fbpx
Բաժիններ

«Զիդանը ոչինչ չի հասկանում ֆուտբոլից»․ Արգենտինայի հավաքականի նախկին դարպասապահ

Արգենտինայի հավաքականի նախկին դարպասապահ Հուգո Գատին քննադատել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին։

«Զիդանը ոչինչ չէր անում, երբ «Ռեալը» հաղթում էր։ Ամեն ինչ մնացել է անցյալում։ Զիդանը ոչինչ չի հասկանում ֆուտբոլից։ Նա իր տրամադրության տակ ունեցել է Ռոնալդուին, Ռամոսին, գոլեր։ Նա ամեն ինչ հաղթել է հենց այդ ամենի շնորհիվ։ Եթե Զիդանը չփոխի իր հայացքները, դա կբերի շատ բացասական հետևանքների»,- Գատիի խոսքերը մեջբերում է Mundo Deportivo-ն։

Գատին Արգենտինայի հավաքականի կազմում անցկացրել է 18 հանդիպում՝ այնտեղ հանդես գալով 1966-1977թթ․։ Նա արգենտինական «Բոկա Խունիորսի» մարզաշապիկով խաղադաշտ է դուրս եկել 381 անգամ։

Զիդանն «Արքայական» ակումբի մարզչական ղեկին է վերադարձել այս տարվա մարտի 11-ին։ Նա «Ռեալում» աշխատանքային առաջին ժամանակաշրջանում 2,5 տարվա ընթացքում նվաճել է 9 տիտղոս, այդ թվում՝ Չեմպիոնների լիգայի 3 գավաթ։

Մադրիդյան թիմն Իսպանիայի Պրիմերայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 37 խաղից հետո վաստակել է 68 միավոր ու մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը։ Իսպանիայի չեմպիոնի կոչումն ապահովել է «Բարսելոնան»։

Զիդան. «Բե՞յլը. ակնհայտ է, թե ես ինչ եմ անում վերջին 2 խաղում»

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Մոուրինյոն չի շտապում ու հետևում է Զիդանի արդյունքներին «Ռեալում»

Զիդանի վերադարձից հետո Բենզեման խփել է «Ռեալի» գոլերի կեսը (տեսանյութ)

AS․ Մոուրինյոն սպասում է Մադրիդի «Ռեալի» առաջարկին

Ռամոս․ «Նեյմարն աշխարհի 3 լավագույն ֆուտբոլիստներից մեկն է»

Զիդան․ «Ես երջանիկ կլինեմ, եթե Խամեսը մնա «Ռեալում»

Կարիմ Բենզեման ռեկորդի հեղինակ դարձավ Լա լիգայում

«Ռեալը» խաղավերջում առաջ անցավ հաշվի մեջ, բայց ձեռքից բաց թողեց հաղթանակը (տեսանյութ)

Զիդանի որդին տպավորիչ գոլի հեղինակ է դարձել (տեսանյութ)

«Ռեալի» մեկնարկային կազմը «Վալյադոլիդի» դեմ խաղում

Բեյլը, Խամեսը ու ևս 17 ֆուտբոլիստ. «Ռեալի» հայտացուցակը «Վալյադոլիդի» դեմ խաղի համար

Հանդիպում, որ փոխեց Բեյլի ու Խամեսի իրավիճակը «Ռեալում»

Ռամոսը նշել է իր կարիերայի 4 լավագույն մարզիչներին

Նեյմարի ֆինանսական պահանջները «Բարսելոնային» և «Ռեալին»

Ռամոս. «Կարիերաս ավարտելուց հետո ցանկանում եմ շարունակել սպորտային գործունեությունս»

Զիդանը խոսել է Նավասի ապագայի մասին

Զիդանի 2-րդ գահակալումը. անհաջող հեղափոխությո՞ւն, թե՞ նոր «Ռեալ»՝ հին դեմքերով