fbpx
Բաժիններ

Առաջնությունում ընդամենը 1 թիմ կա, որ անպարտելի է գարնանային հատվածում

Բարձրագույն խմբի 32-րդ տուրը՝ 10 փաստով

«Փյունիկը» հերթական հաղթանակի շնորհիվ ամրապնդեց առաջատարի դիրքն ու ավելի իրատեսական դարձրեց ոսկե մեդալների նվաճման իր հավակնությունները: Չեմպիոնի կոչման համար պայքարում «Արարատ-Արմենիան» անչափ կարևոր հաղթանակ տոնեց, իսկ «Բանանցը» թանկարժեք երկու միավորի կորուստ ունեցավ, ինչը կարող է ճակատագրական լինել Իլշատ Ֆայզուլինի սաների համար: Իսկ ահա վերջին 3 տարիների անփոփոխ չեմպիոն «Ալաշկերտը» գործնականում զրկվեց իր տիտղոսը պաշտպանելու հնարավորությունից:

Տուրի ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:

1․ Դաշտի տերերն ու հյուրերը մեկական հաղթանակ տոնեցին, երկու խաղ ավարտվեց ոչ-ոքի: Առաջնությունում անցկացված 128 հանդիպումներում դաշտի տերերը 49 հաղթանակ են տոնել, հյուրերին հաջողությունն ուղեկցել է 44 անգամ, 35 խաղ ավարտվել է ոչ-ոքի:

Ռումյան Հովսեփյանը պատմում է Տարխանովի՝ «Փյունիկի» խաղում կատարած փոփոխությունների ու իր մարզավիճակի մասին (տեսանյութ)

4 խաղում 8 գոլ խփվեց: Առաջնության մեկնարկից անցկացված 128 հանդիպումներում 289 գոլ է խփվել: Միջին արդյունավետությունը կազմում է 2,25 գոլ մեկ խաղում:

2․ «Փյունիկը» շարունակեց հաղթարշավը՝ տոնելով 6-րդ անընդմեջ հաղթանակը: Դրանցից 5-ը գրանցվել է Ալեքսանդր Տարխանովի օրոք: Այդ հանդիպումներում փյունիկցիները 13 գնդակ են խփել՝ սեփականը բաց թողնելով ընդամենը 2-ը:

Ընթացիկ առաջնությունում «Փյունիկը» խոշոր հաշվով 2-րդ հաղթանակը տոնեց: Երկուսն էլ գրանցվել են Տարխանովի գլխավորությամբ: Մինչև «Արցախին» հաղթելը, «Փյունիկը» 4-1 հաշվով առավելության էր հասել «Արարատ-Արմենիայի» նկատմամբ: Փյունիկցիները 3-րդ անգամ հաղթեցին «Արցախին», որին այդպես էլ չհաջողվեց ընթացիկ առաջնությունում գտնել մրցակցի դարպասի բանալին՝ փոխարենը սեփական դարպասն ընդունելով 6 գնդակ:

Ալեքսանդր Տարխանով․ «Վերջին 3 խաղում 4 գո՞լ ենք խփել անկյունայիններից․ մենք մարզում ենք այդ խաղարկումները» (տեսանյութ)

3․ «Բանանցն» ընթացիկ առաջնությունում «Արարատի» հետ մրցավեճում առաջին անգամ չկարողացավ հաղթել՝ երկու շատ թանկարժեք միավոր կորցնելով: Իլշատ Ֆայզուլինի սաները 12-րդ անընդմեջ խաղում անպարտելի մնացին՝ կրկնելով «Արարատ-Արմենիայի» ռեկորդային ցուցանիշը: «Բանանցն» առաջնության գարնանային հատվածում միակ անպարտելի թիմն է: Վերջին պարտությունը «Բանանցը» կրել է անցյալ տարվա նոյեմբերի 28-ին՝ 0-3 հաշվով զիջելով «Արարատ-Արմենիային»:

4․ Քրիստի Մարկուն բացեց գոլերի հաշիվը ՀՀ առաջնությունում: Նա ընդգրկվեց «Փյունիկում» գոլ խփած ամենաերիտասարդ լեգեոնականների տասնյակում՝ «Արցախի» դարպասը գրավելով 24 տարեկան 27 օրականում:

5․ Ընթացիկ առաջնությունում 30-ամյա Ալեքսանդր Պրուդնիկովը 3-րդ գոլը խփեց և գերազանցեց «Ալաշկերտի» նախկին հարձակվող Յուրի Ֆոմենկոյի տարիքային ռեկորդը: Վերջինս այդ տարիքում 2016թ. 2 գոլի հեղինակ էր դարձել:

Աբրահամ Խաշմանյան․ «Ես իրատես եմ․ պետք է ամեն ինչ անենք, որ լինենք լավագույն եռյակում» (տեսանյութ)

