fbpx

Էմերի․ «Չգիտեմ՝ ինչ խնդիր կա Հայաստանի ու Ադրբեջանի միջև, բայց ամեն ինչ կանենք, որ Մխիթարյանը գա Բաքու»

Խաղի մանրամասները

Եվրոպա, ՈւԵՖԱ Եվրոպայի Լիգա, Փլեյ-օֆֆ

29 Մայիս 2019 - 23:00

4

Չելսի ՖԱ

1

ՖԱ Արսենալ

1 - 0 Օլիվիե Ժիրու - 49`

2 - 0 Պեդրո Ռոդրիգես - 60`

3 - 0 Էդեն Ազար - 65`

3 - 1 Ալեքս Իվոբի - 69`

4 - 1 Էդեն Ազար - 72`

«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին անդրադարձել է թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ Եվրոպա լիգայի գավաթի խաղարկության՝ Բաքվում կայանալիք եզրափակիչի մասնակցության թեմային։

«Կան քաղաքական պատճառներ, և ես չգիտեմ՝ որն է այս հարցի լուծումը։ Ցանկանում ենք մեր կազմում ունենալ բոլոր ֆուտբոլիստներին, Մխիթարյանը շատ լավ աշխատեց «Բառնլիի» դեմ խաղում։ Ամեն ինչ կանենք, որ բոլոր խաղացողները հասանելի լինեն, այդ թվում՝ Մխիթարյանը։

Չգիտեմ՝ որն է 2 երկրների միջև գոյություն ունեցող խնդիրը, բայց կանենք մեր ուժերի ներածի չափով ամեն ինչ, որ Մխիթարյանը գա Բաքու։ Սա միայն մարզական խնդիր չէ։ Խնդրի լուծումն իմ ձեռքերում չէ, ես չեմ հասկանում՝ որն է լուծումը։

Ինչ վերաբերում է եզրափակիչը Բաքվում անցկացնելու վերաբերյալ դժգոհություններին, ապա ես չգիտեմ՝ ինչպես է կայացվում հանդիպումն այս կամ այն վայրում նշանակելու որոշումը։

Ես «Սևիլյայի» հետ 2015 թվականին ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղ անցկացրի «Բարսելոնայի» դեմ Թբիլիսիում, և հիմա նույն երևույթն է։ Խնդիրը երկրպագուներինն է, ես նախընտրում եմ խաղալ Անգլիային ավելի մոտ վայրում, քանի որ եզրափակիչում անգլիական 2 թիմ է, և մենք կարող ենք ավելի մեծ թվով ֆուտբոլասերների ունենալ տրիբունաներում։

Երբ կրկին «Սևիլյայի» հետ Եվրոպա լիգայի 2016 թվականի եզրափակիչում Շվեյցարիայում խաղացինք «Լիվերպուլի» դեմ, ստադիոնը լեփ-լեցուն էր մեր և մրցակցի երկրպագուներով, ու դա հրաշալի էր, բայց, իսկապես, չգիտեմ՝ ինչպես են Բաքվում եզրափակիչ նշանակելու որոշում կայացրել։

Ընդամենը 6 հազար երկրպագու կունենանք այնտեղ, «Չելսին»՝ նույնպես, բայց ստադիոնը կարող է ընդունել 70 հազար հանդիսականի։ Կարծում եմ՝ ստադիոնը լեփ-լեցուն է լինելու, բայց դա տեղի չի ունենալու մեր կամ «Չելսիի» համակիրների ներկայության շնորհիվ»,- Էմերիի խոսքերը մեջբերում է Goal.com-ը։

«Եթե Մխիթարյանը չի մասնակցելու եզրափակիչին, ի՞նչ իմաստ ունի այն Բաքվում անցկացնել». «Արսենալի» երկրպագուները վրդովված են

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


«Հաջորդ հանդիպումը կլինի ֆուտբոլային դաշտում». Հենրիխ Մխիթարյանը հանդիպել է 11-ամյա Էդուարդի հետ (տեսանյութ)

Sky Sport Italia. «Նապոլին» գնել է Օսպինայի տրանսֆերը

Դե Լիխտը, Վինիսիուսը և երիտասարդ այլ աստղեր հավակնում են Golden Boy մրցանակին

ՈՒԵՖԱ-ի նախագահ. «Եթե Լոնդոնում երկու ադրբեջանական թիմ խաղար, ոչ ոք չէր անհանգստանա»

VivaroBet-ը՝ «Արսենալ»-ի պաշտոնական գործընկեր (տեսանյութ)

Mirror. Էմերին առանձնազրույցներ է ունեցել Մխիթարյանի և թիմի մյուս ֆուտբոլիստների հետ

«Արսենալը» Ֆրանսիայում կմասնակցի ընկերական հանդիպման

Մխիթարյանի տրանսֆերային արժեքը նվազել է, Ադամյանինը՝ զգալիորեն բարձրացել

«Արսենալի» կիսապաշտպանը ցանկանում է հեռանալ թիմից

Պաշտոնական. «Արսենալի» խաղացանկը Պրեմիեր լիգայի 2019/20 խաղարկությունում

#Ապրող_ֆոտոներ_23. Անդրես Ինիեստայի գեղեցիկ ժեստը Դանիել Խարկեի հիշատակին (լուսանկար, տեսանյութ)

Հայտնի է՝ որ թիմը «Ռոմայի» փոխարեն կխաղա International Champions Cup-ում

Մխիթարյանի վիճակագրությունը Հունաստանի դեմ խաղում՝ ըստ SofaScore-ի

Արժանապատիվ ֆուտբոլը հաղթանակներ է բերում. Հայաստանի հավաքականի թեժ հունիսը

Առաջին գոլերն ու առաջին հաղթանակը հույների հետ մրցավեճում. Հունաստան-Հայաստան հանդիպումը՝ 10 փաստով

«Արսենալը» կարող է իր տրանսֆերային բյուջեի կեսը ծախսել բելգիացի կիսապաշտպանի վրա