fbpx

Ընդամենը 2 թիմ է Գյումրիում հաղթել «Շիրակին», իսկ Դենիս Թումասյանն «Ալաշկերտի» ռեկորդակիրն է

Բարձրագույն խմբի 34-րդ տուրը՝ 10 փաստով

Առաջնության 34-րդ տուրի հանդիպումներից հետո ևս մեկ թիմ՝ «Բանանցը» դուրս մնաց չեմպիոնական մրցավազքից: Ոսկե մեդալների համար պայքարը շարունակող «Փյունիկը» կրկին երկու թանկարժեք միավոր կորցրեց՝ զգալիորեն մեծացնելով «Արարատ-Արմենիայի» չեմպիոնական հավակնությունները, որն առաջատար քառյակից այս տուրում հաղթանակ տոնած միակ թիմն էր:

Տուրի ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:

1․ Տուրն անցավ հյուրերի առավելությամբ, որոնք երկու հաղթանակ տոնեցին, նույնքան խաղ ավարտեցին ոչ-ոքի: Առաջնությունում անցկացված 136 հանդիպումներում դաշտի տերերը 51 հաղթանակ են տոնել, հյուրերին հաջողությունն ուղեկցել է 47 անգամ, 38 խաղ ավարտվել է ոչ-ոքի:

Ջևան Չելոյանց․ «Ծափահարում եմ Հայաստանի առաջնության խաղային օրացույցը կազմողներին»

Տուրում 12 գոլ գրանցվեց: Առաջնության մեկնարկից անցկացված 136 հանդիպումներում 306 գոլ է խփվել: Միջին արդյունավետությունը կազմում է 2,25 գոլ մեկ խաղում:

2․ «Բանանցն» առաջնության գարնանային հատվածում առաջին պարտությունը կրեց՝ ընդհատելով 13 անպարտելի խաղերի ռեկորդային շարքը: Նախորդ պարտությունը «Բանանցը» կրել էր անցյալ տարվա նոյեմբերի 28-ին՝ 0-3 հաշվով զիջելով «Արարատ-Արմենիային»: «Բանանցը» 2-րդ անգամ խոշոր հաշվով պարտվեց «Գանձասար-Կապանին», որն ընթացիկ առաջնությունում 3-րդն էր:

3․ «Գանձասար-Կապանն» ընթացիկ առաջնությունում իր ամենախոշոր հաշվով հաղթանակը տոնեց, որը 3-րդն էր: Մինչ այդ գանձասարցիները հաղթել էին «Արարատին» (4-0), իսկ «Բանանցի» հետ 2-րդ շրջանի խաղում 3 անպատասխան գնդակ էին ուղարկել մրցակցի դարպասը: ՀՀ առաջնություններում գանձասարցիները 4-րդ անգամ խոշոր հաշվով պարտության մատնեցին «Բանանցին»՝ առաջին անգամ 5 անպատասխան գնդակ խփելով մրցակցի դարպասը:

Արմեն Պետրոսյանը՝ գերվստահ հաղթանակի, նպատակների և «հայի բնավորություն ունեցող» Վբեյմարի մասին (տեսանյութ)

«Գանձասար-Կապանը» ռևանշի հասավ 2010թ. «Բանանցից» 0-5 հաշվով կրած պարտության դիմաց: Սակայն ամենախոշոր հաշվով պարտությունը «Բանանցից» կապանցիները կրել են 2006թ. հունիսի 28-ին սեփական հարկի տակ կայացած խաղում՝ 1-7: Ի դեպ, այդ պարտությունից հետո գանձասարցիների գլխավոր մարզիչ Ալբերտ Սարգսյանը հրաժարական էր տվել:

