Պետր Չեխը կվերադառնա «Չելսի» - VNews
Բաժիններ

Պետր Չեխը կվերադառնա «Չելսի»

«Արսենալի» դարպասապահ Պետր Չեխը կողմնորոշվել է, թե ինչով է զբաղվելու պրոֆեսիոնալ կարիերան ավարտելուց հետո։ Չեխ խաղացողն այս մրցաշրջանից հետո հրաժեշտ է տալու մեծ ֆուտբոլին։

Ինչպես հաղորդում է Sky Sports-ը, Չեխն արդեն համաձայնության է եկել իր նախկին ակումբի՝ «Չելսիի» հետ, և պատրաստվում է այնտեղ վերադառնալ։ Չեխը կստանձնի մարզական տնօրենի պաշտոնը։

36-ամյա չեխն իր կարիերայի վերջին խաղում հանդիպելու է հենց «Չելսիի» հետ։ Բանն այն է, որ հենց «ազնվականներն» են «Արսենալի» մրցակիցները մայիսի 29-ին Բաքվում կայանալիք Եվրոպա լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչում։

Չեխը «Չելսիի» գույները պաշտպանել է 2004-2015թթ․։ Նա «կապույտների» հետ նվաճել է 15 տիտղոս, այդ թվում՝ 4-անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն և գավաթակիր, նաև հաղթել է Չեմպիոնների լիգայում ու Եվրոպա լիգայում։ Դարպասապահն «Արսենալի» մարզաշապիկով առայժմ 3 մրցանակի է տիրացել։ Չեխը նախքան Անգլիա տեղափոխվելը հանդես է եկել «Խմելում» (Չեխիա), «Սպարտայում» (Չեխիա) և «Ռենում» (Ֆրանսիա)։

Թիմակիցների արձագանքը, երբ Մխիթարյանը հայտնեց Բաքու չմեկնելու որոշման մասին (տեսանյութ)

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Դավիդ Լուիսն անսպասելի որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ

Ամենաշահավետ առաջարկը «Բարսելոնային» Անգլիայից՝ Կոուտինյոյի վերաբերյալ

Վաճառքի են հանվել «Յուվենտուսի» ու «Արսենալի» տնային մարզաշապիկները հաջորդ մրցաշրջանի համար (լուսանկարներ)

Վենգերը խոստովանել է, որ բավականություն է ստացել «Լիվերպուլի» ձախողումից

Ֆիլիպե Կոուտինյոն կարող է վերադառնալ Անգլիա

Պրեմիեր Լիգայի բոլոր ժամանակների լավագույն տրանսֆերը՝ ըստ FourFourTwo-ի

«Ռոման» Մխիթարյանին ձեռք բերելու նոր տարբերակ է մտածել

Հենրիխ Մխիթարյանի գրառումը մեծ ոգևորություն է առաջացրել «Յունայթեդի» երկրպագուների շրջանում (տեսանյութ)

Ժորժինյոյի գործակալը չի բացառել ֆուտբոլիստի՝ «Յուվենտուս» տեղափոխությունը

Դավիդ Լուիսն ասել է՝ որտեղ կցանկանար ավարտել իր մարզական կարիերան

Ֆաբրեգասն ասել է՝ ինչու է «Արսենալը» գերադասել «Մանչեսթեր Յունայթեդից»

Արսեն Վենգերը խոսել է «Արսենալ» հնարավոր վերադարձի մասին

3 ակումբ կպայքարի «Բավարիայի» ֆուտբոլիստի համար

Կանտեն կարող է այս մրցաշրջանում այլևս չխաղալ

Լուկակու․ «Այդպես էլ չներեցի Վիլաշ-Բոաշին»

«Չելսին» թույլ է տվել Կանտեին բաց թողնել մարզումները