6․ Անտոն Կոբյալկոն առաջնությունում 2-րդ 11մ հարվածն անվրեպ իրացրեց՝ խփելով 12-րդ գնդակը: Այդ գոլերից 9-ը Կոբյալկոն խփել է առաջնության գարնանային հատվածում: Նա կրկնեց «Միկայի» նախկին լեգեոնական Անդրեյ Բուլանովի ռեկորդային ցուցանիշը, որը ռուսաստանցի ֆուտբոլիստներից մեկ մրցաշրջանում (2001թ.) բոլորից շատ՝ 12 գոլ էր խփել:

7․ «Բանանցի» 24-ամյա կիսապաշտպան Սոլոմոն Իմե Ուդոն ՀՀ առաջնություններում 104-րդ խաղն անցկացրեց և գերազանցեց Գագա Թբիլաշվիլու տարիքային ռեկորդը: Վերջինս Բարձրագույն խմբում հանդես եկած լեգեոնականներից այդ տարիքում բոլորից շատ՝ 103 խաղ է անցկացրել:

8․ Արամ Հայրապետյանն ընդգրկվեց «Բանանցում» հանդես եկած ամենատարեց ֆուտբոլիստների տասնյակում: «Արարատի» հետ խաղում «Բանանցի» դարպասապահը 32 տարեկան 169 օրական էր: Նա ցանկից դուրս թողեց թիմի նախկին ֆուտբոլիստ Մուրադ Անգթյանին, որն իր վերջին խաղը «Բանանցում» անցկացրել էր 32 տարեկան 165 օրականում:

Վարդան Բիչախչյան․ «Լավ է՝ այսօր նման խաղով չհաղթեցինք․ տղաները պետք է գիտակցեն, որ հարկավոր է ամբողջությամբ նվիրվել» (տեսանյութ)

9․ Վսևոլոդ Երմակովն ընթացիկ առաջնությունում 16-րդ անգամ դարպասն անառիկ պահեց: Նրա արդյունքը լավագույնն է ընթացիկ առաջնությունում: ՀՀ առաջնություններում հանդես եկած լեգեոնական դարպասապահների մեջ Երմակովն իր ցուցանիշով զիջում է միայն Լևան Բուբուտեիշվիլուն, որը 2011թ. «Գանձասարի» դարպասը պաշտպանելիս 28 հանդիպումներից 17-ում գոլ բաց չէր թողել:

10․ Արտակ Գրիգորյանը ՀՀ առաջնություններում 100-րդ խաղն անցկացրեց «Ալաշկերտում»՝ դառնալով թիմի՝ նման ցուցանիշի հասած 3–րդ ֆուտբոլիստը: Ալաշկերտցիների կազմում բոլորից շատ հանդիպումների է մասնակցել թիմի նախկին հարձակվող Միհրան Մանասյանը (124), որին հաջորդում է 105 խաղ անցկացրած Արտակ Եդիգարյանը: Արտակ Գրիգորյանը թիմի ներկայիս կազմի ֆուտբոլիստներից ամենափորձառուն է: Նա ֆուտբոլային կարիերայի ընթացքում Բարձրագույն խմբում ընդհանուր առմամբ 266 խաղ է անցկացրել:

Արցախցի Արթուր Գրիգորյանը Բարձրագույն խմբում 100-րդ խաղի հոբելյանը նշեց:

Աշոտ Հայրապետյան

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Պաշտոնական․ «Նոան» հայտարարել է երկու տրանսֆերի մասին

«Արարատն» ստուգողական խաղում զիջել է Մոսկվայի «Սպարտակին»

Տրանսֆերային ձմեռ-2020․ Բարձրագույն խմբի ակումբների ձեռքբերումները և կորուստները (թարմացվում է)

30-ամյա հարձակվողը միացել է «Ուրարտուին»

Պաշտոնական․ Արտակ Ալեքսանյանը հեռացել է «Արարատից»

«Արարատն» ընկերական խաղում հաղթել է ռուսական թիմին

«Փյունիկը» հաղթեց ղազախական թիմին, «Լոռին» ոչ-ոքի խաղաց Ուկրաինայի Պրեմիեր լիգայի ներկայացուցչի հետ (տեսանյութ)

«Արարատ-Արմենիան» հաղթանակներ է տոնել այսօր կայացած ընկերական խաղերում (տեսանյութ)

Հովհաննես Համբարձումյան․ «Աշխատասիրությունն ամենամեծ տաղանդն է»

«Ներկայումս կա հայ որակյալ ֆուտբոլիստների սահմանափակ քանակ»․ Արթուր Սահակյան

Պաշտոնական. «Ալաշկերտը» պայմանագիր է կնքել Դավիթ Գատիկոևի հետ

Բեգլարյանն ի պատիվ Բրայանտի է ընտրել 24 համարի մարզաշապիկը

Հայտնի է՝ գերմանական որ ակումբի հետ է «Նոան» համաձայնության եկել համագործակցության վերաբերյալ

Պաշտոնական. Արսեն Բեգլարյանը՝ «Ուրարտուի» ֆուտբոլիստ

Հայաստանի Մ-21 հավաքականի ֆուտբոլիստը հեռացել է «Նոայից»

«Արարատ-Արմենիան» ոչ-ոքի խաղաց «Ուրալի» հետ, Հարոյանը փոխարինվեց վնասվածքի պատճառով (տեսանյութ)