fbpx
Բաժիններ

«Բարսելոնան» նախատեսում է Դե Լիգտի տրանսֆերը ձևակերպել մինչ հունիս

«Բարսելոնան» շարունակում է բանակցություններն «Այաքսի» պաշտպան Մատեյս դե Լիգտի տեղափոխության վերաբերյալ։ Այս մասին հաղորդում է Marca-ն։

Ըստ այդ պարբերականի՝ կատալոնական ակումբն արդեն համաձայնության է եկել հոլանդացիների հետ տրանսֆերի արժեքի շուրջ, որը պետք է կազմի 70 մլն եվրո։ «Բարսելոնան» խնդիրներ չի ունենա նաև ֆուտբոլիստի անձնական պայմանագիրը ձևակերպելու առնչությամբ։ Միակ դժվարությունը հոլանդացի խաղացողի գործակալ Մինո Ռայոլային վճարվելիք գումարի չափն էր, բայց ակումբը նրա հետ էլ է բանակցություններ վարել, որոնք ընթացել են դրական հունով։

«Բարսելոնան» պատրաստվում է Դե Լիգտի տրանսֆերը ձևակերպել մինչ հունիս, որպեսզի առաջ անցնի նրա ծառայություններով հետաքրքրված մյուս ակումբներից։

19-ամյա Դե Լիգտն «Այաքսի» սան է։ Նա Հոլանդիայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 32 հանդիպման և դարձել 3-ական գոլի ու արդյունավետ փոխանցման հեղինակ։

Անցյալ տարի «Մանչեսթեր Յունայթեդը» հրաժարվել է գնել դե Լիգտին զավեշտալի պատճառով

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մբապեի մայրը բանակցում է «Ռեալի» հետ

Թոփ-10 ֆուտբոլիստներ, ովքեր 2020-ի ամռանը դառնալու են ազատ գործակալներ

Բեյլի ու Սուարեսի կողքին. Transfermarkt-ը հրապարակել է Մխիթարյանի արժեքը՝ տրանսֆերների հանրագումարով

Կավանին՝ Մեսիի հետ վիճաբանության մասին․ «Այդպիսին է ֆուտբոլը»

«Ինտերն» անհանգստանում է և գործուն քայլեր կատարում Մարտինեսին թիմում պահելու համար

Գրիզմանը կարող է լքել «Բարսելոնան» մոտ ապագայում

«Դե Լիխտը զղջում է «Յուվենտուս» տեղափոխության համար». Կլյուվերտ

Հալանդի հորը նկատել են անգլիական ակումբի մարզաբազայում

Պիկեն խոստովանել է՝ որ մարզաձևով կզբաղվեր, եթե չընտրեր ֆուտբոլը

«Ռոման» ձեռք չի բերի այդ ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերը

«Բոլոնիան» պայքարում է Զլատանի համար, բայց…

«Բարսելոնան» վերակենդանացնում է Նեյմարի տրանսֆերը

Տիգրան Բարսեղյանը կարող է կարիերան շարունակել Եվրոպայում

«Բարսելոնային» ու «Ռեալին» հետաքրքրում է «Ինտերի» պաշտպանը

«Բարսելոնայի» ու «Ռեալի» թիրախը․ «Ինտերն» 80 միլիոն եվրո է ցանկանում

Նեյմարին ՊՍԺ-ում կարող է փոխարինել Բունդեսլիգայի աստղը