Նեյմարն ու Դանի Ալվեսն աջակցել են Տեր Շտեգենին - VNews
Բաժիններ

Նեյմարն ու Դանի Ալվեսն աջակցել են Տեր Շտեգենին

«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը գրառում է կատարել «Ինստագրամի» իր էջում։

Կատալոնական թիմն անցնող շաբաթվա ընթացքում դուրս է մնացել Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկությունից՝ կիսաեզրափակիչ պատասխան խաղում հյուրընկալվելիս 0-4 հաշվով պարտվելով «Լիվերպուլին»։

«Վերջին խաղից հետո ստիպված էի ազատ թողնել մտքերս և հետո վերլուծել, թե ինչ կատարվեց։ Մինչև հիմա էլ այդ ամենի ազդեցության տակ եմ։ Հանդիպումից հետո շատ հաղորդագրություններ եմ ստացել և ցանկանում եմ շնորհակալություն հայտնել քաջալերող խոսքերի, համակրանքի ու հարգանքի համար։

Դուք հրաշալի մարդիկ եք։ Այդ աջակցությունը ստիպում է գլուխներս բարձր պահել, և դա հենց այն է, ինչի կարիքն ունենք հիմա։ Մրցաշրջանը դեռ ավարտված չէ, ու կա ևս 1 տիտղոս, որի համար ցանկանում ենք պայքարել՝ Արքայական գավաթը։ Մենք միայն միասին կարող ենք անել դա։

Կիրակի օրը մրցաշրջանի վերջին հանդիպումը կանցկացնենք «Կամպ Նոուում», և ես անհամբերությամբ սպասում եմ ձեզ բոլորիդ այնտեղ տեսնելուն։ Առա՛ջ, «Բարսա՛»»,- գրել է Տեր Շտեգենը։

Գրառմանը մեկնաբանությունների տեսքով արձագանքել են գերմանացի դարպասապահի նախկին թիմակիցները՝ ՊՍԺ-ի ներկայիս ֆուտբոլիստներ Նեյմարն ու Դանի Ալվեսը։ Առաջինը Տեր Շտեգենին հորդորել է ընթանալ առաջ ու շարունակել նույն կերպ, իսկ երկրորդը նշել է․ «Դու լավագույնն ես»։

Նեյմարը որակազրկվեց երկրպագուին հարվածելու համար

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Սետյենը գտավ այն սխեման, որում Գրիզմանը փայլեց

Սուարեսը պատմական նվաճման է հասել «Բարսելոնայում»

«Բարսելոնայի» նախագահ. «VAR-ը միշտ օգնում է միևնույն թիմին»

Դանի Ալվեսի թվիթը, որով նա «խայթել» է Ռամոսին

«Բարսելոնան» ընդհատեց ոչ-ոքիների շարքը և վստահորեն հաղթեց «Վիլյառեալին» (տեսանյութ)

Գրիզմանի նրբագեղ գոլը «Վիլյառեալի» դեմ խաղում (տեսանյութ)

Սուարեսի հիանալի գոլը Մեսիի տպավորիչ անցումից և փոխանցումից հետո (տեսանյութ)

«Բարսելոնայի» մեկնարկային կազմը «Վիլյառեալի» դեմ մրցավեճում

Nike ապրանքանիշը ֆինանսական կորուստներ է հասցրել «Բարսելոնային»

Նեյմարն ու ՊՍԺ-ն պայմանավորվածության են հասել

AS․ Նեյմարը կվերադառնա «Բարսելոնա», եթե ակումբը կրկին առաջարկ ներկայացնի ՊՍԺ-ին

Մեսին չի ուզում լքել «Բարսելոնան», բայց շատ դժգոհ է Բարտոմեուի գործունեությունից

Սետյենը՝ Մեսիի հեռանալու մասին. «Չեմ ցանկանում այդ թեմայի մեջ մտնել»

«Բարսելոնայի» հայտացուցակը «Վիլյառեալի» դեմ խաղի համար

Դեղին քարտի «արքաները». 21-րդ դարի 10 ամենակոպիտ ֆուտբոլիստները

Մեսին կարող է հայտնվել անգլիական գրանդում