Վալոդյա Ֆրանգուլյանը՝ Կիևի հուշամրցաշարի եզրափակիչում - VNews
Բաժիններ

Վալոդյա Ֆրանգուլյանը՝ Կիևի հուշամրցաշարի եզրափակիչում

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Կիևում մասնակցում է ուկրաինացի հանրահայտ ըմբիշներին և մարզիչներին նվիրված 23-րդ հուշամրցաշարին։ Այս մասին հաղորդում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Մրցումային առաջին օրը 65 կգ քաշային Վալոդյա Ֆրանգուլյանը պայքարը սկսել է որակավորման փուլից և, հաղթելով 3 մրցակիցներին, դուրս եկել եզրափակիչ։

Եզրափակիչ գոտեմարտը կկայանա վաղը։

Հունահռոմեական ոճի ըմբիշների հերթական հավաքը մեկնարկել է

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին: