fbpx
Բաժիններ

«Լոռիի» գլխավոր տնօրենը հեռացել է զբաղեցրած պաշտոնից

«Լոռիի» գլխավոր տնօրեն Դավիթ Աբրահամյանը հանդես է եկել հայտարարությամբ։ Այս մասին հաղորդում է վանաձորյան ակումբի մամուլի ծառայությունը։

««Ես «Լոռիի» գլխավոր տնօրենի պաշտոնից հեռանալու դժվարին որոշում եմ կայացրել:

Շատ ուրախ եմ, որ երկու տարի առաջ կարողացա իրագործել իմ կյանքի գլխավոր նպատակը և դարձա իմ հարազատ քաղաքում՝ Վանաձորում, ֆուտբոլային ակումբի ստեղծման մասնակիցը:

Մենք երկու հրաշալի տարի անցկացրեցինք: Ակումբի կյանքի այդ ժամանակահատվածում մեզ շատ բաներ հաջողվեց իրագործել: Շատ բաներ էլ դեռ առջևում են: Ցավոք, այս մրցաշրջանում մենք չկարողացանք լուծել մեր առջև դրված խնդիրը: Ես լիովին կիսում եմ տեղի ունեցածի պատասխանատվությունը:

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ում հետ ինձ բախտ վիճակվեց աշխատել այս ընթացքում:

Համոզված եմ, որ ակումբը պայծառ ապագա կունենա: Շուտով հաստատ կտեսնենք նոր քաղաքային մարզադաշտի լեփ-լեցուն տրիբունաները, որտեղ, անկասկած, Հայաստանի լավագույն և ամենաբնական երկրպագուները մեծ հաղթանակների ականատես կլինեն: «Լոռին» անպայման Վանաձորի բնակիչներին ավելի երջանիկ կդարձնի:

Իմ սիրտը հավերժ կանաչ կլինի»»,- նշված է հայտարարությունում։

Հիշեցնենք, որ թիմից օրերս հեռացել էր նաև գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը։ «Լոռին» Բարձրագույն խմբի ընթացիկ առաջնության ավարտից 3 տուր առաջ եզրափակում է մրցաշարային աղյուսակի լավագույն հնգյակը։ Վանաձորցիները հասել էին գավաթի խաղարկության եզրափակիչ և նվազագույն հաշվով պարտվել «Ալաշկերտին»։

Աբրահամ Խաշմանյանը շնորհակալություն հայտնեց «Լոռիին» շատ լավ ֆուտբոլ խաղալու համար, խոսեց եզրափակիչին վերաբերող այլ թեմաներից (տեսանյութ)

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Նանա Անտվի․ «Ինքս ինձ ասել էի, որ Հայաստանում 1 տարի լավ հանդես գալուց հետո կկարողանայի ավելի ուժեղ թիմ տեղափոխվել»

Վադիմ Բորեց․ «Բարձրագույն խմբում բոլորն էլ հավասարազոր թիմեր են»

«Հայկական որոշ թիմեր իսպանական ֆուտբոլի բարձր մակարդակում կկարողանային լավ հանդես գալ»․ Դավիդ Կամպանյա

Գրիգոր Աղեկյանի գոլը հաղթանակ է պարգևում «Լոռիին» «Նոայի» դեմ խաղում (տեսանյութ)

«Լոռի» – «Նոա»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Խաշմանյանը կփորձի վերջ դնել իր նախկին թիմի հաղթական մեկնարկին․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 4-րդ տուրին ընդառաջ

«Լոռին» պայմանագիր է ստորագրել վրացի երիտասարդ ֆուտբոլիստի հետ

Արթուր Վանեցյանի որոշմամբ կասեցվել է Էրիկ Վարդանյանի որակազրկումը

Բարձրագույն խմբի 3-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

«Արարատը» կրկնեց վերջին 12 տարիների իր լավագույն արդյունքը, իսկ «Ուրարտուն» հակառեկորդ գրանցեց

Աշոտ Բարսեղյան․ «Տխուր եմ 1-1 հաշվի հետ կապված․ մենք 2 միավոր կորցրինք» (տեսանյութ)

Դավիդ Կամպանյան՝ «Լոռիի» ցուցադրած խաղի, դարպասապահ Շահատունու և Իսահ Ալիյուի մասին (տեսանյութ)

«Գանձասար-Կապանն» ու «Լոռին» մեկական գոլ փոխանակեցին (տեսանյութ)

«Գանձասար-Կապան» – «Լոռի». Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

«Լոռիի» պաշտպանը շատ մոտ է Ֆրանսիայի հայտնի ակումբներից մեկը տեղափոխվելուն

Կմրցեն «Փյունիկը» և խոստումնալից մեկնարկ ունեցած «Արարատը»․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 3-րդ տուրին ընդառաջ