fbpx
Բաժիններ

«Մանչեսթեր Սիթին» կարող է հեռացվել Չեմպիոնների լիգայի մասնակիցների շարքից

«Մանչեսթեր Սիթին» կարող է զրկվել եվրագավաթներին մասնակցելու հնարավորությունից ֆինանսական խախտումների պատճառով, հաղորդում է New York Times-ը։

ՈՒԵՖԱ-ն ավելի վաղ հաղորդել էր ակումբի գործունեության վերաբերյալ հետաքննության մեկնարկի մասին։

Ըստ աղբյուրի՝ ՈՒԵՖԱ-ի վերահսկիչ պալատն ակումբների նկատմամբ ֆինանսական վերահսկողության շրջանակում այս շաբաթ կարող է արգելք դնել «Մանչեսթեր Սիթիի»՝ Չեմպիոնների լիգային մասնակցության վրա։ Ակնկալվում է, որ հետաքննական խմբի ղեկավարը և Բելգիայի նախկին վարչապետ Իվ Լետերմն անգլիական ակումբի համար որակազրկում կսահմանեն առնվազն 1 տարի ժամկետով։

«Մանչեսթեր Սիթիին» ներկայացված մեղադրանքն այն է, որ ակումբը 2014 թվականի նախորդ գործի ուսումնասիրության ժամանակ տրամադրել է ոչ ճշգրիտ տեղեկատվություն՝ կապված ֆինանսական ֆեյր-փլեյի հետ, ինչպես նաև կեղծ տվյալներ է փոխանցել հովանավորչական պայմանագրերի վերաբերյալ։ ՈՒԵՖԱ-ն նախորդ դեպքում պատժել էր անգլիացիներին ֆինանսական սահմանափակումների կանոնների խախտման համար՝ տուգանելով 49 մլն ֆունտով։

Հաղորդվում է, որ Լետերմի գլխավորած անկախ խումբն ընթացիկ գործի հետաքննության շրջանակում ապրիլին Շվեյցարիայում հանդիպում է ունեցել «Մանչեսթեր Սիթիի» ներկայացուցիչների հետ, սակայն ակումբի կողմից համոզիչ պատասխաններ չի ստացել։

Առայժմ անհայտ է, թե արգելքը կկիրառվի արդեն հաջո՞րդ մրցաշրջանից, թե՞ սկսած 2020/21թթ․ մրցաշրջանից։

«Մանչեսթեր Սիթին» քանիցս պնդել է, որ իր հասցեին հնչող մեղադրանքները չեն համապատասխանում իրականությանը։

Գվարդիոլա․ «Հրաշալի էր «Ռեալին» 6-2 հաշվով հաղթելը և Իսպանիայի չեմպիոն դառնալը «Բարսայի» ղեկին իմ առաջին մրցաշրջանում»

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Զինչենկոն հենց խաղադաշտում ամուսնության առաջարկություն է արել ընկերուհուն (լուսանկար)

Գվարդիոլան հստակ գիտի, թե ով է փոխարինելու Դավիդ Սիլվային

Գվարդիոլան կորցրել է համբերությունը խաղի ժամանակ Սիլվայի գործողությունների պատճառով

Էտո’օ. «Գվարդիոլան ինձ դուր է գալիս որպես մարզիչ, բայց՝ ոչ որպես անձնավորություն»

Գվարդիոլան նոր մարտահրավեր ունի իր կարիերայում

Գվարդիոլա. «Մեր օրը չէր»

«Սիթին» տնային խաղում պարտվեց «գայլերին», «Արսենալն» ու «Չելսին» հաղթանակներ տարան (տեսանյութ)

«Սիթիի» հարձակվողը կարող է մարզական կարիերան շարունակել «Ռեալում»

«Ռեալն» իր՝ վարձակալության հանձնած ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց 80 միլիոն եվրո է պահանջում

Բերնարդու Սիլվան կարող է որակազրկվել 6 խաղով

«Բավարիան» կրկին ցանկանում է գնել Սանեին, բայց «Սիթին» մեկ այլ աստղի է առաջարկում

«Մանչեսթեր Սիթին» առավելության հասավ Զագրեբի «Դինամոյի» նկատմամբ (տեսանյութ)

Չեմպիոնների լիգա․ Բոլոր գոլերն առաջին խաղակեսերից հետո (տեսանյութ)

Դե Բրույնեն հազիվ թե մասնակցի «Սիթիի» առաջիկա խաղին

Գվարդիոլա. «Ես ինքս ինձ չեմ սպանի, եթե չհաղթեմ Չեմպիոնների լիգան»

Ստեռլինգ. «Ցավալի է Բերնարդուին մի ամբողջ շաբաթ տխուր տեսնել»