fbpx

Սևադա Արզումանյան․ «Տղաներն անվստահ էին գործում խաղային պարզունակ իրավիճակներում»

«Արցախի» գլխավոր մարզիչ Սևադա Արզումանյանը Բարձրագույն խմբի առաջնության 35-րդ տուրում «Արարատ-Արմենիայից» կրած պարտությունից հետո (0-2) պատասխանել է լրագրողների հարցերին․

-Շնորհավորում եմ «Արարատ-Արմենիային» հաղթանակի կապակցությամբ։ Մեր տղաների գործողություններում առաջին խաղակեսում ավելորդ լարվածություն էր առաջացել, անվստահություն։ Ընդմիջմանը որքան հնարավոր է ոգևորեցինք, որպեսզի մի քիչ ավելի վստահ և ազատ գործեն։

Երկրորդ խաղակեսում որոշակիորեն կարողացան վերահսկել գնդակը։ Բայց դա եկավ նաև նրանից, որ «Արարատ-Արմենիան», 2 խաղակեսերի սկզբում 1-ական գոլ խփելով, մեզ սկսեց որոշակի ազատ տարածություններ թողնել։ Նաև դա օգնեց, որ մենք ավելի շատ վերահսկենք գնդակը։ Բայց սուր պահեր, չհաշված 1-2 դրվագները, չհաջողվեց ստեղծել։

Տղաների գործողություններում հոգնածություն, նաև անվստահություն նկատվեց։ Կփորձենք հանգստանալու հնարավորություն տալ, պատրաստվել վերջին խաղին ու փորձել լավ նոտայով ավարտել առաջնությունը։

Ինչի՞ հետ եք կապում Ձեր թիմի այդպիսի տրամադրվածությունը։ Մրցակցի ուժեղ լինելը վա՞խ էր առաջացրել «Արցախի» շարքերում։

-Մրցակիցը, իհարկե, ուժեղ է, և պատահական չէ, որ պայքարում է չեմպիոնության համար։ Առաջնությունում էլի կան լավ թիմեր, որոնք «Արարատ-Արմենիային» համարժեք մրցակցություն են ստեղծում։ Վախենալու մասին խոսք չկա։ Նրանց համար մրցավեճն ավելի մեծ կարևորություն ուներ։ Բացի այդ, խաղում ես այնքան, ինչքան թույլ է տալիս մրցակիցը։

Պարզապես այդ անվստահությունը շատ հասարակ խաղային իրավիճակներում էր նկատվում՝ նույնիսկ առանց մրցակցի միջամտության, օրինակ՝ ավելորդ շտապողականության կամ նույնիսկ գնդակն ընդունելու հետ կապված խնդիր։ Իսկ երբ «Արարատ-Արմենիան» ճնշում էր և պետք է փորձեինք խոչընդոտը հաղթահարել, այդ ժամանակ, իհարկե, մրցակցի գործոնը զգալ էր տալիս։ Անվստահության խնդիրը նկատելի էր պարզունակ իրավիճակներում։

Թիմի խաղի այսպիսի տատանումներն ինչի՞ հետ եք կապում։ Նախորդ տուրում «Արցախը» հիանալի խաղաց «Ալաշկերտի» հետ, մոտ էր հաղթանակին, իսկ այսօր այդքան էլ լավ տպավորություն չթողեց։ Դա հոգեբանակա՞ն խնդիր է, թե՞ ֆիզիկական։

-Այդ ամենը կապված է նաև ֆիզիկական որակների հետ։ Ինչ վերաբերում է հոգեբանությանը, ապա այս փուլում, կարծում եմ, այդ գործոնը չպետք է ազդի, քանի որ, ինչպես բոլորը գիտեն, թիմում կառուցողական աշխատանքներ են ընթանում։ Այսինքն, արդյունքի հետ կապված ճնշում չկա, և յուրաքանչյուր ֆուտբոլիստ պարզապես պետք է իր լավագույն որակները դրսևորի, մենք էլ մտածենք նաև այդ որակները կատարելագործելու մասին։ Առաջնության վերջնամասում ֆունկցիոնալ վիճակի ազդեցությամբ տատանումներ, լավ և վատ խաղեր ունենում են բոլոր թիմերը, ոչ միայն մենք։

