fbpx
Բաժիններ

Մեր մրցակիցները․ Հունաստանի հավաքականի հայտացուցակն առաջիկա հավաքի համար

Խաղի մանրամասները

Եվրոպա, ՈւԵՖԱ Եվրոպայի առաջնություն, Որակավորման Փուլ 4 տուր

11 Հունիս 2019 - 22:45

2

Հունաստան

3

Հայաստան

0 - 1 Ալեքսանդր Կարապետյան - 8`

0 - 2 Գևորգ Ղազարյան - 33`

1 - 2 Խոսե Կարլոս Գոնսալվեշ Ռոդրիգես - 54`

1 - 3 Տիգրան Բարսեղյան - 74`

2 - 3 Կոնստանտինոս Ֆորտունիս - 87`

Հունաստանի հավաքականը ԵՎՐՈ2020-ի ընտրական փուլում Իտալիայի (հունիսի 8) և Հայաստանի (հունիսի 11) ընտրանիների հետ հանդիպումներին նախապատրաստվելու է ամենայն լրջությամբ։

Հույները մայիսի 22-29-ն ուսումնամարզական հավաք կանցկացնեն Հոլանդիայի Ապելդորն քաղաքում, իսկ մայիսի 30-ին կմեկնեն Անթալիա, որտեղ ընկերական մրցավեճի շրջանակում ուժերը կչափեն Թուրքիայի հավաքականի հետ։ Ֆուտբոլիստները մրցավայրից հայրենիք կվերադառնան մայիսի 31-ին և հունիսի 3-ին կսկսեն հերթական ուսումնամարզական հավաքն արդեն պաշտոնական խաղերին ընդառաջ։

Գլխավոր մարզիչ Անգելոս Անաստասիադիսը Հոլանդիայում կայանալիք ուսումնամարզական հավաքի համար ընտրանի է հրավիրել հետևյալ ֆուտբոլիստներին՝

Դարպասապահներ․ Վասիլիս Բարկաս (ԱԵԿ), Ալեքսանդրոս Պասխալակիս (ՊԱՕԿ), Օդիսեաս Վլախոդիմոս («Բենֆիկա»)

Պաշտպաններ․ Գիորգոս Վալերիանոս («Արիս»), Լեոնարդո Կուտրիս («Օլիմպիակոս»), Գիանիս Կոցիրաս («Աստերաս Տրիպոլիս»), Կոնստանտինոս Ստաֆիլիդիս («Աուգսբուրգ»), Դիմիտրիոս Սիովաս («Լեգանես»)

Կիսապաշտպաններ․ Պետրոս Մանտալոս (ԱԵԿ), Դիմիտրիս Պելկաս (ՊԱՕԿ), Դիմիտրիս Կուրբելիս («Պանատինայկոս»), Մանոլիս Սիոպիս («Արիս»), Անդրեաս Բուխալակիս («Օլիմպիակոս»), Կոստանտինոս Ֆորտունիս («Օլիմպիակոս»), Գիորգոս Մասուրաս («Օլիմպիակոս»), Շարալամպոս Մավրիաս («Օմոնիա»), Դիմիտրիս Կոլովոս («Օմոնիա»), Անդրեաս Սամարիս («Բենֆիկա»), Կառլոս Զեկա («Կոպենհագեն»)

Հարձակվողներ․ Տասոս Բակասետաս (ԱԵԿ), Էֆտիմիս Կուլուրիս («Ատրոմիտոս»), Ֆիորին Դուրմիշայ («Պանիոնիոս»)։

Հավելենք, որ Սոկրատիս Պապաստատոպուլոսը («Արսենալ»), Կոստաս Մանոլասը («Ռոմա») և Անաստասիոս Դոնիսը («Շտուտգարտ») հավաքականին կմիանան հունիսի 3-ին։ Հույները և՛ իտալացիների, և՛ հայերի հետ մրցավեճերը կանցկացնեն Աթենքի «Օլիմպիական» ստադիոնում։

Հունաստանի հավաքականը ԵՎՐՈ2020-ի ընտրական փուլի մեկնարկային 2 խաղում վաստակել է 4 միավոր՝ 2-0 հաշվով հաղթելով Լիխտենշտեյնի ընտրանուն ու 2-ական գնդակ փոխանակելով Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի հետ։

Մխիթարյանը կծածանի՞ եռագույնը Բաքվում. Վիվառոն սահմանել է հատուկ խաղադրույք

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Հայտնի են ԵՎՐՈ 2020-ի վիճակահանության զամբյուղները

ԵՎՐՈ 2020-ին մնաց 4 ուղեգիր, որոնց համար կպայքարեն 16 թիմ

Անարգանք «Ռեալին». Բեյլը ու Ուելսը իրենց հաջողությունը նշել են հայտնի արտահայտությամբ (տեսանյութ)

Հայտնի են Եվրոպայի առաջնության 20 մասնակիցները

Գերմանիայի, Հոլանդիայի, Բելգիայի և Ռուսաստանի գերվստահ հաղթանակները, Ուելսը նույնպես ձեռք բերեց ԵՎՐՈ 2020-ի ուղեգիր (տեսանյութ)

Վարազդատ Հարոյանն ու Կամո Հովհաննիսյանը հոբելյաններ նշեցին իտալացիների հետ մղձավանջային խաղում

Խայտառակ վերջաբան. Հայաստանի հավաքականի ամենախոշոր հաշվով պարտությունն ու ամենագոլառատ խաղը

Ռոբերտո Մանչինի. «Ցավում եմ Հայաստանի մարզչի համար»

Արյունահեղություն Սիցիլիայում. Իտալիա – Հայաստան խաղի ֆոտոշարքը

Բոնուչի. «Սա նոր ժամանակաշրջանի սկիզբ է Իտալիայի համար»

Մանչինչի. «Պաշտոնական խաղում ամեն օր չէ, որ 9 գոլ ես խփում»

Իտալիայի հավաքականը պատմական ռեկորդներ գրանցեց

ՀՖՖ-ն՝ իտալացիներին. «Դուք ոչինչ չգիտեք հյուրընկալության մասին»

Էդգար Բաբայան. «Շատ կներե՛ք. կփորձենք՝ նման բան այլևս չստացվի»

Արթուր Սարկիսով. «Որքան շատ էինք տանջվում, այնքան ավելի շատ էինք կործանվում»

Հովհաննես Համբարձումյան. «Շատ վատ արդյունք, շատ վատ խաղ, արժանի պարտություն» (Տեսանյութ)