fbpx
Բաժիններ

Fanatik․ Օզբիլիսի կարիերան անակնկալ զարգացում է ստանում «Բեշիքտաշում»

Հայաստանի ազգային հավաքականի հարձակողական ոճի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը երկարաձգել է «Բեշիքտաշի» հետ պայմանագրի ժամկետը։ Այս մասին հաղորդում է թուրքական Fanatik պարբերականը։

Ըստ այդ լրատվամիջոցի՝ Օզբիլիսի նախորդ համաձայնագրի ժամկետը պետք է սպառվեր 2020 թվականի մայիսի 31-ին, բայց թուրքական ակումբը երկարաձգել է այն մինչև 2021 թվականի մայիսը։

Հայ ֆուտբոլիստն այս մրցաշրջանը վարձավճարով անցկացնում էր հոլանդական «Վիլլեմ II»-ում, բայց առաջնության 26-րդ տուրում «Ֆորտունա Սիտարդի» հետ կայացած խաղի ժամանակ փոխարինման մտնելուց հրաժարվելուց հետո ակումբը և Օզբիլիսը խզել էին վարձակալական պայմանագիրը։ Հայ ֆուտբոլիստը հոլանդական թիմում անցկացրել է 17 խաղ ու դարձել 2 գոլի հեղինակ:

Օզբիլիսը «Բեշիքտաշ» է տեղափոխվել Մոսկվայի «Սպարտակից» 2016 թվականին, բայց այդպես էլ չի ամրապնդվել այնտեղ։ Նա, «Վիլլեմ II»-ից զատ, վարձավճարով խաղացել է նաև իսպանական «Ռայո Վալյեկանոյում» ու մոլդովական «Շերիֆում»։

Ադամյան․ «Մխիթարյանն ինձ շնորհավորեց և ասաց, որ շատ կարևոր քայլ եմ կատարել»

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Կարիուսի կոպիտ սխալը նորից դարձել է բոլորի քննարկման թեման (տեսանյութ)

Պաշտոնական. Արաս Օզբիլիսը՝ «Փյունիկի» ֆուտբոլիստ

Տարխանովը հաստատել է. Օզբիլիսն ու Սիչովը տեղափոխվում են «Փյունիկ»

Օզբիլիսն ու «Բեշիքտաշը» խզել են պայմանագիրը

«Բեշիքտաշում» Արաս Օզբիլիսին վերջին հնարավորությունն են տվել

1 տարի ֆուտբոլ չխաղաց և ամիսներ անց հրավիրվեց հավաքական. Ընտրանու հայտացուցակի հետքերով

Արաս Օզբիլիսը բակում երեխաների հետ ֆուտբոլ է խաղում (տեսանյութ)

Եղե՞լ է Արաս Օզբիլիսի թիմակիցը, թե՞ ոչ. VNews-ի Quiz-ը

Ադրիանո․ «Խոսել եմ Նեյմարի հետ, նա զղջում է «Բարսելոնայից» հեռանալու համար»

Արաս Օզբիլիսի հրաժեշտի նամակը «Վիլեմ II»-ին

«Վիլեմ II»-ը խզել է Արաս Օզբիլիսի հետ կնքած պայմանագիրը

Արաս Օզբիլիսին ուղարկել են «Վիլեմի II»-ի 2-րդ թիմ

Հավաքականի անդամների մի մասը խաղում է, մյուս մասը՝ «նստում»․ Հայ ֆուտբոլիստների ելույթներն արտերկրում վերջին օրերին

Արաս Օզբիլիս. «Այսօր մինչև վերջ փորձեցինք, բայց չստացվեց» (տեսանյութ)

Արաս Օզբիլիսը բարդ իրավիճակում է․ նա հավաքականին կմիանա առանց խաղային պրակտիկայի

ՉԼ եզրափակիչի հակահերոսը Թուրքիայում հերոսանում է․ Կարիուսի փայլուն սեյվերը «Բեշիքտաշի» կազմում (տեսանյութ)