Կարևոր է ձեռքի տակ համարժեք փոփոխություններ կատարելու հնարավորություն ունենալը։ Եվս 1 հանգամանք առանձնացնեմ․ քանի որ հերթական դեղին քարտից հետո մյուս խաղը բաց թողնելու վտանգ կա, ֆուտբոլիստը դրա հետևանքով պակաս անձնազոհությամբ է մտնում մենապայքարների մեջ։ Մրցավեճի ընթացքում կատարելով ծավալուն աշխատանք՝ սկսում են պարտվել մենապայքարները։ Դա զգույշ խաղալու, ոչ պարտադիր իրավիճակներում դեղին քարտով չպատժվելու ցանկության հետևանքն է։ Եվ ֆուտբոլիստները միգուցե ունեն այդպիսի հոգեբանություն։ Այդպես, իհարկե, չպետք է լինի։

1 տուր մնաց առաջնության ավարտին։ Արդեն կողմնորոշվե՞լ եք՝ որ ֆուտբոլիստներն են մնալու թիմում և ի՞նչ հստակություն կա հաջորդ մրցաշրջանի անելիքների հետ կապված։

-Բավականաչափ կողմնորոշվել ենք, բայց հետագա ծրագրերի ու աշխատանքների հետ կապված ավելի գլոբալ կզրուցենք ակումբի ղեկավարների հետ, որպեսզի իրենք էլ հասկանան՝ ինչի համար ինչ ենք անելու, մենք էլ հասկանանք՝ ինչ են ուզում և ինչ կարելի է անել։ Կան խոսակցություններ, բանակցություններ, բայց ծրագրերի մեջ առայժմ հստակություն չկա։ Ինչ վերաբերում է կազմին, ապա բավականին մեծ տոկոս է կազմում կողմնորոշվածության աստիճանը։

Վարդան Մինասյան․ «Թիմը հոգեբանորեն պատրաստ է վերջին քայլը կատարելու դեպի չեմպիոնություն»

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Պարգևատրվեցին ֆուտբոլային մրցաշրջանի մրցանակակիրները. VNews-ի ֆոտոշարքը

Վարդան Մինասյան. «Ազգային հավաքականի ֆուտբոլիստների աչքերում կրկին «կրակ» կար» (տեսանյութ)

Համբարձումյան. «Կապ չունի՝ Լիխտենշտեյն, Հունաստան, թե Իտալիա. մենք պետք է խաղանք միայն հաղթանակի համար»

Podcast #1. Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 2018/19 մրցաշրջանի ամփոփում

Հայկական ֆուտբոլի կտրուկ թռիչքը, որի հետևից դեռ պետք է հասցնել

Դմիտրի Աբակումովը կստանար «Ոսկե ձեռնոց» մրցանակը, եթե Հայաստանում այն խաղարկվեր

Ինչպես «Արարատ-Արմենիան» դարձավ Հայաստանի չեմպիոն (տեսանյութ)

Տուրի լավագույն ֆուտբոլիստը և խորհրդանշական հավաքականը․ VNews-ն ամփոփում է ԲԽ-ի 36-րդ տուրը

«Արարատ-Արմենիայի» հնարավոր մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում

Հայ ֆուտբոլիստների կանխատեսումները Չեմպիոնների լիգայի եզրափակիչի վերաբերյալ

Վարդան Մինասյանը 3-րդ մարզիչն է, որ 2 տարբեր թիմերի ղեկին դարձել է Հայաստանի չեմպիոն

Ջոնել Դեսիրեն ընդհատեց «Ալաշկերտի» ֆուտբոլիստների հեգեմոնիան «Ոսկե խաղակոշիկը» նվաճելու հարցում

Պատմության մեջ երկրորդ անգամ է նորաստեղծ թիմը հռչակվում Հայաստանի չեմպիոն

Գևորգ Ղազարյան. «Շատ հաճելի է տեսնել նման խաղեր՝ նման քանակի երկրպագուներով» (տեսանյութ)

Վարդան Մինասյան. «Արժանիորեն հաղթեցինք՝ թե՛ այս խաղը, թե՛ առաջնությունը» (տեսանյութ)

Գոռ Մալաքյանը Հայաստանի չեմպիոն դառնալուց հետո կիսվել է տպավորություններով (տեսանյութ)