Դեսիրեն Մարկոսին ու ևս 3 լեգեոների է զիջում ԲԽ-ի 1 մրցաշրջանում խփած գոլերի քանակով - VNews
Բաժիններ

Դեսիրեն Մարկոսին ու ևս 3 լեգեոների է զիջում ԲԽ-ի 1 մրցաշրջանում խփած գոլերի քանակով

Բարձրագույն խմբի 35-րդ տուրը՝ 10 փաստով

Առաջնության նախավերջին տուրի հանդիպումներից հետո էլ չորոշվեցին մրցանակակիրները: Բոլոր հարցերի պատասխանները կտրվեն մայիսի 30-ին կայանալիք 36-րդ տուրում: Չեմպիոնի տիտղոսը նվաճելու համար «Արարատ-Արմենիային» միայն հաղթանակ է անհրաժեշտ «Բանանցի» հետ կայանալիք մրցավեճում, որն «Ալաշկերտի» հետ պայքարում է բրոնզե մեդալների համար:

Տուրի ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:

1․ Տուրն անցավ դաշտի տերերի առավելությամբ, որոնք երկու հաղթանակ տոնեցին, նույնքան խաղ ավարտեցին ոչ-ոքի: Առաջնությունում անցկացված 140 հանդիպումներում դաշտի տերերը 53 հաղթանակ են տոնել, հյուրերին հաջողությունն ուղեկցել է 47 անգամ, 40 խաղ ավարտվել է ոչ-ոքի:

Ալեքսանդր Տարխանովը՝ Էրիկ Վարդանյանի բացակայության, եվրագավաթային առաջիկա մրցաշրջանի և այլ թեմաների մասին (տեսանյութ)

Տուրում 9 գոլ գրանցվեց: Առաջնության մեկնարկից անցկացված 140 հանդիպումներում 315 գոլ է խփվել: Միջին արդյունավետությունը կազմում է 2,25 գոլ մեկ խաղում:

2․ «Փյունիկն» առաջինն ավարտեց ընթացիկ առաջնությունը՝ 32 հանդիպումներում վաստակելով 60 միավոր, ինչը հնարավոր միավորների 62,5 տոկոսն է: Առաջնության վերջին 9 խաղերում փյունիկցիներն անպարտելի մնացին: Նախորդ առաջնության համեմատ «Փյունիկը» զգալի առաջընթաց ունեցավ: Հիշեցնենք, որ փյունիկցիները նախորդ առաջնությունում 6 թիմերի մրցավեճում զբաղեցրել էին 5-րդ տեղը՝ 30 հանդիպումներում վաստակելով 36 միավոր, ինչը հնարավոր միավորների ընդամենը 40 տոկոսն էր:

3․ «Արարատ-Արմենիան» առաջնության գարնանային հատվածում ունեցած հաջող ելույթների շնորհիվ չեմպիոնի կոչման գլխավոր հավակնորդ դարձավ: Եթե առաջնության աշնանային հատվածում «Արարատ-Արմենիան» 17 հանդիպումներում վաստակած 26 միավորով ընթանում էր 4-րդ տեղում, ապա գարնանը Վարդան Մինասյանի սաները 14 խաղերում արդեն 32 միավոր են վաստակել:

Վարդան Մինասյան․ «Թիմը հոգեբանորեն պատրաստ է վերջին քայլը կատարելու դեպի չեմպիոնություն»

4․ «Բանանցին» կրկին չհաջողվեց հյուրընկալվելիս հաղթել «Ալաշկերտին»: Սեփական հարկի տակ «Բանանցի» հետ անցկացրած առաջնության 14 հանդիպումներում էլ ալաշկերտցիներն անպարտելի են մնացել՝ տոնելով 8 հաղթանակ, 6-ն ավարտելով ոչ-ոքի:

5․ «Արարատ-Արմենիայի» հարձակվող Անտոն Կոբյալկոն, առաջնությունում առաջին անգամ դուբլի հեղինակ դառնալով, գոլերի թիվը հասցրեց 14-ի: Դա ՀՀ առաջնություններում հանդես եկած ռուսաստանցի ֆուտբոլիստների մեջ լավագույն արդյունքն է: Կոբյալկոն գերազանցեց «Միկայի» ռուսաստանցի նախկին հարձակվող Անդրեյ Բուլանովի ռեկորդային ցուցանիշը, որն առավել արդյունավետ էր գործել մեկ մրցաշրջանում՝ 2001թ. առաջնությունում դառնալով 12 գոլի հեղինակ:

Բուլանովը, երկու մրցաշրջան հանդես գալով Հայաստանում, Բարձրագույն խմբում ընդհանուր առմամբ 19 գոլի հեղինակ է դարձել, որն առայժմ լավագույն ցուցանիշն է ռուսաստանցի ֆուտբոլիստների մեջ: Կոբյալկոն առաջնության գարնանային հատվածի ամենաարդյունավետ ֆուտբոլիստն է, որի հաշվին 11 գոլ է գրանցված:

Կոբյալկոն իր ծանրակշիռ խոսքն ասաց ամենակարևոր պահին․ VNews-ի ֆոտոշարքն «Արարատ-Արմենիա» – «Արցախ» խաղից

6․ Ջոնել Դեսիրեն ավելի ամրապնդեց առաջատարի դիրքը «Ոսկե խաղակոշիկի» համար մղվող պայքարում՝ խփելով ընթացիկ առաջնությունում 17-րդ գոլը: Այդ գոլերից 9-ը «Լոռիի» հարձակվողը խփել է առաջնության գարնանային հատվածում՝ կրկնելով նախկին շիրակցի Ժան-Ժակ Բուգուհիի արդյունավետության տարիքային ռեկորդը: Վերջինս Հայաստանում հանդես եկած լեգեոնականներից այդ տարիքում բոլորից արդյունավետ էր գործել: Դեսիրեն հիանալի հնարավորություն ունի գերազանցելու Բուգուհիի ռեկորդային ցուցանիշը եթե ոչ ընթացիկ առաջնությունում, ապա հաջորդ առաջնության աշնանային հատվածում:

Դեսիրեն ընդգրկվեց ՀՀ առաջնություններում մեկ մրցաշրջանում խփած գոլերի քանակով լեգեոնականների լավագույն հնգյակում: Ավելի արդյունավետ են գործել Մարկոս Պիզելին՝ 22 գոլ (2007թ.), Սեսար Ռոմերոն՝ 21 (2014/15թթ.), Ժան-Ժակ Բուգուհին՝ 21 (2014/15թթ.) և Լամին Լի Յորոն՝ 18 (2012/13թթ.):

Վահե Գևորգյան․ «Մենք ավելի մոտ էինք հաղթանակին, քան «Գանձասար-Կապանը» (տեսանյութ)

7․ Էդգար Մանուչարյանն ընթացիկ առաջնությունում 2-րդ գոլը խփեց, որը Բարձրագույն խմբում 55-րդն էր: «Ալաշկերտում» նա իր գոլերի հաշիվը բացել էր անցյալ տարվա օգոստոսի 26-ին՝ 11մ հարվածով խոցելով «Արարատ-Արմենիայի» դարպասապահ Դմիտրի Աբակումովի պաշտպանած դարպասը: Պաշտոնական մրցումներում Մանուչարյանի օգտին 88 գոլ է գրանցված:

8․ Վարդան Պողոսյանը բացեց գոլերի հաշիվը «Բանանցում»: Նա ընդամենը 2-րդ անգամ էր խաղադաշտ դուրս եկել «Բանանցի» մարզաշապիկով՝ դարձյալ մտնելով փոխարինման: Պողոսյանը թիմի կազմում նորամուտը նշել էր ապրիլի 27-ին «Արցախի» հետ խաղում՝ 85-րդ րոպեին փոխարինելով Եվգենի Կոբզարին:

Տիգրան Եսայան․ «Գոհ եմ թիմի ցուցադրած խաղից, դժգոհ՝ արդյունքից» (տեսանյութ)