4․ «Արարատ-Արմենիան» դարձավ առաջնության մասնակից 2-րդ թիմը, որին հաջողվեց Գյումրիում հաղթել «Շիրակին»: Մինչ այդ միայն «Փյունիկին» էր հաջողվել հյուրընկալվելիս հաղթել «Շիրակին» (2-1, 2-0): «Արարատ-Արմենիան» ընդհատեց Գյումրիում «Շիրակի» 5 անպարտելի խաղերի շարքը, որի ընթացքում շիրակցիները տոնել էին մեկ հաղթանակ, 4 խաղ ավարտել էին ոչ-ոքի: Ընդ որում սեփական հարկի տակ անցկացրած նախորդ 4 խաղերում «Շիրակի» դարպասն անառիկ էր մնացել:

5․ «Արցախին» վերջապես հաջողվեց գրավել «Ալաշկերտի» դարպասը: Դրա համար արցախցիներից 318 րոպե պահանջվեց: Իսկ գոլի հեղինակ դարձած Էդուարդ Ավագյանը 4 գնդակով գլխավորեց «Արցախի» լավագույն ռմբարկուների ցանկը՝ վերջապես գերազանցելով առաջնության աշնանային հատվածում 3-ական գոլ խփած Գրիգոր Աղեկյանի և Ակմալ Բախտիյարովի ցուցանիշը:

Սևադա Արզումանյան․ «Բոլոր թիմերի համար էլ դժվար է խաղացանկի տեսանկյունից, բայց պետք է հարմարվել» (տեսանյութ)

6․ Առաջնության լավագույն ռմբարկուների ցանկը գլխավորող Ջոնել Դեսիրեն, դուբլի հեղինակ դառնալով, գոլերի թիվը հասցրեց 16-ի և գործնականում նվաճեց «Ոսկե խաղակոշիկը»: Այդ պայքարում նրա գլխավոր մրցակից Անտոն Կոբյալկոն արդեն 4 գնդակով է զիջում «Լոռիի» հարձակվողին: Ջոնել Դեսիրեն դարձավ «Փյունիկի» հետ «Լոռիի» դիմակայության լավագույն ռմբարկուն՝ ընթացիկ առաջնությունում 3 անգամ գրավելով փյունիկցիների դարպասը:

Դեսիրեն ընդգրկվեց մեկ մրցաշրջանում խփած գոլերի քանակով լեգեոնականների լավագույն տասնյակում: Նրա ներկայիս ցուցանիշը լավագույնն է լեգեոնականների մեջ վերջին 3 մրցաշրջաններում: 2015/16թթ. առաջնությունում 16 գոլի հեղինակ էր դարձել ալաշկերտցի Հեբեր Արաուխոն՝ Միհրան Մանասյանի հետ ճանաչվելով մրցաշարի լավագույն ռմբարկու: Այլազգի ֆուտբոլիստներից մեկ մրցաշրջանի ռեկորդակիրը բրազիլացի Մարկոս Պիզելին է, որը 2007թ. «Արարատում» 22 գոլի հեղինակ է դարձել:

7․ Գեղամ Հարությունյանը «Բանանցի» հետ ՀՀ առաջնությունների հանդիպումներում 10-րդ գոլը խփեց և դարձավ երկու թիմերի դիմակայության լավագույն ռմբարկուն՝ մեկ գնդակով գերազանցելով մրցակցից լավագույն արդյունքն ունեցող Սամվել Մելքոնյանի ցուցանիշը: «Գանձասար-Կապանի» բոլոր տարիների լավագույն ռմբարկուն Բարձրագույն խմբում 41-րդ գոլը խփեց, որից 39-ը նրա օգտին գրանցվել է կապանյան թիմում խաղալիս:

Ալեքսանդր Տարխանով. «Խաղի ելքը վճռեց մրցավարը, մենք բողոք ենք ներկայացնելու»

Իսկ ահա Բակար Բալդեն բացեց գոլերի հաշիվը ՀՀ առաջնությունում՝ դառնալով դուբլի հեղինակ: 27-ամյա Բալդեն կրկնեց «Գանձասար-Կապանի» նախկին ֆուտբոլիստ Լեանդրո Թեոֆիլո Սանթոսի տարիքային ռեկորդը, որն այդ տարիքում լեգեոնականներից առավել արդյունավետ էր գործել՝ 2008թ. առաջնությունում դառնալով 2 գոլի հեղինակ:

