fbpx

Դե Ռոսին վրդովված է․ «Որոշումը կայացրել է ակումբը, ոչ թե ես»

«Ռոմայի» կիսապաշտպան ու ավագ Դանիելե դե Ռոսին խոսել է իր՝ այս մրցաշրջանի ավարտից հետո հռոմեական ակումբից հեռանալու փաստի մասին։

«Երեկ եմ իմացել ամեն ինչի մասին։ Տպավորություն ունեի, որ կարող եմ այստեղ խաղալ ևս 1-2 տարի, բայց ես պետք է ընդունեմ այս որոշումը։ Չեմ ցանկանում որևէ մեկին ինչ-որ բան խնդրել։ Եթե լինեի ակումբի փոխարեն, ինձ հետ կերկարաձգեի պայմանագիրը, քանի որ ես, հաշվի չառած վնասվածքով հանդես եկած հանդիպումները, լավ եմ խաղացել։ Այժմ պետք է ակումբ փնտրեմ։ Դա ինձ համար ինչ-որ նոր՝ արտասովոր բան է։

Որոշումը կայացրել է ակումբը, ոչ թե ես։ Կցանկանայի շարունակել խաղալ այստեղ, բայց նրանք դա չեն ցանկանում։ Ղեկավարության և ֆուտբոլիստների միջև չափազանց մեծ տարածություն է, և ես հուսով եմ, որ «Ռոման» ապագայում առաջընթաց կգրանցի այս գործոնում»,- Դե Ռոսիի խոսքերը մեջբերում է Goal.com-ը։

Դե Ռոսին «Ռոմայի» կազմում է հանդես եկել պրոֆեսիոնալ ամբողջ կարիերայի ընթացքում, որը սկսվել է 2002 թվականին՝ իր՝ ակումբ տեղափոխվելուց 1 տարի անց։ Կիսապաշտպանը «Գայլերի» ճամբարում անցկացրած 17 տարիների ընթացքում նվաճել է 3 տիտղոս՝ 2 անգամ հաղթելով Իտալիայի գավաթի խաղարկությունում, 1 անգամ՝ երկրի Սուպերգավաթում։

Դե Ռոսին այս շաբաթ հրաժեշտ կտա «Ռոմային»

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Տոտին կհեռանա «Ռոմայից»

Կոստաս Մանոլասը համաձայնության է հասել իր հավանական նոր ակումբի հետ

«Յուվենտուսն» ու «Ռոման» աստղային փոխանակություն են պատրաստում

Հայտնի է՝ որ թիմը «Ռոմայի» փոխարեն կխաղա International Champions Cup-ում

Պաշտոնական. «Ռոման» նոր գլխավոր մարզիչ ունի

Հիգուայինի նոր «կանգառը» կարող է Հռոմը լինել

Բեքհեմը ցանկանում է դե Ռոսիին տանել իր թիմ

Գերլարված պայքար․ Հայտնի է ևս 2 թիմ, որ մյուս մրցաշրջանում Իտալիան կներկայացնի Չեմպիոնների լիգայում (տեսանյութ)

«Արսենալը» «Ռոմայի» առաջատար պաշտպանի տրանսֆերը գնելու գլխավոր հավակնորդն է

Դանիելե դե Ռոսին կարիերան շարունակելու հետաքրքիր առաջարկ է ստացել

Դե Ռոսին այս շաբաթ հրաժեշտ կտա «Ռոմային»

Ռոնալդուն՝ Ֆլորենցիին. «Դու չափազանց ցածրահասակ ես» (տեսանյութ)

«Ռոման» վերջնամասում խփած գոլերի շնորհիվ հաղթեց «Յուվենտուսին» (տեսանյութ)

«Լիվերպուլը» ՉԼ պատմության մեջ 4-րդ թիմն է, որ հաջորդ փուլ է դուրս գալիս առաջին խաղում խոշոր հաշվով կրած պարտությունից հետո

Մ20 ամենաթանկարժեք ֆուտբոլիստները եվրոպական թոփ-5 լիգաներում

Ծայրահեղ լարված ու դրամատիկ վերջաբան «Ջենոա» – «Ռոմա» խաղում (տեսանյութ)