9․ Էդվարդ Կպոդոն «Բանանցի» կազմում Բարձրագույն խմբում 39-րդ խաղն անցկացրեց և ընդգրկվեց թիմի ամենափորձառու լեգեոնականների տասնյակում: Այդ ցանկը գլխավորում է Նոա Կասուլեն, որն այլազգի ֆուտբոլիստներից առավել հաճախ՝ 79 անգամ կրել է «Բանանցի» մարզաշապիկը:

10․ «Արարատ-Արմենիայի» դարպասապահ Դմիտրի Աբակումովն ընթացիկ առաջնությունում 15-րդ անգամ դարպասն անառիկ պահեց և ընդգրկվեց Բարձրագույն խմբում մեկ մրցաշրջանում «չոր» խաղերի քանակով դարպասապահների լավագույն տասնյակում: Այդ ցանկում է նաև շիրակցի Վսևոլոդ Երմակովը, որն ընթացիկ առաջնությունում լավագույն արդյունքն ունի՝ 16 անգամ դարպասը պահելով անառիկ: Իսկ ռեկորդակիրը «Շիրակի» դարպասապահների ներկայիս մարզիչ Արթուր Հովհաննիսյանն է, որը 1992թ. առաջնության 30 հանդիպումներից 21-ում «չոր» էր դուրս եկել:

Աշոտ Հայրապետյան

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

Դմիտրի Գունկո. «Իմ թիմի խաղը լիովին գոհացրեց, իսկ պահերի իրացմանը խանգարեց դեղին համազգեստով բրիգադը» (տեսանյութ)

Ալեքսանդր Գրիգորյան. «Պատահում է` հիմնական կազմից 1-2 խաղացող են բացակայում, պատահում է՝ թիմի կեսը. Մեզ մոտ երկրորդ դեպքն էր» (տեսանյութ)

Գևորգ Տարախչյան․ «Չիրացրինք մեր պահերը․ կփորձենք հաղթել մյուս խաղերում» (տեսանյութ)

Բենիկ Հովհաննիսյան․ «Մրցավարը վճռեց խաղի ելքը» (տեսանյութ)

«Նոան» և «Ուրարտուն» մեկական գոլ խփեցին ու ոչ-ոքի գրանցեցին (տեսանյութ)

Սևադա Արզումանյան. «Ալաշկերտի» ֆուտբոլիստները կարգով ավելի բարձր են, բայց եթե մեր պահերն օգտագործեինք, նման արդյունք չէր լինի» (տեսանյութ)

Եղիշե Մելիքյան. «Մենք այսօր հաղթեցինք լավ հակառակորդի: Գործ ունեինք բնավորություն ունեցող թիմի հետ» (տեսանյութ)

Ռումյան Հովսեփյան․ «Հաճելի կլինի գնալ ձմեռային ընդմիջման՝ գտնվելով 1-ին հորիզոնականում» (տեսանյութ)

«Ալաշկերտը» հաղթեց «Վանին» և ամրապնդվեց առաջատարի դիրքում (տեսանյութ)

«Ալաշկերտ» – «Վան»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Նոր մարզիչներով առաջին արարատյան դերբին․ Ամենաուշագրավ փաստերը՝ VBET ՀՊԼ 14-րդ տուրին ընդառաջ

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 13-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

Հովսեփյանը Մխիթարյանին դուրս թողեց ՀՀ առաջնությունների 100 լավագույն ռմբարկուների ցանկից

Դավիդ Կամպանյա․ «Լոռիի» դեմ խաղը սկզբունքային չէր ինձ համար» (տեսանյութ)

Արթուր Սերոբյան․ «Շատ ուրախ եմ առաջին անգամ մեկնարկային կազմում հայտնվելու և թիմի հաղթանակի կապակցությամբ» (տեսանյութ)

Ջեյսոն Մարտինեսի գոլը հաղթական էր «Լոռի» – «Արարատ-Արմենիա» խաղում (տեսանյութ)