fbpx

Վարդան Մինասյան․ «Թիմը հոգեբանորեն պատրաստ է վերջին քայլը կատարելու դեպի չեմպիոնություն»

«Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը Բարձրագույն խմբի առաջնության 35-րդ տուրում «Արցախի» նկատմամբ հաղթանակից հետո (2-0) պատասխանել է լրագրողների հարցերին․

-Արդեն 2-րդ հանդիպումն է՝ որակյալ խաղ ենք ցուցադրում։ Եթե առաջին խաղակեսում իրացնեինք մեր գոլային պահերը, ապա բոլոր հարցերը կլուծեինք։ Լավ է, որ երկրորդ խաղակեսի սկզբում կրկնապատկեցինք մեր առավելությունը, և լարվածությունը մի փոքր թուլացավ։

Անտոն Կոբյալկոն առաջնության վերջնամասում իրեն հիանալի է դրսևորում, վճռում է խաղերի ելքեր։ Կարելի՞ է ասել, որ նա այս պահին թիմի առաջատարն է։

-Այսպես ասեմ՝ նա իր գործառույթները լավ է կատարում։ Ինչ վերաբերում է այդ որակներին, ապա, հաշվի առնելով նրա տարիքն ու փորձը, զարմանալի ոչինչ չկա։

Ալեքս Ջունիորն իր հնարավորություններից ցածր հանդես եկավ։ Նա խաղային անկո՞ւմ ունի։

-Նա փոքր-ինչ ունի խաղը հասկանալու խնդիր։ Ալեքսն ունի ուժ, արագություն, բայց պետք է հասկանա՝ որ դեպքում զարգացնի արագություն կամ փոխանցում կատարի։ Դա կշտկվի։ Կարևորն այն է, որ նա ունի այն որակները, ինչ անհրաժեշտ է ժամանակակից ֆուտբոլում։

Դուք միշտ ընդգծել եք առաջնության վերջնամասում թիմի հոգեբանական վիճակի կարևորությունը։ «Արարատ-Արմենիային» 1 հաղթանակ է բաժանում չեմպիոնությունից։ Թիմն այսօր հոգեբանորեն պատրա՞ստ է վերջին քայլը կատարելու դեպի այդ նպատակը։

-Վերջին 3 խաղերը ցույց տվեցին, որ մենք ունենք այդ ցանկությունը։ Թե ինչպես կստացվի, չեմ կարող ասել։

Առջևում հավաքականի խաղերն են։ Ընտրանու թեկնածուները՝ Ավետիսյանը, Մալաքյանը, Համբարձումյանը, ըստ Ձեզ, ի՞նչ մարզավիճակում են գտնվում։

-Նրանք բավարար մարզավիճակում են։ Նրանք մեր թիմում, ճիշտ է, տարբեր խաղաժամանակներ են ստանում, բայց այսօրվա մրցավեճը ցույց տվեց, որ լավ վիճակում են։

Դուք միշտ խոսում եք այն մասին, որ «Արարատ-Արմենիան» դեռ պետք է ավանդույթներ ձևավորի՝ որպես ակումբ կայանալու համար։ Այն փաստը, որ թիմը, առաջին անգամ մասնակցելով առաջնությանը, պայքարում է չեմպիոնության համար, խոսո՞ւմ է ավանդույթներ ձևավորելու առաջին քայլերի մասին։

-Մենք կամաց-կամաց տեսնում ենք այդ նշույլները։ Մեզ համար այդ առումով բեկումնայինն «Ալաշկերտի» հետ խաղն էր, երբ մենք պարտվում էինք 0-1 հաշվով, գոլ խփեցինք, այն չարձանագրվեց, բայց տղաներն իրենց բնավորության և ձգտման շնորհիվ կարողացան ամեն ինչ հետ բերել։ Կարծում եմ՝ այդ հանդիպումը տվյալ տեսանկյունից բեկումնային էր։ Եվ որպեսզի թիմը ձևավորվի, պետք է որոշ դժվարությունների միջով անցնի։ Բայց նորից նշեմ՝ մենք դեռ կայացման ճանապարհին ենք։ Մեզ կայունություն է պետք։

Սևադա Արզումանյան․ «Տղաներն անվստահ էին գործում խաղային պարզունակ իրավիճակներում»

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Պարգևատրվեցին ֆուտբոլային մրցաշրջանի մրցանակակիրները. VNews-ի ֆոտոշարքը

Վարդան Մինասյան. «Ազգային հավաքականի ֆուտբոլիստների աչքերում կրկին «կրակ» կար» (տեսանյութ)

Համբարձումյան. «Կապ չունի՝ Լիխտենշտեյն, Հունաստան, թե Իտալիա. մենք պետք է խաղանք միայն հաղթանակի համար»

Podcast #1. Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 2018/19 մրցաշրջանի ամփոփում

Հայկական ֆուտբոլի կտրուկ թռիչքը, որի հետևից դեռ պետք է հասցնել

Դմիտրի Աբակումովը կստանար «Ոսկե ձեռնոց» մրցանակը, եթե Հայաստանում այն խաղարկվեր

Ինչպես «Արարատ-Արմենիան» դարձավ Հայաստանի չեմպիոն (տեսանյութ)

Տուրի լավագույն ֆուտբոլիստը և խորհրդանշական հավաքականը․ VNews-ն ամփոփում է ԲԽ-ի 36-րդ տուրը

«Արարատ-Արմենիայի» հնարավոր մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում

Հայ ֆուտբոլիստների կանխատեսումները Չեմպիոնների լիգայի եզրափակիչի վերաբերյալ

Վարդան Մինասյանը 3-րդ մարզիչն է, որ 2 տարբեր թիմերի ղեկին դարձել է Հայաստանի չեմպիոն

Ջոնել Դեսիրեն ընդհատեց «Ալաշկերտի» ֆուտբոլիստների հեգեմոնիան «Ոսկե խաղակոշիկը» նվաճելու հարցում

Պատմության մեջ երկրորդ անգամ է նորաստեղծ թիմը հռչակվում Հայաստանի չեմպիոն

Գևորգ Ղազարյան. «Շատ հաճելի է տեսնել նման խաղեր՝ նման քանակի երկրպագուներով» (տեսանյութ)

Վարդան Մինասյան. «Արժանիորեն հաղթեցինք՝ թե՛ այս խաղը, թե՛ առաջնությունը» (տեսանյութ)

Գոռ Մալաքյանը Հայաստանի չեմպիոն դառնալուց հետո կիսվել է տպավորություններով (տեսանյութ)