fbpx

Վալվերդեն հաստատել է, որ «Բարսելոնան» բանակցում է «Ատլետիկոյի» հետ Գրիզմանի հարցի շուրջ

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն հաստատել է, որ ակումբը բանակցություններ է վարում Մադրիդի «Ատլետիկոյի» հետ հարձակվող Անտուան Գրիզմանի վերաբերյալ։ Ֆրանսիացին ավելի վաղ հայտարարել էր մադրիդյան ակումբից ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ հեռանալու որոշման մասին։

«Ճիշտ է, որ մենք կապի ենք դուրս եկել։ Շարունակում ենք շփվել, բայց մրցաշրջանը դեռ ավարտված չէ։ Մենք պետք է անցկացնենք Իսպանիայի գավաթի եզրափակիչը, ինչը կարող է մեզ ապահովել մրցաշրջանի երկրորդ տիտղոսով։ Հարկավոր է կենտրոնանալ դրա վրա»,- Վալվերդեի խոսքերը մեջբերում է Sky Sports-ը։

Գրիզմանի՝ պայմանագրով նախատեսված հրաժարագինը կազմում է 200 մլն եվրո, սակայն այն հուլիսից 1-ից կրճատվելու է մինչև 120 մլն եվրոյի։

Ֆրանսիացին «Ատլետիկոյում» խաղում է 2014 թվականից։ Նա մադրիդյան ակումբի կազմում նվաճել է 3 տիտղոս՝ Եվրոպա լիգայի գավաթը, Իսպանիայի և ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթները։ 28-ամյա հարձակվողը Լա Լիգայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 37 խաղի՝ դառնալով 15 գոլի ու 9 արդյունավետ փոխանցման հեղինակ։

«Չեմպիոնների լիգայում ձախողվելը փչացրեց մեր մրցաշրջանը». Վալվերդե

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


«Բարսելոնան» ցանկանում է 65 միլիոն եվրոյի ֆուտբոլիստ վաճառել

«Բարսելոնայի» կիսապաշտպանը շարունակում է հետաքրքրել ՊՍԺ-ին

Daily Star. Մեսին զանգել է Գրիզմանին ու համոզել, որ տեղափոխվի «Բարսելոնա»

Դիեգո Սիմեոնեն ամուսնացել է (լուսանկար)

«Ռեալը» պատրաստվում է բաժանվել իր ֆուտբոլիստներից մեկից, իսկ մյուսին զիջել վարձավճարով

Պաշտոնական. Հայազգի հարձակվողը՝ ռուսական Պրեմիեր լիգայի նորեկի ֆուտբոլիստ

Աստղային ևս 1 ֆուտբոլիստ տեղափոխվում է Չինաստան (լուսանկար)

Սուարեսը Կյելինիին կծելուց հետո հոգեբանի մոտ է հաճախել

Կոստաս Մանոլասը համաձայնության է հասել իր հավանական նոր ակումբի հետ

Անհագ Ռայոլան. իտալացուն չի բավարարում նույնիսկ գերշահավետ առաջարկը

«Ատլետիկոն» 40 միլիոն եվրո է առաջարկում «Ռեալի» ֆուտբոլիստի համար

«Բարսելոնան», կարծես, գտել է այն, ինչ փնտրում էր. թիրախը «Բորուսիայի» ֆուտբոլիստն է

ՊՍԺ-ի նոր թիրախը 100 միլիոն եվրո արժե

Պոգբան ճնշում է գործադրում «Մանչեսթեր Յունայթեդի» վրա

«Նույնիսկ երեխաներիս չէի ուզում դպրոց տանել». Լուիս Սուարեսի կարիերայի ամենավատ պահը

Դե Լիխտի ընկերուհին տուն է փնտրում եվրոպական երկրի մայրաքաղաքում