fbpx

Վարդան Մինասյան․ «Մխիթարյանը չպետք է մեկնի Բաքու»

«Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն ակումբի մամուլի ծառայությանը տված հարցազրույցում կարծիք է հայտնել «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ Բաքու մեկնել-չմեկնելու հարցի շուրջ։

Եվրոպա լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչն ընդունելու է Ադրբեջանի մայրաքաղաքը։ Թեև այդ երկրից երաշխավորում են, որ հայ ֆուտբոլիստի անվտանգության հետ կապված խնդիր չի լինի, առայժմ հայտնի չէ՝ Մխիթարյանը կմեկնի՞ մրցավայր, թե՞ ոչ։

«Եթե մի տեղ կա անվտանգության խնդիր, իսկ այս դեպքում կա այդ խնդիրը, կարծում եմ, որ պետք չէ գնալ: Մնացած բոլոր խնդիրները դու կարող ես լուծել, բայց եթե մարդու անձի անվտանգության հարցն է դրված, էլ ի՞նչ ֆուտբոլի մասին է խոսքը»,- ասել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչը։

«Արարատ-Արմենիան» Բարձրագույն խմբի ընթացիկ առաջնության 34-րդ տուրում այսօր Գյումրիում հյուրընկալվելու է «Շիրակին»։ Վարդան Մինասյանի գլխավորած թիմը վաստակել է 52 միավոր և զբաղեցնում է 2-րդ տեղը՝ առաջատար «Փյունիկից» հետ մնալով 4 միավորով, թեև նրա համեմատ 1 խաղ էլ պակաս է անցկացրել։

«Մխիթարյանի ձախողված մանիպուլյացիան». Ադրբեջանը պաշտպանվում է

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


ՊՍՎ-ի սանը տեղափոխվել է «Արարատ-Արմենիա»

«Բարսելոնայի» ֆուտբոլիստը մտադիր է պայքարել հիմնական կազմում տեղի համար

Սուարեսը հայտարարել է «Բարսելոնայից» հեռանալու մասին

«Արսենալը» կարող է հրաժարվել Մխիթարյանից՝ Զահային գնելու համար

«Արսենալի» կիսապաշտպանը խնդրում է իրեն բաց թողնել Իտալիա

Տրանսֆերային ամառ-2019․ Բարձրագույն խմբի ակումբների ձեռքբերումները և կորուստները (թարմացվում է)

Էմերին խնդրում է «Արսենալից» հավելյալ միջոցներ այդ ֆուտբոլիստի տրանսֆերի համար

«Արարատ-Արմենիայի» բոլոր գոլերը «Սպուտնիկի» հետ մրցավեճում (տեսանյութ)

«Արարատ-Արմենիան» ջախջախիչ հաշվով հաղթանակ է տոնել ընկերական խաղում

VBet-ի գովազդը Օբամեյանգի, Լակազետի և Սոկրատիսի մասնակցությամբ (տեսանյութ)

Այս տարի էլ կարող ենք զարմացնել Եվրոպային․ Դրա համար հիմքեր կան

«Արարատ-Արմենիան» ժամանել է Բելառուս և առաջին մարզումն անցկացրել (տեսանյութ)

«Արարատ-Արմենիան» Բելառուսում 3 ընկերական խաղ կանցկացնի

«Արսենալն» ու «Ատլետիկոն» կարող են փոխանակվել ֆուտբոլիստներով

«Արսենալն» օգոստոսին կխաղա «Բարսելոնայի» հետ

Հայտնի են հայկական 3 թիմերի եվրագավաթային հանդիպումների վայրերը