fbpx
Բաժիններ

«Այաքսը» տոնել է չեմպիոնությունը, թեև պաշտոնապես դեռ չի հռչակվել առաջնության հաղթող (տեսանյութ)

«Այաքսը» Հոլանդիայի առաջնության 34-րդ տուրում սեփական հարկի տակ 4-1 հաշվով առավելության է հասել «Ուտրեխտի» նկատմամբ։

Էրիկ տեն Հագի գլխավորած թիմը միավորների քանակը հասցրել է 83-ի և միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Ամստերդամյան թիմը մոտակա հետապնդող «ՊՍՎ Էյնդհովենին» առաջնության ավարտից 1 տուր առաջ գերազանցում է 3 միավորով։ Մարկ վան Բոմելի գլխավորած թիմը հյուրընկալվելիս նվազագույն հաշվով պարտվել է «ԱԶ Ալկմարին»։

«Այաքսն» «Էյնդհովենի» նկատմամբ շոշափելի առավելություն ունի նաև խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությամբ, որն առաջինի մոտ +84 է, երկրորդի դեպքում՝ +70։ Հենց դրանով է պայմանավորված, որ Ամստերդամը ներկայացնող ակումբի ֆուտբոլիստները, չնայած պաշտոնապես դեռ չեն ապահովել չեմպիոնությունը, այսօրվա խաղից հետո տոնել են տիտղոսի նվաճումը։

Հավելենք, որ «Այաքսը» վերջին տուրում հյուրընկալվելու է «Դե Գրաֆշապին», իսկ «ՊՍՎ Էյնդհովենը» սեփական հարկի տակ ուժերն է չափելու «Հերակլեսի» հետ։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Տադիչ․ «Զարմացած չէի նրանից, որ «Բարսելոնան» ցանկանում էր հրավիրել ինձ»

Ռայան Բաբելը ծաղրել է վնասվածք ստացած մրցակցին (տեսանյութ)

«Այաքսն» արդեն գտել է Զիեշին փոխարինողին

Պաշտոնական. Զիեշը հուլիսին կտեղափոխվի «Չելսի»

Տեն Հագ. «Զիեշի վաճառքին դեռ 1-2 տարի առաջ էինք սպասում»

«Չելսին» ու «Այաքսը» համաձայնության են հասել Զիեշի տրանսֆերի հարցում

«Չելսին» մտադիր է գնել «Այաքսի» առաջատարին

Տեն Հագը բացատրել է՝ ինչու չի ստացվում դե Յոնգի խաղը «Բարսելոնայում»

Պաշտոնական․ Ռիկարդո Ռոդրիգեսը հեռացավ «Միլանից»

«Այաքսի» ևս մեկ ֆուտբոլիստ կարող է տեղափոխվել «Բարսելոնա»

Վան դե Բեկ. «Ռեալի» հետ դեռ պաշտոնական ոչինչ կա»

De Telegraaf. Վան դե Բեկը կտեղափոխվի «Ռեալ»

Վան դե Բեկը հստակություն է մտցրել իր ապագայի վերաբերյալ

Բլինդ. «Պատրաստվում եմ նորից ֆուտբոլ խաղալ»

Բլինդը խնդիրներ ունի սրտի հետ. նա կարող է ավարտել կարիերան

Դե Լիխտը կարող է վերադառնալ «Այաքս»