fbpx
Բաժիններ

Հոլանդիայում մրցավարը հաշվել է իր իսկ խփած գոլը (տեսանյութ)

Հոլանդիայի 4-րդ դիվիզիոնի վերջին՝ 34-րդ տուրում զավեշտալի դրվագ է գրանցվել։ «Հարկեմասե Բոյս» – «Հոեկ» հանդիպման գլխավոր մրցավարը մասնակցություն է ունեցել խփված գոլերից մեկին։

«Հոեկի» ֆուտբոլիստը հարված է կատարել դեպի մրցակցի դարպասը, գնդակը հետ է մղվել դարպասաձողից, սակայն մրցավարից անդրադարձվելուց հետո «կլորը» հատել է դարպասային գիծը։ Մրցավարն առանց խղճի խայթի հաշվել է դարպասի գրավումը։ Այդուհանդերձ, դա չի խանգարել «Հարկեմասե Բոյսին» հաղթանակ տոնելու այդ մրցավեճում՝ առավելության հասնելով 4-2 հաշվով։

«Հարկեմասե Բոյսը» հավաքած 57 միավորով զբաղեցրել է Հոլանդիայի 4-րդ դիվիզիոնի մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը։ «Հոեկը» 64 միավորով եզրափակել է լավագույն քառյակը։ Այդպիսով, 2-4-րդ տեղեր զբաղեցրած թիմերը, այդ թվում՝ «Հոեկը», կմասնակցեն փլեյ-օֆֆի և կպայքարեն 3-րդ դիվիզիոնի ուղեգրի համար։

Մեսիի գոլը ոչինչ չփոխեց. «Վալենսիան»՝ Իսպանիայի գավաթակիր (տեսանյութ)

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում: