fbpx

«Լիվերպուլը» գերազանցել է «Ռեալի» արտասովոր ռեկորդը

«Լիվերպուլը», Պրեմիեր լիգայի ավարտված առաջնությունում հավաքելով 97 միավոր, եվրոպական թոփ-5 առաջնությունների ռեկորդ է սահմանել։ Այս մասին հաղորդում է Squawka-ն։

Մերսիսայդցիները դարձել են թոփ-5 առաջնությունների պատմության մեջ 2-րդ հորիզոնականը զբաղեցրած լավագույն թիմը։ Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը գերազանցել է Մադրիդի «Ռեալի»՝ 2009/10թթ․ մրցաշրջանում գրանցած արդյունքը։ Իսպանական թիմը Մանուել Պելեգրինիի գլխավորությամբ Պրիմերայում գրավել էր 2-րդ տեղը՝ ունենալով 96 միավոր։ «Բլանկոսներին» գերազանցել էր «Բարսելոնան», որը վաստակել էր 3 միավոր ավելի։

«Լիվերպուլն» այս մրցաշրջանն ավարտել է առանց Անգլիայում նվաճած որևէ տիտղոսի։ Թիմը միաժամանակ հնարավորություն ունի հաղթող ճանաչվելու Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկությունում, որի համար եզրափակիչում կպայքարի «Տոտենհեմի» հետ։

Վիճակագրական ևս մի քանի տվյալ՝

  • Լիվերպուլցի Ալիսոն Բեկերը վիճակագրության տեսանկյունից ճանաչվել է Պրեմիեր լիգայի լավագույն դարպասապահ։ Բրազիլացին 21 «չոր» հանդիպում է անցկացրել։ Նա կրկնել է հոլանդացի Էդվին վան դեր Սարի 10-ամյա վաղեմության նվաճումը։ Միայն 1 դարպասապահի՝ «Չելսիի» նախկին ֆուտբոլիստ Պետր Չեխին է հաջողվել 1 մրցաշրջանի ավելի շատ խաղերում դարպասն անառիկ պահել (2004/05թթ․ մրցաշրջան, 24 «չոր» խաղ)։ «Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Էդերսոնն առաջնությունն ավարտել է 20 «չոր» հանդիպումով։
  • Պեպ Գվարդիոլան մարզչական կարիերայում 8-րդ անգամ է հաղթել ազգային առաջնությունում։ Նա ավելի վաղ աշխատել է «Բարսելոնայում» ու «Բավարիայում»։ Գվարդիոլան որպես մարզիչ արդեն 26 տիտղոս է նվաճել, որից 5-ը՝ «Մանչեսթեր Սիթիի» հետ։ «Քաղաքայինները» դեռ պետք է անցկացնեն նաև Անգլիայի գավաթի խաղարկության եզրափակիչը։
  • «Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը, «Վուլվերհեմփթոնի» հետ խաղում (2-0) կատարելով 2 գոլային փոխանցում, «ասիստների» քանակը հասցրել է 12-ի։ 20-ամյա անգլիացու ցուցանիշը ռեկորդային է պաշտպանների համար Պրեմիեր լիգայի պատմության մեջ։

Ինչպես Կոմպանին բարձրացրեց Պրեմիեր լիգայի չեմպիոնական գավաթը (տեսանյութ)

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


«Ռեալը» հետ քայլ կանի Մբապեի տրանսֆերի հարցում, բայց չի նահանջի

«Չելսին» մեկ շաբաթ ունի որոշում կայացնելու համար

«Ռեալն» սկսել է «Սանտիագո Բեռնաբեուի» վերակառուցումը

«Ռեալը» նվազագույնը 50 միլիոն եվրո է ակնկալում իր կիսապաշտպանի տրանսֆերից

Դանի Ալվեսի ապագայի 5 հավանական տարբերակները

Ֆուտբոլի պատմության ամենաթանկ պաշտպա՞նը. «Մանչեսթեր Սիթին» նոր ռեկորդ է պատրաստում

Դե Լիխտը Պոգբային «մոտեցնում» է «Ռեալին»

«Բարսելոնայի» դիրքորոշումը Դանի Ալվեսի վերադարձի շուրջ միանշանակ է

Վան Դեյկ. «Լիվերպուլի» ապագան պայծառ է»

Խամես. «Ռեալում» կան մարդիկ, որ չափազանց շատ բան են որոշում»

«Ռեալը» մի ամբողջ թիմ է վաճառելու

9 գոլ՝ Մադրիդի «Ռեալի» ու «Չելսիի» լեգենդների թիմերի բարեգործական խաղում (տեսանյութ)

Էտո՛օն նշել է՝ իսպանական գրանդերից որն ավելի շատ կհամապատասխաներ Սալահին

Ռեյեսի որդին պայմանագիր կնքեց «Ռեալի» հետ

Ֆերնանդո Տորես. «Նա լավագույն ֆուտբոլիստն է, ում հետ խաղացել եմ»

Օմար Մոմանին շնորհավորել է Զիդանի տարեդարձը (ծաղրանկար)