fbpx
Բաժիններ

«Արարատ-Արմենիային» 1 հաղթանակ է պետք Հայաստանի չեմպիոն հռչակվելու համար (տեսանյութ)

Բարձրագույն խմբի առաջնություն, 35-րդ տուր, 24․05․19 17։00

«Ալաշկերտ» 1-1 «Բանանց»

Գոլերը՝ 1-0՝ Էդգար Մանուչարյան 39՛, 1-1՝ Վարդան Պողոսյան 90+2՛

«Բանանցը» չի կարողացել հաղթանակ տոնել 4-րդ հանդիպումն անընդմեջ։ Իլշատ Ֆայզուլինի գլխավորած թիմն այդ ընթացքում գրանցել է 3 ոչ-ոքի և 1 պարտություն։

«Ալաշկերտը» ձեռքից բաց է թողել 3-րդ հորիզոնական բարձրանալու հնարավորությունը՝ 51 միավորով մնալով 4-րդ տեղում, իսկ «Բանանցը» 52 միավորով եզրափակում է լավագույն եռյակը։


Բարձրագույն խմբի առաջնություն, 35-րդ տուր, 24․05․19 17։00

«Արարատ-Արմենիա» 2-0 «Արցախ»

Գոլերը՝ 1-0, 2-0՝ Անտոն Կոբյալկո 7՛, 48՛

Չեմպիոնական կոչման գլխավոր հավակնորդներից մեկը՝ «Արարատ-Արմենիան», 58 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ 1 միավորով գերազանցելով 2-րդ տեղը զբաղեցնող «Փյունիկին»։ Վարդան Մինասյանի գլխավորած թիմն առաջնությունը կավարտի «Բանանցի» հետ արտագնա մրցավեճով, մինչդեռ «Փյունիկն» ընթացիկ մրցաշարում իր վերջին հանդիպումը կանցկացնի այս տուրում՝ ուժերը չափելով «Արարատի» հետ։ «Արարատ-Արմենիան» «Բանանցին» հաղթելու դեպքում կհռչակվի Հայաստանի չեմպիոն։

Ինչ վերաբերում է «Արցախին», ապա երևանյան թիմը 25 միավորով զբաղեցնում է նախավերջին՝ 8-րդ հորիզոնականը։


Այս տուրի շրջանակում կկայանա ևս 2 հանդիպում․ մայիսի 25-ին «Գանձասար-Կապանը» Երևանի ֆուտբոլի ակադեմիայում ուժերը կչափի «Լոռիի» հետ, իսկ մայիսի 26-ին «Փյունիկը» «Հանրապետական» ստադիոնում կհյուրընկալի «Արարատին»։ 2 խաղերն էլ կմեկնարկեն ժամը 17։00-ին։

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


France Football-ը ծավալուն հոդված է հրապարակել Հենրիխ Մխիթարյանի ու հայկական ֆուտբոլի մասին

Գոռ Մալաքյանը նույնպես հրավիրվել է Հայաստանի հավաքական

Բարձրագույն խմբի 10-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

«Արարատն» արդեն ունի այնքան միավոր, ինչքան վաստակել էր նախորդ ամբողջ առաջնությունում

Վադիմ Բորեց․ «Մենք էլ հույս ունենք, որ հնարավոր կլինի կայունության հասնել»

Աշոտ Բարսեղյան․ «Մենք այս ֆուտբոլիստներով չենք կարող շատ բարձր արդյունքներ գրանցել»

Հայկական ակումբների 8 լեգեոներներ հրավիրվել են իրենց երկրների ազգային հավաքականներ

«Նոան» 10 հոգով հաղթեց «Գանձասար-Կապանին» (տեսանյութ)

«Նոա» – «Գանձասար-Կապան». Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Դաժան պայքար, խաղաղ ելք․ VNews-ի ֆոտոշարքն «Ուրարտու» – «Շիրակ» հանդիպումից

Իլշատ Ֆայզուլին․ «Սա ամենացավալի միավորն է, որ վաստակել ենք այստեղ»

Վարդան Բիչախչյան․ «Մենք ավելի մոտ էինք հաղթանակին»

Արմեն Ադամյան․ «Արարատ-Արմենիան» մեզ գերազանցեց միայն գոլային պահերի ավելի լավ իրացմամբ»

Վարդան Մինասյան․ «Գոռ Մալաքյանը հիմա երևի լավագույն մարզավիճակում է այն պահից, ինչ աշխատում եմ նրա հետ»

Գոլառատ ոչ-ոքի «Ուրարտու» – «Շիրակ» խաղում (տեսանյութ)

«Ուրարտու» – «Շիրակ». Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)