fbpx
Բաժիններ

Գարեգին Կիրակոսյանի գոլն օգնել է իր թիմին դուրս գալու Մոլդովայի գավաթի խաղարկության եզրափակիչ (տեսանյութ)

«Սֆինտուլ Գեորգեն» Մոլդովայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ պատասխան մրցավեճում սեփական հարկի տակ 3-1 հաշվով առավելության է հասել «Զիմբրուի» նկատմամբ։

«Սֆինտուլ Գեորգեի» կազմում 31-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել հայ կիսապաշտպան Գարեգին Կիրակոսյանը։ Նա մասնակցել է ամբողջ հանդիպմանը։

Հայ ֆուտբոլիստի թիմը դիմակայության առաջին խաղում հաղթել էր 1-0 հաշվով, ուստի դուրս է եկել գավաթի խաղարկության եզրափակիչ, որտեղ մայիսի 22-ին կմրցի Արաս Օզբիլիսի նախկին թիմի՝ «Շերիֆի» դեմ։

Կիրակոսյանը «Սֆինտուլ Գեորգե» է տեղափոխվել ընթացիկ առաջնության մեկնարկից առաջ, իսկ մրցաշրջանի առաջին հատվածում հանդես է եկել Երևանի «Արարատում»։

Ինչ վերաբերում է Մոլդովայի առաջնությանը, ապա «Սֆինտուլ Գեորգեն» 8 տուրից հետո վաստակած 15 միավորով 8 թիմի պայքարում 2-3-րդ հորիզոնականներն է բաժանում «Միլսամիի» հետ։ 23-ամյա Կիրակոսյանը մասնակցել է 6 հանդիպման (4-ում եղել է մեկնարկային կազմում)՝ դառնալով 1 գոլի հեղինակ։

Սարգիս Ադամյանի ծառայություններով հետաքրքրված է «Հոֆենհայմը» և ռուսական ակումբներ

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Մերոնք պարզապես «ռմբահարեցին» մրցակիցներին․ Հայ ֆուտբոլիստների ելույթներն արտերկրում վերջին օրերին

Գարեգին Կիրակոսյանն իր առաջին գոլն է խփել Մոլդովայի առաջնությունում (տեսանյութ)

Գարեգին Կիրակոսյանի տպավորիչ գոլը մոլդովական թիմի կազմում (տեսանյութ)

«Արարատը»՝ ընթացիկ առաջնության 3 հակառեկորդի հեղինակ

«Արարատից» հեռացել է 5 ֆուտբոլիստ, Աբրահամ Խաշմանյանը՝ թիմի առաջիկա անելիքների մասին

«Արարատի» մղձավանջային վիճակագրությունն ընդդեմ «Ալաշկերտի»․ Ամենահետաքրքիրը՝ «Արարատ» – «Ալաշկերտ» խաղին ընդառաջ

Գավաթի խաղարկություն, «Բանանց» – «Արարատ»․ Ամենահետաքրքիր տեղեկությունները

«Բանանց» – «Արարատ». Ամենաուշագրավ տեղեկությունները՝ հանդիպմանն ընդառաջ

«Շիրակ» – «Արարատ». Ամենաուշագրավ տեղեկությունները՝ հանդիպմանն ընդառաջ

Թոփ-10 հիասքանչ գոլ Հայաստանի Բարձրագույն խմբի աշնանային հատվածից (տեսանյութ)

Ովքեր էին լավագույն 3 ֆուտբոլիստները Բարձրագույն խմբի 15-րդ տուրում՝ ըստ Vivaro News-ի

«Շիրակ- «Արարատ». Տեղեկություններ, որոնք մարզադաշտ այցելելու առիթ կդառնան

Ով է «Բանանցի» համար «մարդասպան» դարձած ֆուտբոլիստը և «Շիրակին» քանի խաղ է բաժանում հակառեկորդից

Բարձրագույն խմբի՝ հոկտեմբերի ամսվա լավագույն գոլերի հնգյակը (տեսանյութ)

Ինչը պատահեց «Փյունիկի» պատմության մեջ 2-րդ անգամ և Գևորգ Կասպարովի ուշագրավ ցուցանիշը

Պատանեկան հավաքականի խայտառակ պարտությունը և «Շիրակի» հերթական «դառը» խաղը (տեսանյութ)