fbpx
Բաժիններ

«Արարատ-Արմենիայի» ռեկորդներից մեկը մնաց «անսասան», իսկ մյուսը գերազանցեց «Բանանցը»

Բարձրագույն խմբի 33-րդ տուրը՝ 10 փաստով

«Փյունիկի» և «Բանանցի» մրցավեճում գրանցված ոչ-ոքին վերադարձրեց ինտրիգը չեմպիոնական մրցավազքում՝ հնարավորություն ընձեռելով Վարդան Մինասյանի և Իլշատ Ֆայզուլինի սաներին շարունակելու պայքարը ոսկե մեդալների համար:

Տուրի ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:

1․ Տուրն անցավ դաշտի տերերի առավելությամբ, որոնք երկու հաղթանակ տոնեցին, մեկն ավարտեցին ոչ-ոքի, մեկում պարտվեցին: Առաջնությունում անցկացված 132 հանդիպումներում դաշտի տերերը 51 հաղթանակ են տոնել, հյուրերին հաջողությունն ուղեկցել է 45 անգամ, 36 խաղ ավարտվել է ոչ-ոքի:

4 խաղում ընդամենը 5 գոլ խփվեց: Առաջնության մեկնարկից անցկացված 132 հանդիպումներում 294 գոլ է խփվել: Միջին արդյունավետությունը կազմում է 2,22 գոլ մեկ խաղում:

Սևադա Արզումանյան․ «Երբ մնացինք 10 հոգով, տղաների մոտ գերբնական ուժ արթնացավ, և պահպանեցինք հաղթանակը» (տեսանյութ)

2․ «Բանանցն» ընդհատեց «Փյունիկի» 6 անընդմեջ հաղթանակների շարքը՝ թույլ չտալով կրկնելու «Արարատ-Արմենիայի» ռեկորդային ցուցանիշը, որն ընթացիկ առաջնությունում 7 խաղ շարունակ հաղթել էր: Իսկ ահա «Բանանցին» հաջողվեց գերազանցել «Արարատ-Արմենիայի» ռեկորդային մեկ այլ ցուցանիշ՝ 13-րդ խաղում էլ մնալով անպարտելի:

«Բանանցը» միակ թիմն է, որ առաջնության գարնանային հատվածում դեռ չի պարտվել: Վերջին պարտությունը «Բանանցը» կրել է անցյալ տարվա նոյեմբերի 28-ին՝ 0-3 հաշվով զիջելով «Արարատ-Արմենիային»:

3․ «Արարատն» առաջնության վերջնագծում վերելքով է հանդես գալիս՝ վերջին 3 հանդիպումներում վաստակելով 7 միավոր: Արարատցիներին ընթացիկ առաջնությունում առաջին անգամ հաջողվեց հաղթել «Լոռիին»:

Իլշատ Ֆայզուլինը՝ «Փյունիկի» հետ ոչ-ոքիի և Կարեն Մելքոնյանի ցուցադրած խաղի մասին (տեսանյութ)

4․ «Լոռիի» գլխավոր մարզչի կարգավիճակում Վահե Գևորգյանի նորամուտն անհաջող անցավ: Դա առաջնությունում վանաձորցիների 3-րդ անընդմեջ պարտությունն էր: Վերջին 5 հանդիպումներում «Լոռին» ընդամենը մեկ միավոր է վաստակել:

5․ «Արցախը» 3-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց «Գանձասար-Կապանի» նկատմամբ: Վերջինիս ընթացիկ առաջնությունում այդպես էլ չհաջողվեց պարտության մատնել «Արցախին»՝ բավարարվելով ընդամենը մեկ միավորով:

6․ Գուստավո Մարմենտինիի հաղթական գոլը Բարձրագույն խմբում «Ալաշկերտի» հոբելյանական՝ 250-րդ գնդակն էր: Բարձրագույն խմբում ալաշկերտցիներն իրենց գոլերի հաշիվը բացել են 2013թ. օգոստոսի 3-ին «Ուլիսի» հետ կայացած առաջնության մեկնարկային տուրում: Գոլի հեղինակն Արա Հովհաննիսյանն էր: «Ալաշկերտում» խփած գոլերի քանակով ռեկորդակիրը Միհրան Մանասյանն է, որը 64 անգամ է գրավել մրցակիցների դարպասը:

Աբրահամ Խաշմանյան․ «Նման խաղացանկի պայմաններում շատ դժվար է ֆուտբոլիստներին վերականգնելը» (տեսանյութ)

