MD․ «Բարսելոնան» ո՛չ այսօր, ո՛չ էլ վաղը պաշտոնանկ չի անի Վալվերդեին - VNews
Բաժիններ

MD․ «Բարսելոնան» ո՛չ այսօր, ո՛չ էլ վաղը պաշտոնանկ չի անի Վալվերդեին

«Բարսելոնան» դեռևս որոշում չի կայացրել գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեի ապագայի վերաբերյալ։

Իսպանական մի քանի լրատվամիջոցներ հաղորդել էին, որ կատալոնական ակումբն այսօր կհայտարարի 55-ամյա մասնագետի հրաժարականի մասին, սակայն Mundo Deportivo-ն, հղում կատարելով «Բարսելոնայում» իր հավաստի աղբյուրներին, պնդում է, որ ակումբը չի նախատեսել հեռացնել Վալվերդեին այսօր կամ վաղը։

Իսպանիայի գործող չեմպիոնի ղեկավարությունն առայժմ գնահատում է թիմում տիրող իրավիճակը և երկմտում՝ թողնե՞լ Վալվերդեին թիմի ղեկին հաջորդ մրցաշրջանում, թե՞ ոչ։ Կազմի ու մարզչի վերաբերյալ վերջնական որոշումները կընդունվեն նախագահ Խոսեպ Բարտոմեուի և ակումբի մյուս ղեկավարների միջև հանդիպման ժամանակ։

Վալվերդեն «Բարսելոնան» գլխավորել է 2017 թվականի մայիսին։ Նա թիմի հետ միասին 2 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, 1-ական անգամ՝ գավաթակիր և սուպերգավաթակիր։

«Կապտանռնագույններն» այս մասնագետի օրոք 2 անգամ դուրս են մնացել Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության փլեյ-օֆֆից դիմակայության առաջին խաղերում տոնած համոզիչ հաշիվներով հաղթանակներից հետո։ «Բարսելոնան» նախորդ մրցաշրջանում քառորդ եզրափակիչում զիջել է «Ռոմային» (4-1, 0-3), իսկ այս մրցաշրջանում կիսաեզրափակիչում պարտություն կրել «Լիվերպուլից» (3-0, 0-4)։

5 մարզիչ, որ կարող է փոխարինել Վալվերդեին «Բարսելոնայում»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Գվարդիոլան մեկնաբանել է Մեսիի՝ «Բարսելոնայից» հեռանալու մասին լուրերը

«Բարսելոնան» մտադիր է իջեցնել Մեսիի աշխատավարձը

«Ֆրանսիական տրագիկոմեդիա». Ինչու և ինչպես տրանսֆերի ձախողումը կոտրվեց ՄԻԱՅՆ Գրիզմանի գլխին

«Բարսելոնայի» նախագահ. «Նեյմարի վերադարձը քիչ հավանական է»

«Բարսելոնան» հնարավոր է խանգարի «Ռեալին» ձեռք բերել Մբապեին

Գուշակեք մրցաշրջանը՝ ըստ մրցաշարային աղյուսակի. VNews-ի Quiz-ը

Սետյենը գտավ այն սխեման, որում Գրիզմանը փայլեց

Սուարեսը պատմական նվաճման է հասել «Բարսելոնայում»

«Բարսելոնայի» նախագահ. «VAR-ը միշտ օգնում է միևնույն թիմին»

«Բարսելոնան» ընդհատեց ոչ-ոքիների շարքը և վստահորեն հաղթեց «Վիլյառեալին» (տեսանյութ)

Գրիզմանի նրբագեղ գոլը «Վիլյառեալի» դեմ խաղում (տեսանյութ)

Սուարեսի հիանալի գոլը Մեսիի տպավորիչ անցումից և փոխանցումից հետո (տեսանյութ)

«Բարսելոնայի» մեկնարկային կազմը «Վիլյառեալի» դեմ մրցավեճում

Nike ապրանքանիշը ֆինանսական կորուստներ է հասցրել «Բարսելոնային»

Նեյմարն ու ՊՍԺ-ն պայմանավորվածության են հասել

AS․ Նեյմարը կվերադառնա «Բարսելոնա», եթե ակումբը կրկին առաջարկ ներկայացնի ՊՍԺ-ին