fbpx

«Բարսելոնան» «Ռեալի» նկատմամբ ռեկորդային առավելությամբ ավարտեց առաջնությունը

«Բարսելոնան», Լա Լիգայի 38-րդ տուրում 2-2 հաշվով ավարտելով «Էյբարի» հետ հանդիպումը, առաջնությունը եզրափակել է վաստակած 87 միավորով ու պահպանել չեմպիոնական տիտղոսը։

Կատալոնական թիմը Մադրիդի «Ռեալից», որը զբաղեցրել է 3-րդ տեղը, վերջնական արդյունքում առաջ է անցել 19 միավորով։ Այդ ցուցանիշը, ինչպես հաղորդում է Mundo Deportivo-ն, ռեկորդային է «Բարսելոնայի» համար «Արքայական» ակումբի հետ դիմակայությունում։ «Կապտանռնագույնների» ամենամեծ առավելությունը «սերուցքայինների» նկատմամբ 1 առաջնության կտրվածքով մինչ այս կազմել էր 17 միավոր (1984/85թթ․ մրցաշրջանում, երբ հաղթանակի համար տրվում էր 2 միավոր, և 2017/18թթ․ մրցաշրջանում)։

Հատկանշական է, որ «Բարսելոնան» Պրիմերայի վերջին 2 մրցաշրջաններում, երբ թիմի ղեկին եղել է Էռնեստո Վալվերդեն, ընդհանուր առմամբ, հավաքել է 36 միավոր ավելի, քան «Ռեալը»։

Կատալոնական թիմը մրցաշրջանը կավարտի մայիսի 25-ին, երբ Սևիլյայում Իսպանիայի Արքայական գավաթի խաղարկության եզրափակիչում ուժերը կչափի «Վալենսիայի» հետ։

Մեսին շարունակում է «փորփրել» պատմության էջերը

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Մարսելոյի որդին շարունակում է փայլել (տեսանյութ)

«Բարսելոնան» ցանկանում է 65 միլիոն եվրոյի ֆուտբոլիստ վաճառել

«Բարսելոնայի» կիսապաշտպանը շարունակում է հետաքրքրել ՊՍԺ-ին

«Ռեալի» աստղային ֆուտբոլիստներից մեկը կարող է կարիերան շարունակել «Բավարիայում»

«Ռեալն» ու «Յուվենտուսն» առաջարկ են կատարել Սալահի տրանսֆերի համար

Պոգբայի հայտարարությունը հրաժեշտի խոսքի է նման

«Ռեալը» պատրաստվում է բաժանվել իր ֆուտբոլիստներից մեկից, իսկ մյուսին զիջել վարձավճարով

Դե Լիխտը, Վինիսիուսը և երիտասարդ այլ աստղեր հավակնում են Golden Boy մրցանակին

Ազար. «Բելգիացի եմ, բայց հանուն Զիդանի երկրպագում էի Ֆրանսիայի հավաքականին»

Ռամոս. «Սերն այն ուժն է, որ առաջ է տանում աշխարհը»

Պելեն օրհնել է Ռոդրիգոյին և ճանապարհել «Ռեալ»

Ռամոսը նույնիսկ հարսանիքի ժամանակ է խախտել կանոնները (ծաղրանկար, լուսանկարներ)

Պոգբան պատրաստ է բոյկոտել

Սուարեսը Կյելինիին կծելուց հետո հոգեբանի մոտ է հաճախել

«Ատլետիկոն» 40 միլիոն եվրո է առաջարկում «Ռեալի» ֆուտբոլիստի համար

Թալանել են «Ռեալի» հերթական ֆուտբոլիստի տունը