fbpx

«Փյունիկն» իր առաջիկա մրցակցին արդեն 2 անգամ պարտվել է առաջնությունում․ Ամենահետաքրքիր փաստերը՝ ԲԽ-ի 34-րդ տուրին ընդառաջ

«ԲԱՆԱՆՑ» – «ԳԱՆՁԱՍԱՐ-ԿԱՊԱՆ» 

18 մայիսի, ժ.19:30, Երևան, «Բանանց-1» մարզադաշտ

57 խաղ, «Բանանցը» հաղթել է 18 անգամ, «Գանձասար-Կապանը»՝ 21, գրանցվել է 18 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 68-63

1-ին շրջան. 01.09.2018 «Բանանց» 1-0 «Գանձասար-Կապան»
Գոլը՝ Արամ Բարեղամյան 33՛

2-րդ շրջան. 11.11.2018 «Գանձասար-Կապան» 3-0 «Բանանց»
Գոլերը՝ 1-0՝ Վբեյմար Անգուլո 16՛, 2-0՝ Լուբամբո Մուսոնդա 21՛, 3-0՝ Ալեքս Քրիստիան Ջունիոր 66՛, 11մ

3-րդ շրջան. 06.04.2019 «Գանձասար-Կապան» 12 «Բանանց»
Գոլերը՝ 0-1՝ Էդվարդ Կպոդո 55՛, 1-1՝ Ալեքսանդր Օգանիսյան 86՛, 1-2՝ Պապե Աբդու Կամարա 90+3՛

«Բանանց»՝ 3-րդ տեղ (51 միավոր), «Գանձասար-Կապան»՝ 7-րդ տեղ (31 միավոր):

Հետաքրքիր 5 փաստ՝ հանդիպմանն ընդառաջ

1․ Նախորդ տուրում «Փյունիկի» հետ մրցավեճում գրանցած ոչ-ոքիի շնորհիվ «Բանանցը» ոչ միայն պահպանեց հնարավորությունը շարունակելու պայքարը չեմպիոնության համար, այլև գերազանցեց «Արարատ-Արմենիայի» անպարտելիության ռեկորդը՝ 13-րդ անընդմեջ խաղում չզիջելով մրցակիցներին: «Բանանցը» միակ թիմն է, որ առաջնության գարնանային հատվածում դեռ չի պարտվել:

2․ Առաջնության վերջին 5 հանդիպումներում «Գանձասար-Կապանն» ընդամենը 4 միավոր է վաստակել՝ կրելով 3 պարտություն: Այդ խաղերից 4-ում գանձասարցիները չեն գտել մրցակիցների դարպասի բանալին, 2 գոլ են խփել «Արարատ-Արմենիայի» հետ մրցավեճում։

3․ Առաջնության 2-րդ շրջանում տոնած խոշոր հաշվով հաղթանակով «Գանձասար-Կապանն» ընդհատել էր «Բանանցի» հետ կայացած նախորդ 5 անհաջող խաղերի շարքը, որում 2 պարտություն էր կրել, 3 հանդիպում ավարտել էր ոչ-ոքի:

4․ Վերջին 8 մրցաշրջաններում «Բանանցը» շատ անհաջող է խաղացել «Գանձասար-Կապանի» հետ՝ անցկացրած 37 հանդիպումներից շահելով միայն 7-ը, կրելով 16 պարտություն:

5․ Գևորգ Կասպարովը դարպասն անառիկ պահելու դեպքում Բարձրագույն խմբում իր «չոր» խաղերի ռեկորդային թիվը կհասցնի 120-ի:

Դիմակայության լավագույն ռմբարկուները՝

«Բանանց»՝ Սամվել Մելքոնյան՝ 9 գոլ:

«Գանձասար-Կապան»՝ Գեղամ Հարությունյան՝ 9 գոլ:

Երկու թիմերն էլ որակազրկված ֆուտբոլիստներ ունեն: «Բանանցից» խաղին չեն մասնակցի 4-րդ դեղին քարտին արժանացած Էդվարդ Կպոդոն և նախորդ տուրում խաղադաշտից հեռացված Ռոբերտ Դարբինյանը: Փոխարենը կրկին կարող է խաղադաշտ դուրս գալ  «Բանանցի» ավագ Վահագն Այվազյանը: «Գանձասար-Կապանի» հարձակվող Միհրան Մանասյանն էլ խաղը բաց կթողնի 4-րդ զգուշացման պատճառով:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2 3 4

2 բրազիլացի ֆուտբոլիստ համալրել է «Լոռիի» կազմը

ՊՍՎ-ի սանը տեղափոխվել է «Արարատ-Արմենիա»

Արամ Բարեղամյանին 7 խաղ է բաժանում «Բանանցի» պատմության կարևոր էջը թարմացնելուց

Հակոբ Համբարձումյանը՝ «Գանձասար-Կապանի» ֆուտբոլիստ

«Լոռին» 2 տարվա պայմանագիր է ստորագրել կոլումբացի կիսապաշտպանի հետ

Տրանսֆերային ամառ-2019․ Բարձրագույն խմբի ակումբների ձեռքբերումները և կորուստները (թարմացվում է)

«Ալաշկերտի» հարձակվողը փորձաշրջան կանցնի ուկրաինական ակումբում

«Արարատ-Արմենիայի» բոլոր գոլերը «Սպուտնիկի» հետ մրցավեճում (տեսանյութ)

«Արարատ-Արմենիան» ջախջախիչ հաշվով հաղթանակ է տոնել ընկերական խաղում

Այս տարի էլ կարող ենք զարմացնել Եվրոպային․ Դրա համար հիմքեր կան

«Արարատ-Արմենիան» ժամանել է Բելառուս և առաջին մարզումն անցկացրել (տեսանյութ)

Արտյոմ Սիմոնյան. «Փյունիկը» պետք է հաղթահարի առաջին փուլը» (տեսանյութ)

Ստանկով․ «Փյունիկ» տեղափոխությունն առաջընթաց էր, քանի որ այն բարձրակարգ ակումբ է»

«Արարատ-Արմենիան» Բելառուսում 3 ընկերական խաղ կանցկացնի

Իսպանացի մասնագետը համալրել է «Լոռիի» մարզչական շտաբը

Աշոտ Կարապետյանը հեռացավ «Գանձասար-Կապանից»