fbpx
Բաժիններ

Գվարդիոլա․ «Սա անելն ավելի բարդ է, քան Չեմպիոնների լիգայում հաղթելը»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ընդգծել է, որ «տնային հեթ-տրիկ» ձևակերպելն ավելի դժվար է, քան Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկությունում հաղթելը։

«Քաղաքայիններն» այս մրցաշրջանում նվաճել են Պրեմիեր լիգայի չեմպիոնական տիտղոսը, Անգլիայի գավաթը և երկրի Լիգայի գավաթը։ Բացի այդ, Գվարդիոլայի գլխավորած թիմը մրցաշրջանի սկզբում տիրացել էր Անգլիայի Սուպերգավաթին։

«Սա իմ մարզչական կարիերայի լավագույն մրցաշրջաններից մեկն էր։ Չէի ասի՝ լավագույնն էր, բայց լավագույններից մեկն էր։ Կարողացանք անհավանական բարձրության հասնել առաջնությունում, որտեղ հանդես են գալիս մեծ քանակությամբ հրաշալի թիմեր։

Սիրում եմ Չեմպիոնների լիգան, բայց Անգլիայում «թրեբլի» հասնելն ավելի դժվար է, քան Չեմպիոնների լիգայում հաղթելը։ «Մանչեսթեր Սիթին» արժանի է իր հասցեին ամենալավ խոսքերը լսելուն։ Խաղացինք ծանրաբեռնված գրաֆիկով, բայց դիմացանք մինչև վերջ։ Չպետք է մոռանալ, որ մենք «Լիվերպուլին» չեմպիոնական մրցավազքում գերազանցեցինք ընդամենը 1 միավորով, դա շատ փոքր առավելություն է։ Անխոս, ես առավել քան գոհ եմ»,- Գվարդիոլայի խոսքերը մեջբերում է Goal.com-ը։

Հավելենք՝ Գվարդիոլան Պրեմիեր լիգայի պատմության մեջ առաջին մարզիչն է, որ 1 մրցաշրջանում 4 տիտղոս է նվաճում իր թիմի ղեկին։

Պատմություն կերտողները. «Մանչեսթեր Սիթին» անհավանական նվաճման է հասել

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


4-րդ մրցաշրջանի «սինդրոմը». «Մանչեսթեր Սիթին» վախենում է, որ Գվարդիոլայի պատմությունը կկրկնվի

Կիմիխ. «Շատ կցանկանայի, որ Գվարդիոլան վերադառնար «Բավարիա»

Գվարդիոլան մեծ հավանականությամբ կլքի «Մանչեսթեր Սիթին» մրցաշրջանի ավարտից հետո

Ալոնսո․ «Գնացի «Բավարիա», որպեսզի բացահայտեմ Գվարդիոլայի գաղտնիքները»

Գվարդիոլա. «Վաղ թե ուշ գլխավորելու եմ ազգային հավաքական»

Ինչ տեսք կունենար ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը, եթե չլիներ VAR-ը (նկար)

«Բավարիայում» հստակ գիտեն՝ ում են ցանկանում տեսնել թիմի գլխավոր մարզչի պաշտոնում

Բերնարդու Սիլվան ի վերջո պատժվեց թվիթերում իր արած չստացված կատակի համար

«Բավարիան» 3 թոփ մարզչի տարբերակ է դիտարկում

«Անորսալի վրիժառուները»․ Վրեժխնդրության 5 դեպք համաշխարհային ֆուտբոլում

Ինչն է դարձել Ստեռլինգի ու Գոմեսի ընդհարման պատճառը

Կլոպի զավեշտալի արձագանքը, երբ լրագրողը Գվարդիոլայի անունը սխալ է ասել (տեսանյութ)

«Սիթին» մտադիր է ամրապնդել կազմը ու մրցել «Լիվերպուլի» հետ

Գյունդողան. «Նա իմ սերնդի գլխավոր աստղն է ու պատմության լավագույն ֆուտբոլիստը»

Ստեռլինգը հանդես է եկել հայտարարությամբ Անգլիայի հայտացուցակից դուրս մնալուց հետո

Գվարդիոլան չի պատժվի