fbpx
Բաժիններ

«Ռեալը» զարմանք է արտահայտել Պոչետինոյի խոսքերի վերաբերյալ

Խաղի մանրամասները

Եվրոպա, ՈւԵՖԱ Չեմպիոնների Լիգա, Փլեյ-օֆֆ

01 Հունիս 2019 - 23:00

0

ՖԱ Տոտենհեմ Հոտսպուր

2

ՖԱ Լիվերպուլ

0 - 1 Մուհամեդ Սալահ - 2`

0 - 2 Դիվոկ Օրիգի - 87`

Մադրիդի «Ռեալը» պաշտոնական հայտարարություն է տարածել, որում հերքել է այն տեղեկությունը, թե ակումբն իբր թույլ չի տվել «Տոտենհեմին» գիշերելու իր մարզաբազայում։ Լոնդոնյան ակումբը նախապատրաստվում է Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության՝ «Լիվերպուլի» դեմ կայանալիք եզրափակիչին, որը տեղի է ունենալու Մադրիդում հունիսի 1-ին։

Անգլիական թիմի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն ավելի վաղ կատակել էր՝ «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը մերժել է «Տոտենհեմին» մադրիդյան ակումբի մարզաբազայում գիշերելու հնարավորություն տալու խնդրանքը, քանի որ մարզիչն այդ դեպքում ստիպված կլիներ տեղափոխվել «Արքայական» ակումբ։ Մադրիդցիներն իրենց հայտարարությունում ընդգծել են, որ չի եղել այդպիսի խնդրանք «Տոտենհեմի» կողմից, մերժում՝ առավել ևս։

««Ռեալը» զարմացած է Պոչետինոյի՝ մեր ակումբին դիմելու հետ կապված հայտարարությունից։ Ցանկանում ենք հստակեցնել և ասել, որ դա սուտ տեղեկություն է։ Մեր ակումբը միշտ պատրաստակամություն է հայտնել բավարարելու ՈՒԵՖԱ-ի, Իսպանիայի ֆուտբոլի արքայական ֆեդերացիայի, «Ատլետիկոյի», «Լիվերպուլի» ու «Տոտենհեմի» բոլոր պահանջները։

«Ռեալին» ուղարկված բոլոր դիմումները կապված են եղել բացառապես «Սյուդադ Ռեալ Մադրիդի» մարզումային խաղադաշտերի և նրա հանդերձարանների օգտագործման հետ։ Եվ այդ բոլորը տրամադրվել է մեր ակումբի կողմից։ Այդպիսով, «Լիվերպուլը» մեր խաղադաշտերում նախատեսում է մարզվել շաբաթ օրը՝ հունիսի 1-ի առավոտյան։ «Տոտենհեմը» դա կանի հինգշաբթի՝ մայիսի 30-ին, և ուրբաթ՝ մայիսի 31-ին»,- նշված է հայտարարությունում։

Աղբյուր․ Պոչետինոն ընդունել է «Յուվենտուսի» առաջարկը

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Զիդանը խոսել է Նավասի ապագայի մասին

Զիդանի 2-րդ գահակալումը. անհաջող հեղափոխությո՞ւն, թե՞ նոր «Ռեալ»՝ հին դեմքերով

Զիդան. «Ցանկանում եմ, որ որքան հնարավոր է շուտ գա սեպտեմբերի 2-ը»

Վան Դեյկը բացատրել է, թե ինչու երբեք մարզիչ չի դառնա

Օբամեյանգ. «Նրանք աշխարհի լավագույն հարձակվողական եռյակներից են, մենք էլ կարող ենք լինել այդպես»

Մոդրիչի բացակայությունը լուրջ «գլխացավանք» է Զիդանի համար

«Միայն այս պարի համար կարելի էր քեզ հետ նոր պայմանագիր կնքել». Միլները՝ Օքսլեյդ-Չեմբերլենին (տեսանյութ)

«Լիվերպուլի» կիսապաշտպանը նոր, երկարաժամկետ պայմանագիր է կնքել թիմի հետ

«Ռեալի» ներկայացուցիչները Փարիզում են

Կեյլոր Նավասը մոտ է ՊՍԺ տեղափոխությանը

Պաշտոնական. Կուբոն վարձավճարով կխաղա «Մալյորկայում»

«Ռեալի»՝ Նավասին փոխարինողի անսպասելի թեկնածուն

«Ռեալի» դարպասապահը խնդրել է իրեն տրանսֆերի հանել

«Ռեալը» նոր այլընտրանք ունի Պոգբայի համար

Կլոպը Կոուտինյոյին համեմատել է լեգենդար ֆուտբոլիստի հետ

L’Equipe. «Ռեալն» իր ամբողջ «թիմին» է առաջարկել ՊՍԺ-ին, սակայն մերժվել է