fbpx
Բաժիններ

«Փյունի՞կ», թե՞ «Արարատ-Արմենիա»․ ա՛յս է խնդիրը․ Ամենահետաքրքիր փաստերը՝ ԲԽ-ի 35-րդ տուրին ընդառաջ

«ԱԼԱՇԿԵՐՏ» – «ԲԱՆԱՆՑ»  

24 մայիսի, ժ.17:00, Երևան, «Նաիրի» մարզադաշտ

27 խաղ, «Ալաշկերտը» հաղթել է 11 անգամ, «Բանանցը»՝ 8,  գրանցվել է 8 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 42-38

1-ին շրջան. 16.09.2018 «Բանանց» 1-0 «Ալաշկերտ»
Գոլը՝ 1-0՝ Ադամու Աբդուլահի 68՛

2-րդ շրջան. 24.11.2018 «Ալաշկերտ» 1-0 «Բանանց»
Գոլը՝ Ուրոշ Նենադովիչ 2՛
27-րդ րոպեին Արտակ Եդիգարյանը չիրացրեց 11մ հարվածը (բարձր):

3-րդ շրջան. 10.04.2019 «Բանանց» 2-0 «Ալաշկերտ»
Գոլերը՝ 1-0՝ Արամ Բարեղամյան 61՛, 11մ, 2-0՝ Կարեն Մելքոնյան 69՛

«Ալաշկերտ»՝ 4-րդ տեղ (50 միավոր), «Բանանց»՝ 3-րդ տեղ (51 միավոր):

Հետաքրքիր 5 փաստ՝ հանդիպմանն ընդառաջ

1․ Վերջին 3 տարիների Հայաստանի անփոփոխ չեմպիոն «Ալաշկերտը» պաշտոնապես վայր դրեց ուժեղագույնի իր լիազորությունները՝ զրկվելով տիտղոսը պաշտպանելու վերջին հնարավորությունից: Այժմ արդեն Հայաստանի նախկին չեմպիոնը «Բանանցի» հետ վճռորոշ մրցախաղում վիճարկելու է բրոնզե մեդալները:

Հետաքրքիր է, որ մրցակիցների միջև կայացած 3-րդ շրջանի հանդիպումից առաջ «Ալաշկերտը» 40 միավորով գլխավորում էր մրցաշարային աղյուսակը՝ 2 միավորով գերազանցելով 3-րդ տեղում ընթացող «Բանանցին»:

2․ «Ալաշկերտը» «Բանանցի» հետ շատ հաջող է խաղացել սեփական հարկի տակ՝ մնալով անպարտելի: 13 հանդիպումներից 8-ում ալաշկերտցիները հաղթել են, 5-ում գրանցվել է ոչ-ոքի:

3․ Նախորդ խաղում «Գանձասար-Կապանից» 0-5 հաշվով կրած ջախջախիչ պարտությունն առաջինն էր «Բանանցի» համար առաջնության գարնանային հատվածում: Այդ պարտությամբ ընդհատվեց Իլշատ Ֆայզուլինի սաների 13 անպարտելի խաղերի ռեկորդային շարքը: ՀՀ առաջնություններում «Բանանցն» իր ամենախոշոր հաշվով պարտությունը կրել է 1994թ. «Փյունիկից» (1-8), որն այն ժամանակ հանդես էր գալիս ՀՄԸՄ անվամբ:

4․ Վերջին 3 խաղերում «Բանանցը» 7 միավոր կորցրեց («Արարատ»՝ 1-1, «Փյունիկ»՝ 1-1, «Գանձասար-Կապան»՝ 0-5) և վերջնականապես դուրս մնաց չեմպիոնի տիտղոսի համար մղվող պայքարից:

5․ Հանդիպմանը մասնակցելու դեպքում Էդվարդ Կպոդոն «Բանանցի» կազմում Բարձրագույն խմբում 39-րդ խաղը կանցկացնի ու կընդգրկվի թիմի ամենափորձառու լեգեոնականների տասնյակում: Այդ ցանկը գլխավորում է Նոա Կասուլեն, որն այլազգի ֆուտբոլիստներից առավել հաճախ՝ 79 անգամ կրել է «Բանանցի» մարզաշապիկը:

Դիմակայության լավագույն ռմբարկուները՝

«Ալաշկերտ»՝ Արտակ Եդիգարյան, Միհրան Մանասյան՝ 9-ական գոլ:

«Բանանց»՝ Վահագն Այվազյան՝ 4 գոլ:

Հանդիպմանը չի մասնակցի նախորդ տուրում խաղադաշտից հեռացված «Բանանցի» կիսապաշտպան Սոլոմոն Իմե Ուդոն:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2 3 4

«Շիրակը» Մորի Կոնեի հեթ-տրիկի շնորհիվ հաղթեց «Փյունիկին» (տեսանյութ)

«Երևան» – «Արարատ-Արմենիա»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

«Շիրակ» – «Փյունիկ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Նանա Անտվի․ «Ինքս ինձ ասել էի, որ Հայաստանում 1 տարի լավ հանդես գալուց հետո կկարողանայի ավելի ուժեղ թիմ տեղափոխվել»

Պաշտոնական․ Էստոնիայի հավաքականի պաշտպանը տեղափոխվեց «Ալաշկերտ»

Աշոտ Բարսեղյան․ «Ես անկեղծորեն հավատում եմ, որ մենք դեռ շատ հաղթանակներ ենք ունենալու» (տեսանյութ)

Իլշատ Ֆայզուլինը՝ «Ուրարտուի» խնդիրների և Արամ Հայրապետյանին խաղադաշտ դուրս չբերելու մասին (տեսանյութ)

Վադիմ Բորեց․ «Բարձրագույն խմբում բոլորն էլ հավասարազոր թիմեր են»

«Հայկական որոշ թիմեր իսպանական ֆուտբոլի բարձր մակարդակում կկարողանային լավ հանդես գալ»․ Դավիդ Կամպանյա

«Ուրարտուն» ու «Գանձասար-Կապանը» մեկական գոլ փոխանակեցին (տեսանյութ)

Գրիգոր Աղեկյանի գոլը հաղթանակ է պարգևում «Լոռիին» «Նոայի» դեմ խաղում (տեսանյութ)

«Լոռի» – «Նոա»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Խաշմանյանը կփորձի վերջ դնել իր նախկին թիմի հաղթական մեկնարկին․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 4-րդ տուրին ընդառաջ

«Մեր մյուս դրոշը Երևանում է». «Վուլվերհեմփթոնի» երկրպագուների հնարամիտ քայլը (լուսանկար)

«Լոռին» պայմանագիր է ստորագրել վրացի երիտասարդ ֆուտբոլիստի հետ

«Արարատ-Արմենիան» բարելավեց իր ռեկորդային ցուցանիշները