fbpx

Տուխել․ «Նեյմարին չեմ վստահելու թիմի ավագի թևկապը»

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Տոմաս Տուխելը բացառել է այն հնարավորությունը, որ հարձակվող Նեյմարը կարող է դառնալ թիմի նոր ավագը։

«Մենք պետք է ընդունենք Նեյմարի որակազրկման փաստը։ Նա սխալ է թույլ տվել։ Կան շատ տարբերակներ ցույց տալու, որ դու առաջատար ես։ Նեյմարը «նկարիչ» է, ստեղծագործ ֆուտբոլիստ։ Նա կարող է առաջատար լինել իր որակների և խիզախության հաշվին։ Բայց ես շատ գոհ եմ նրանից, թե Տիագու Սիլվան և Մարկինյոսն ինչպես են կատարում ավագի պարտականությունները։ Փոփոխություն չեմ կատարելու»,- Տուխելի խոսքերը մեջբերում է Goal.com-ը։

Գերմանացի մասնագետը նաև խոստովանել է, որ թիմին համալրում է անհրաժեշտ․ «Մեր աշխատանքը տրանսֆերային շուկայում չի լինելու միայն վերջին 3 շաբաթներին ցույց տված արդյունքների ազդեցությամբ։ Մեզ ավելի շատ ֆուտբոլիստներ են պետք, որպեսզի բարելավենք թիմի արդյունքները»։

ՊՍԺ-ն այս մրցաշրջանում հռչակվել է Ֆրանսիայի չեմպիոն, իսկ Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկությունում ելույթներն ավարտել է 1/8 եզրափակիչից, որտեղ 2 հանդիպումների հանրագումարում պարտվել է «Մանչեսթեր Յունայթեդին»։

Նեյմարը՝ գոլ + ասիստ․ ՊՍԺ-ն ևս մեկ հաղթանակ տարավ (տեսանյութ)

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


L’Equipe. ՊՍԺ-ն պատրաստ է վաճառել Նեյմարին

ՊՍԺ-ի նախագահ. «Ում դուր չի գալիս իր պարտականություններն անելը, դուռը բաց է»

«Բարսելոնայի» կիսապաշտպանը շարունակում է հետաքրքրել ՊՍԺ-ին

Բուֆոնը բացատրել է, թե ինչու է հեռացել ՊՍԺ-ից

Անհագ Ռայոլան. իտալացուն չի բավարարում նույնիսկ գերշահավետ առաջարկը

ՊՍԺ-ի նոր թիրախը 100 միլիոն եվրո արժե

Ֆրանսիայի առաջնության 1-ին տուրի խաղացանկը

Դե Լիխտի ընկերուհին տուն է փնտրում եվրոպական երկրի մայրաքաղաքում

Ո՞ւմ շնորհանդեսն է եղել ամենամարդաշատը ֆուտբոլի պատմության մեջ

Պաշտոնական. ՊՍԺ-ի կիսապաշտպանը տեղափոխվեց «Բայեր»

Տրանսֆերային ամենախոշոր ու «թավշյա» 5 հեղափոխությունները

Մբապեն հեգնում է. «Մոռացել են, որ ես ուզում եմ խաղալ դարպասապահի դիրքում»

Ռայոլան հերքում է ամենաքննարկվող շշուկը. «Սա կեղծ լուրերի դասական օրինակ է»

«Բարսելոնայի» նախագահն ու գլխավոր մարզիչը հանդիպել են

Դե Լիխտի ապագայի հարցը մոտ է հանգուցալուծմանը. Ռայոլան արդեն բանակցում է

Forbes. Ովքեր են աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիկները