fbpx

Ալվես․ «Քննադատո՞ւմ են Մեսիին․ «Լիվերպուլի» հետ առաջին խաղից հետո ասում էին՝ նա այլմոլորակային է»

ՊՍԺ-ի պաշտպան Դանի Ալվեսն իր կարծիքն է հայտնել «Բարսելոնայի» հարձակվող ու իր նախկին թիմակից Լիոնել Մեսիի հասցեին հնչող քննադատությունների մասին, որոնք թափ են ստացել կատալոնական ակումբի՝ Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկությունից դուրս մնալուց հետո։

««Լիվերպուլի» հետ առաջին հանդիպումից հետո բոլորն ասում էին, որ նա այլ աշխարհից է, այլմոլորակային է․ անվանեք դա, ինչպես կցանկանաք։ Բայց ես մնում եմ այն կարծիքին, որ Լեոն միակ անձեռնմխելի մարդն է ֆուտբոլում։ Պատճառն այն է, ինչ նա տալիս է ֆուտբոլին։ Նույնիսկ երբ գործերն ընթանում են ոչ այնքան լավ, նրա հետ ամեն բան կարգին է։

Բայց սա թիմային մարզաձև է, և յուրաքանչյուրը պատասխանատվություն է կրում արդյունքի համար։ Ռոնալդուն, Մեսին և Նեյմարը հայտնվում են մամուլի առաջին էջերում, երբ նրանց թիմերի մոտ ամեն ինչ լավ է, և բնական է, որ դա պետք է տեղի ունենա նաև պարտությունից հետո։ Ինչ վերաբերում է ֆուտբոլին, ապա ես չեմ կարծում, թե կարելի է որևէ վատ բան խոսել Մեսիի մասին»,- Ալվեսի խոսքերը մեջբերում է ESPN-ը։

Սիմեոնեն բացատրել է Մեսիի և Ռոնալդուի տարբերությունը

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


«Մանչեսթեր Յունայթեդը» Պոգբային մտադիր է փոխարինել «Բարսելոնայի» 2 աստղի միջոցով

L’Equipe. ՊՍԺ-ն պատրաստ է վաճառել Նեյմարին

«Բարսելոնայի» կիսապաշտպանը գրավիչ առաջարկ է ստացել Չինաստանից ու կարող է հեռանալ

ՊՍԺ-ի նախագահ. «Ում դուր չի գալիս իր պարտականություններն անելը, դուռը բաց է»

«Բարսելոնան» ցանկանում է 65 միլիոն եվրոյի ֆուտբոլիստ վաճառել

«Բարսելոնայի» կիսապաշտպանը շարունակում է հետաքրքրել ՊՍԺ-ին

Daily Star. Մեսին զանգել է Գրիզմանին ու համոզել, որ տեղափոխվի «Բարսելոնա»

Բուֆոնը բացատրել է, թե ինչու է հեռացել ՊՍԺ-ից

Մեսի. «Կոլումբիան մեզ գոլ խփեց այն ժամանակ, երբ ցուցադրում էինք մեր լավագույն խաղը»

Սուարեսը Կյելինիին կծելուց հետո հոգեբանի մոտ է հաճախել

Squawka. Մեսին մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստն է, Ռոնալդուն չկա թոփ 10-ում

Անհագ Ռայոլան. իտալացուն չի բավարարում նույնիսկ գերշահավետ առաջարկը

Լուիս Սուարես. «Աշխարհի լավագույն ֆուտբոլիստը խաղում է Արգենտինայի հավաքականում»

«Լավագույնը, բայց ոչ՝ չեմպիոնը». Բլատերի ցնցող բացահայտումը Մեսիի մասին՝ Մունդիալ 2014-ի եզրափակիչից հետո

«Բարսելոնան», կարծես, գտել է այն, ինչ փնտրում էր. թիրախը «Բորուսիայի» ֆուտբոլիստն է

ՊՍԺ-ի նոր թիրախը 100 միլիոն եվրո արժե