fbpx

Ադրբեջանից պնդում են՝ ՈՒԵՖԱ-ին և «Արսենալին» տրամադրել են անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը

Խաղի մանրամասները

Եվրոպա, ՈւԵՖԱ Եվրոպայի Լիգա, Փլեյ-օֆֆ

29 Մայիս 2019 - 23:00

4

Չելսի ՖԱ

1

ՖԱ Արսենալ

1 - 0 Օլիվիե Ժիրու - 49`

2 - 0 Պեդրո Ռոդրիգես - 60`

3 - 0 Էդեն Ազար - 65`

3 - 1 Ալեքս Իվոբի - 69`

4 - 1 Էդեն Ազար - 72`

Ադրբեջանի ֆուտբոլի ասոցիացիայի գլխավոր քարտուղար Էլխան Մամադովը հայտարարել է, որ «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ունի բոլոր հնարավորությունները մասնակցելու Բաքվում մայիսի 29-ին կայանալիք Եվրոպա լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչին, որտեղ «զինագործների» մրցակիցը լինելու է «Չելսին»։

Մամադովի պնդմամբ՝ կան անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը Մխիթարյանին թույլ տալու մուտք գործելու Ադրբեջան։

«Մեր պետական մարմիններն ՈՒԵՖԱ-ի և «Արսենալի» խնդրանքով տրամադրել են երաշխիքային բոլոր նամակները։ Պետությունը երաշխավորում է անվտանգություն։

Մխիթարյանը որևէ խնդիր չի ունենա Բաքու մեկնելու հարցում։

Անկեղծ ասած, զարմացած եմ, որ այս հարցն այդքան քննարկվում է Անգլիայում, քանի որ մենք սա ընկալում ենք որպես ավարտված գործ, չէ՞ որ ապահովել ենք անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը։ «Արսենալի» ներկայացուցիչները եղել են Բաքվում և այս թեմայի շուրջ խոսել թե՛ մեզ, թե՛ ՈՒԵՖԱ-ի հետ։

Երբ նրանք նախորդ տարի խաղացին «Քարաբախի» դեմ, ներկայացվել էին նույն երաշխիքները, բայց «Արսենալի» մարզիչը որոշեց Մխիթարյանին չբերել այստեղ վնասվածքի կամ ինչ-որ այլ պատճառով։

Եղել են հայ մարզիկներ, ովքեր անցած տասնամյակին եկել են Բաքու առանց որևէ խնդրի։ Սպորտը պետք չէ քաղաքականացնել, այն լրիվ առանձին է։ Հենց այդ նկատառումով էլ պնդում ենք, որ Մխիթարյանն ունի բոլոր իրավունքները խաղալու եզրափակիչում»,- Մամադովի խոսքերը մեջբերում է Daily Mail-ը։

«Արսենալն» ու Մխիթարյանը բանակցում են Բաքվի եզրափակիչի մասնակցության վերաբերյալ

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Sky Sport Italia. «Նապոլին» գնել է Օսպինայի տրանսֆերը

Դե Լիխտը, Վինիսիուսը և երիտասարդ այլ աստղեր հավակնում են Golden Boy մրցանակին

ՈՒԵՖԱ-ի նախագահ. «Եթե Լոնդոնում երկու ադրբեջանական թիմ խաղար, ոչ ոք չէր անհանգստանա»

VivaroBet-ը՝ «Արսենալ»-ի պաշտոնական գործընկեր (տեսանյութ)

Mirror. Էմերին առանձնազրույցներ է ունեցել Մխիթարյանի և թիմի մյուս ֆուտբոլիստների հետ

«Արսենալը» Ֆրանսիայում կմասնակցի ընկերական հանդիպման

Մխիթարյանի տրանսֆերային արժեքը նվազել է, Ադամյանինը՝ զգալիորեն բարձրացել

«Արսենալի» կիսապաշտպանը ցանկանում է հեռանալ թիմից

Պաշտոնական. «Արսենալի» խաղացանկը Պրեմիեր լիգայի 2019/20 խաղարկությունում

#Ապրող_ֆոտոներ_23. Անդրես Ինիեստայի գեղեցիկ ժեստը Դանիել Խարկեի հիշատակին (լուսանկար, տեսանյութ)

Հայտնի է՝ որ թիմը «Ռոմայի» փոխարեն կխաղա International Champions Cup-ում

Մխիթարյանի վիճակագրությունը Հունաստանի դեմ խաղում՝ ըստ SofaScore-ի

Արժանապատիվ ֆուտբոլը հաղթանակներ է բերում. Հայաստանի հավաքականի թեժ հունիսը

Առաջին գոլերն ու առաջին հաղթանակը հույների հետ մրցավեճում. Հունաստան-Հայաստան հանդիպումը՝ 10 փաստով

«Արսենալը» կարող է իր տրանսֆերային բյուջեի կեսը ծախսել բելգիացի կիսապաշտպանի վրա

Հունաստան – Հայաստան․ Մեր ֆուտբոլիստների գնահատականները