fbpx
Բաժիններ

Կարող է գործնականում վճռվել չեմպիոնության հարցը․ Ամենահետաքրքիր փաստերը՝ ԲԽ-ի 33-րդ տուրին ընդառաջ

«ԱՐԱՐԱՏ» «ԼՈՌԻ»  

14 մայիսի, ժ.16:00, Երևան, «Բանանց-3» մարզադաշտ

3 խաղ, որոնցից մեկում հաղթել է «Լոռին», 2-ում գրանցվել է ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 4-5

1-ին շրջան. 29.08.2018 «Լոռի» 1-0 «Արարատ»
Գոլը՝ Ջոնել Դեսիրե 88՛

2-րդ շրջան. 04.11.2018 «Արարատ» 2-2 «Լոռի»
Գոլերը՝ 0-1՝ Ջոնել Դեսիրե 65՛, 11մ, 1-1՝ Սարգիս Մեթոյան 74՛, 1-2՝ Ֆրանսիս Նվանկվո 85՛, 2-2՝ Գոռ Պողոսյան 90+4՛

3-րդ շրջան. 31.03.2019 «Լոռի» 22 «Արարատ»
Գոլերը՝ 1-0՝ Նանա Կվամե Անտվի 26՛, 2-0՝ Ջոնել Դեսիրե 39՛, 2-1՝ Վարդան Արզոյան 60՛, 2-2՝ Սարգիս Մեթոյան 69՛

«Արարատ»՝ 9-րդ տեղ (19 միավոր), «Լոռի»՝ 5-րդ տեղ (39 միավոր):

Հետաքրքիր 5 փաստ՝ հանդիպմանն ընդառաջ

1․ Թեև «Արարատին» չի հաջողվել հաղթել «Լոռիին», սակայն վանաձորցիներին արարատցիների հետ հանդիպումներում դժվարությամբ են տրվել միավորները: Մրցակիցների 2-րդ շրջանի խաղում երկու անգամ հաշվի մեջ առջևում լինելով՝ «Լոռիին» չի հաջողվել պահպանել հաղթական արդյունքը: Իսկ 3-րդ շրջանի խաղում արարատցիներին կրկին հաջողվել է հավասարեցնել հաշիվը՝ պարտվելով 2 գնդակի տարբերությամբ:

2․ Վերջին 2 հանդիպումներում «Արարատը» վերջապես ուրախացրեց իր երկրպագուներին՝ հաղթելով «Արցախին» (2-1) և ոչ-ոքի (1-1) խաղալով չեմպիոնական կոչման հիմնական հավակնորդներից մեկի՝ «Բանանցի» հետ:

3․ Իսկ ահա «Լոռին» պաշտոնական վերջին 5 հանդիպումներում, ներառյալ նաև Հայաստանի գավաթի եզրափակիչը, 4 պարտություն է կրել՝ միակ միավորը վաստակելով «Շիրակի» հետ մրցավեճում (2-2): Գուցե հենց դրանով էլ պայմանավորված էր Արթուր Պետրոսյանի պաշտոնանկությունը, որն ընթացիկ մրցաշրջանում արդեն 2-րդն է վանաձորյան ակումբի մարզչական կազմում: Պետրոսյանի գլխավորությամբ «Լոռին» առաջնության գարնանային հատվածի 11 հանդիպումներում 14 միավոր վաստակեց (+3=5-3, 11-13):

4․ Ջոնել Դեսիրեն արարատցիների հետ 3 հանդիպումներում էլ գոլի հեղինակ է դարձել: Առաջնությունում նրա օգտին գրանցված 14 գոլերը խփվել են 5 թիմերի դարպասները: Դեսիրեն առավել արդյունավետ է գործել «Արցախի» հետ հանդիպումներում՝ դառնալով 7 գոլի հեղինակ, 2 անգամ աչքի է ընկել «Շիրակի» հետ մրցավեճում, մեկական անգամ էլ խոցել է «Բանանցի» և «Փյունիկի» դարպասները:

5․ «Արարատի» կազմում առավել արդյունավետ է գործում Արտյոմ Սիմոնյանը, որը թիմում հանդես է գալիս այս տարվանից: Նա 5 գոլի հեղինակ է դարձել, որից 3-ը խփել է 11մ հարվածով: Անդրանիկ Քոչարյանը, որ 9 գնդակով նախորդ առաջնությունում «Արարատի» լավագույն ռմբարկուն էր, 4 գոլ է խփել:

Դիմակայության լավագույն ռմբարկուները՝

«Արարատ»՝ Սարգիս Մեթոյան՝ 2 գոլ:

«Լոռի»՝ Ջոնել Դեսիրե՝ 3 գոլ:

4-րդ զգուշացման պատճառով հանդիպումը բաց կթողնի արարատցի Մատվեյ Գույգանովը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2 3 4

«Փյունիկը» երկարաձգել է պայմանագիրը Սևակ Ասլանյանի հետ

«Փյունիկի» մարզիչները վերապատրաստում են անցնում «Վալենսիայում»

«Մոնակոյի» նախկին ֆուտբոլիստը՝ «Արարատում»

Podcast #8. Բարձրագույն խմբի աշնանային հատվածի ամփոփում (տեսանյութ)

«Ալաշկերտն» իր առաջին ձեռքբերումն է կատարել ձմռանը

«Արարատն» առաջին համալրումն է կատարել ձմռանը

«Ալաշկերտը» խզել է պայմանագրերը 7 ֆուտբոլիստների հետ

Կարապետյանի և Վարդանյանի «Սոչին» նոր գլխավոր մարզիչ ունի

«Փյունիկը» դժգոհ է ՀՖՖ-ի որոշումից. ակումբի հայտարարությունը

Թովմաս Գրիգորյան․ «Արմեն Մելիքբեկյանին առաջարկել եմ երկուշաբթի օրվանից գնալ արձակուրդ»

2 հայ, 1 լեգեոներ․ «Նոան» բաժանվել է 3 ֆուտբոլիստից

5 ֆուտբոլիստ հեռացել է «Փյունիկից»

Թովմաս Գրիգորյան. «Լոռիի» դեպքում նվիրատվություն չի լինելու, այլ հստակ գործարք»

«Գանձասար-Կապանից» հեռացել է 6 ֆուտբոլիստ

«Նոան» առաջարկել է ՀՖՖ գործկոմի անդամի թեկնածու, իսկ նախագահի հարցում դեռ չի կողմնորոշվել

«Հիմա չպետք է մտածենք փողի մասին․ Տիգրանը թող այնպիսի թիմում խաղա, որ հետագայում միանա ավելի հզոր թիմի»․ Աշոտ Բարսեղյան