fbpx
Բաժիններ

Ադամյան․ «Մխիթարյանն ինձ շնորհավորեց և ասաց, որ շատ կարևոր քայլ եմ կատարել»

Սարգիս Ադամյանն անչափ ուրախ է «Հոֆենհայմ» տեղափոխվելու կապակցությամբ, ձգտելու է ավելի մեծ հաջողությունների հասնել նոր ակումբում և արդեն շնորհավորանք է ստացել Հենրիխ Մխիթարյանից:

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվողի առաջին բացառիկ հարցազրույցը ՀՖՖ պաշտոնական կայքին «Հոֆենհայմ» տեղափոխվելուց հետո:

Սարգիս, ինչպե՞ս ստացվեց տեղափոխությունը «Հոֆենհայմ»:

-«Հոֆենհայմի» ներկայացուցիչները վաղուց էին հետևում իմ խաղին և արդեն 2 ամիս առաջ կապվել էին ինձ հետ: Բնականաբար, քանի դեռ մրցաշրջանի ավարտին դեռ շատ ժամանակ կար, տեղափոխությունն անհնար էր: Այդ պատճառով միայն հիմա հնարավոր եղավ հայտարարել տրանսֆերի մասին:

Դուք դարձաք երկրորդ հայ ֆուտբոլիստը Հենրիխ Մխիթարյանից հետո, ով պայմանագիր է ստորագրում Բունդեսլիգայում հանդես եկող ակումբի հետ: Ի՞նչ զգացողություններ ունեք:

-Շատ հպարտ եմ, հատկապես, երբ հիշում եմ անցած ճանապարհս: Դեռ երկու տարի առաջ խաղում էի գերմանական 4-րդ Բունդեսլիգայում, բայց երկու շատ լավ տարի անցկացրի «Յան Ռեգենսբուրգում» և հիմա այստեղ եմ: Պետք է անեմ ամեն ինչ, որ նորանոր հաջողությունների հասնեմ իմ նոր ակումբում և իմ խաղով ուրախացնեմ հայ երկրպագուներին:

Հատկապես ինչի՞ հաշվին հնարավոր եղավ այդպիսի մեծ առաջընթաց գրանցել:

-Միայն տքնաջան աշխատանքի: Երբեք չեմ հանձնվել, անդադար մարզվել եմ և հավատացել, որ մի օր կհասնեմ այս մակարդակի:

Բունդեսլիգայում լրիվ այլ արագություններ ու մակարդակ է: Արդեն պատկերացում ունե՞ք Ձեր նոր թիմի խաղաոճի և հնարավորությունների վերաբերյալ։

-«Հոֆենհայմը» արդեն մեծ հաջողություններ է գրանցել ինչպես Գերմանիայում, այնպես էլ Եվրոպայում՝ մասնակցելով նույնիսկ Չեմպիոնների Լիգային: Թիմը միշտ հարձակողական ոճի ֆուտբոլ է խաղում, ինչը շատ հոգեհարազատ է ինձ, քանի որ «Յան Ռեգենսբուրգը» ևս այդպիսի ֆուտբոլ էր դավանում: Ինչ վերաբերում է լիգաների միջև տարբերություններին, պետք է ասել, որ Երկրորդ Բունդեսլիգայում էլ հեշտ չէ խաղալը, բայց, բնականաբար, Բունդեսլիգայում ավելի բարձրակարգ ֆուտբոլիստներ են խաղում, իսկ թիմերը տակտիկապես ավելի գրագետ են:

Արդեն հասցրե՞լ ես խորհուրդ հարցնել, կամ հարցնելո՞ւ ես Հենրիխ Մխիթարյանից, ով մեծ հաջողությունների է հասել Բունդեսլիգայում: Կապի մե՞ջ ես նրա հետ:

-Հենրիխն առաջիններից մեկը շնորհավորեց։ Նշեց, որ շատ կարևոր քայլ եմ կատարել և արդեն իսկ մեծ բանի եմ հասել, բայց խորհուրդ տվեց չթուլացնել տեմպերը և շարունակել աշխատել նույն ոգով: Հենրիխն այն ֆուտբոլիստն է, ում խորհուրդները միշտ էլ կարելի է հաշվի առնել. նա գիտի հաջողության բանաձևը:

«Սարգիս Ադամյա՞ն․ չեմ ճանաչում»․ Ի՞նչ ուղի է անցել Մխիթարյանից հետո մեր այսօրվա գլխավոր աստղը

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


«Այաքսի» տեխնիկական տնօրենն «Արսենալին» խորհուրդ է տալիս վաճառել Օզիլին ու գնել Զիեշին

«Արսենալը» վերջին մարզումն է անցկացրել առաջիկա ստուգողական հանդիպումից առաջ (լուսանկարներ)

Մխիթարյանը հանդիպել է ԱՄՆ-ում հայկական համայնքի ներկայացուցիչների հետ (լուսանկարներ)

«Արսենալը» 80 միլիոն եվրո է առաջարկել իր գլխավոր թիրախներից մեկի համար

Անգլիական գրանդ ակումբները հետաքրքրված են Ալվեսի ծառայություններով

Մխիթարյանը հաջողություն է մաղթել Հայաստանի Մ19 հավաքականին իսպանացիների դեմ խաղից առաջ

«Արսենալն» 80 միլիոն եվրո է առաջարկել «Լիլի» հարձակվողի համար

«Արսենալը» հրաժարվել է իր տրանսֆերային թիրախներից մեկին հրավիրելու մտքից

Մխիթարյանը՝ վերջին 5 տարիներին ամենաշատ գոլային փոխանցում կատարած ֆուտբոլիստների տասնյակում

«Արսենալը» կարող է աստղային տրանսֆեր իրականացնել

«Արսենալի» մինչմրցաշրջանային հանդիպումների ժամանակացույցը

«Հոֆենհայմն» ընկերական խաղում հաղթել է խոշոր հաշվով, Ադամյանը նորամուտն է նշել թիմում

Արթուր Ոսկանյանի մամուլի ասուլիսը ԵՎՐՈ-2019-ին ընդառաջ (տեսանյութ)

Օբամեյանգը՝ Մխիթարյանի մասին. «Կախարդական տղան»

«Արսենալը» կարող է փախցնել «Մանչեսթեր Յունայթեդի» թիրախին

Մխիթարյանն իր մասնակցությամբ լուսանկար է հրապարակել «Արսենալի» մարզումից