7․ Արգիշտի Պետրոսյանն առաջին գոլը խփեց Բարձրագույն խմբում: Դրա համար նրանից 102 խաղ պահանջվեց: Պետրոսյանն «Արցախում» գոլ խփած ամենատարեց հայ ֆուտբոլիստն է: Նա Գրիգոր Մելիքսեթյանի պաշտպանած դարպասը գրավեց 26 տարեկան 210 օրականում:

8․ Իսկ Ռազմիկ Հակոբյանը բացեց գոլերի հաշիվն «Արարատում», որի շնորհիվ արարատցիներն ընթացիկ առաջնությունում առաջին հաղթանակը տոնեցին «Լոռիի» նկատմամբ:

9․ Առաջնության գարնանային հատվածում «Բանանցում» արդյունավետությամբ աչքի է ընկնում 20-ամյա Կարեն Մելքոնյանը, որն իր 4-րդ գոլը խփեց: Դա թիմում երկրորդ արդյունքն է 5 գոլի հեղինակ դարձած Ալեքսանդր Գլիշիչից հետո: Մելքոնյանի ցուցանիշն արդյունավետության անձնական ռեկորդ է երիտասարդ ֆուտբոլիստի համար, որը մինչ ընթացիկ առաջնությունը Բարձրագույն խմբում միայն մեկ գոլ էր խփել:

«Փյունիկն» ու «Բանանցը» «քրտինք թափեցին», բայց երկուսն էլ չզգացին հաղթանակի համը․ VNews-ի ֆոտոշարքը

10․ Վբեյմար Անգուլոն Բարձրագույն խմբում 104-րդ խաղն անցկացրեց և ընդգրկվեց ՀՀ առաջնությունների ամենափորձառու լեգեոնականների տասնյակում՝ ցանկից դուրս թողնելով 103 խաղի մասնակցած Շոթա Ջիքիային: Հայաստանում հանդես եկած լեգեոնականներից բոլորից շատ խաղ է անցկացրել «Միկայի» նախկին պաշտպան Ալեքս Էնրիկե դա Սիլվան՝ 230:

Աշոտ Հայրապետյան

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


10 հոգով մնացած «Արարատը» պահպանեց հաղթանակն ու մնաց 1-ին տեղում (տեսանյութ)

Վիկտոր Հուգոն և ևս երկու ֆուտբոլիստ միացել են «Արարատին»

«Արարատ» – «Նոա»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Արմեն Պետրոսյան․ «Ափսոսում եմ, որ տղաների «քրտինքը» չպարգևատրվեց 3 միավորով» (տեսանյութ)

Աղվան Դավոյան․ «Առաջնությունում ավելացել է որակյալ լեգեոներների քանակը, հայերն էլ որակապես աճ են գրանցել» (տեսանյութ)

Աշոտ Բարսեղյան․ «Թիմը ֆուտբոլ է խաղում, պայքարում է․․․ բացակայում է միայն եզրափակիչ հարվածը» (տեսանյութ)

Վարդան Բիչախչյան․ «Երկշաբաթյա դադարի պատճառով ընկել էինք խաղային ռիթմից» (տեսանյութ)

«Շիրակը» բաց թողեց 1-ին հորիզոնական բարձրանալու հնարավորությունը (տեսանյութ)

«Շիրակ» – «Գանձասար-Կապան»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Գեորգի Ղազարյան․ «Մեր ֆիզիկականը չհերիքեց, որովհետև 15 օրվա ընթացքում 5 մարզում էինք անցկացրել» (տեսանյութ)

«Ալաշկերտը» տպավորեց, «Փյունիկը»՝ հիասթափեցրեց․ VNews-ի ֆոտոշարքը գավաթակրի ու փոխչեմպիոնի խաղից

Դավիդ Կամպանյա․ «Կլինեն խաղեր, երբ Դեսիրեն և Աղեկյանը միասին կհայտնվեն մեկնարկային կազմում» (տեսանյութ)

Տարխանով. «Մեր թիմը այսօր չխաղաց» (տեսանյութ)

Արմեն Ադամյան. «Ինչպես ասում են՝ ինչ մտածել էինք, այն էլ ստացվեց» (տեսանյութ)

Արթուր Ավագյան․ «Մարզիչը հանձնարարել էր գոլային փոխանցում կատարել, գոլ խփել» (տեսանյութ)

«Ալաշկերտը» ջախջախեց «Փյունիկին», չեմպիոնը առաջին միավորները կորցրեց (տեսանյութ)