հաշիվը հիշելով մասնակցենք պատասխան խաղին» (տեսանյութ)

Արտակ Գրիգորյան․ «Եթե պատասխան խաղում մի պահ թուլանանք, անպայման կպատժվենք» (տեսանյութ)

Բագրատ Նավոյան․ «Խոստանում եմ, որ անպայման հաղթանակով ենք հետ գալու պատասխան խաղից» (տեսանյութ)

Աբրահամ Խաշմանյանի մամուլի ասուլիսն «Ալաշկերտ» – «Մակեդոնիա» հանդիպումից հետո (տեսանյութ)

«Բանանցը» պարտվեց խոշոր հաշվով (տեսանյութ)

«Չուկարիչկի» – «Բանանց». Արամ Հայրապետյանը, բարեբախտաբար, խուսափեց վնասվածքից (տեսանյութ)

«Չուկարիչկի» – «Բանանց». Առաջին կեսից հետո երևանյան ակումբը պարտվում է (տեսանյութ)