8․ Ալֆոնսե Կասեն ոչ միայն բացեց գոլերի հաշիվը Հայաստանի առաջնությունում և անչափ կարևոր հաղթանակ պարգևեց «Արարատ-Արմենիային», այլև դարձավ ընթացիկ առաջնությունում խփված հոբելյանական՝ 300-րդ գոլի հեղինակը:

9․ Դենիս Թումասյանն էլ, «Ալաշկերտին» փրկելով պարտությունից, դարձավ թիմի կազմում ՀՀ առաջնություններում գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստը: «Արցախի» դարպասը նա գրավեց 34 տարեկան 25 օրականում: Թումասյանը գերազանցեց «Ալաշկերտի» նախկին ֆուտբոլիստ Արարատ Առաքելյանի ցուցանիշը, որն իր վերջին գոլը թիմի կազմում խփել էր 33 տարեկան 81 օրականում:

Աբրահամ Խաշմանյան․ «Ես գոհ եմ մեր տարեց ֆուտբոլիստներից, բայց մեզ նաև երիտասարդներ են պետք» (տեսանյութ)

Թումասյանն «Ալաշկերտի» ներկայիս կազմում ամենատարեց ֆուտբոլիստն է, իսկ ընդհանրապես թիմում հանդես եկած ֆուտբոլիստներից առայժմ զիջում է միայն Գևորգ Կասպարովին, որն «Ալաշկերտում» իր վերջին խաղն անցկացրել է 36 տարեկան 310 օրականում: Ի դեպ, Կասպարովը ՀՀ առաջնություններում դարպասն անառիկ պահած խաղերի ռեկորդային թիվը հասցրեց 120-ի:

10․ Էդգար Մանուչարյանը Բարձրագույն խմբում հոբելյանական՝ 100-րդ խաղն անցկացրեց:

Աշոտ Հայրապետյան

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


2 բրազիլացի ֆուտբոլիստ համալրել է «Լոռիի» կազմը

ՊՍՎ-ի սանը տեղափոխվել է «Արարատ-Արմենիա»

Արամ Բարեղամյանին 7 խաղ է բաժանում «Բանանցի» պատմության կարևոր էջը թարմացնելուց

Հակոբ Համբարձումյանը՝ «Գանձասար-Կապանի» ֆուտբոլիստ

«Լոռին» 2 տարվա պայմանագիր է ստորագրել կոլումբացի կիսապաշտպանի հետ

Տրանսֆերային ամառ-2019․ Բարձրագույն խմբի ակումբների ձեռքբերումները և կորուստները (թարմացվում է)

«Ալաշկերտի» հարձակվողը փորձաշրջան կանցնի ուկրաինական ակումբում

«Արարատ-Արմենիայի» բոլոր գոլերը «Սպուտնիկի» հետ մրցավեճում (տեսանյութ)

«Արարատ-Արմենիան» ջախջախիչ հաշվով հաղթանակ է տոնել ընկերական խաղում

Այս տարի էլ կարող ենք զարմացնել Եվրոպային․ Դրա համար հիմքեր կան

«Արարատ-Արմենիան» ժամանել է Բելառուս և առաջին մարզումն անցկացրել (տեսանյութ)

Արտյոմ Սիմոնյան. «Փյունիկը» պետք է հաղթահարի առաջին փուլը» (տեսանյութ)

Ստանկով․ «Փյունիկ» տեղափոխությունն առաջընթաց էր, քանի որ այն բարձրակարգ ակումբ է»

«Արարատ-Արմենիան» Բելառուսում 3 ընկերական խաղ կանցկացնի

Իսպանացի մասնագետը համալրել է «Լոռիի» մարզչական շտաբը

Աշոտ Կարապետյանը հեռացավ «Գանձասար-Կապանից»