«Շատերն են մոռանում՝ քանի-քանի գրանդ ակումբներ կցանկանային լինել մեր փոխարեն»․ Ասպիլիկուետա - VNews
Բաժիններ

«Շատերն են մոռանում՝ քանի-քանի գրանդ ակումբներ կցանկանային լինել մեր փոխարեն»․ Ասպիլիկուետա

Խաղի մանրամասները

Եվրոպա, ՈւԵՖԱ Եվրոպայի Լիգա, Փլեյ-օֆֆ

29 Մայիս 2019 - 23:00

4

Չելսի

1

Արսենալ

1 - 0 Օլիվիե Ժիրու - 49`

2 - 0 Պեդրո Ռոդրիգես - 60`

3 - 0 Էդեն Ազար - 65`

3 - 1 Ալեքս Իվոբի - 69`

4 - 1 Էդեն Ազար - 72`

«Չելսիի» իսպանացի պաշտպան Սեսար Ասպիլիկուետան հայտնել է Եվրոպա լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչում «Արսենալի» հետ կայանալիք հանդիպումից իր սպասելիքների մասին։

«Մենք «Չելսին» ենք և ցանկացած մրցաշրջանի մեկնարկին մտածում ենք բոլոր մրցաշարերում հաղթելու մասին։ Վաղը մեզ եզրափակիչ է սպասվում, պայքար տիտղոսի համար։ Մրցաշարին սկսել ենք մասնակցել սեպտեմբերից և միշտ մտքում պահել եզրափակիչ դուրս գալու հեռանկարը։ Ցանկանում էինք պայքարել գավաթի համար։ Մեզ պատասխանատու խաղ է սպասվում, և մենք ձգտումներով լի ենք։

Վաղը հնարավորություն կունենանք շարունակելու տիտղոսներ նվաճել։ Կարող ենք վերադարձնել այն գավաթը, որ ձեռք էինք բերել 2013 թվականին։ Ես և Դավիդ Լուիսն այն ժամանակ թիմում էինք։ Գիտենք՝ սա ինչքան կարևոր ձեռքբերում է։ Հուսով եմ՝ վաղն ամեն ինչ կկրկնվի։

Մրցաշրջանը, երբ մենք մրցանակներ ենք նվաճում, ավելի լավն է նրանցից, որոնցում անմասն ենք մնում տիտղոսներից։ Այստեղ հասնելու համար երկար ճանապարհ ենք անցել։ Շատերն են մոռանում՝ քանի-քանի գրանդ ակումբներ կցանկանային մեր փոխարեն մասնակցել այս եզրափակիչին։ Մինչ այստեղ հասնելը մի շարք ծանր հանդիպումներ ենք անցկացրել։

Սա լոնդոնյան դերբի է։ Մենք շատ անգամներ ենք հանդիպել ներքին մրցասպարեզում։ Վաղը եվրագավաթային եզրափակիչ է, մեծ խաղ՝ 2 թիմի համար էլ։ Իհարկե, վճռական ենք տրամադրված, քանի որ կարող ենք եվրագավաթային մրցանակով համալրել ակումբի թանգարանը։ Բոլորս շատ լրջորեն ենք աշխատել հանուն այս ակումբի հետ տիտղոսներ նվաճելու»,- Ասպիլիկուետայի խոսքերը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

Գրանիտ Ջակա․ «Մխիթարյանի որոշումն արժանի է հարգանքի»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Արսենալը» վերջնամասում բաց թողեց հաղթանակը «Լեսթերի» հետ մրցավեճում (տեսանյութ)

«Չելսին» գոլառատ խաղում հաղթանակ տոնեց «Քրիստալ Փելասի» նկատմամբ (տեսանյութ)

Ամեն ինչ՝ հանուն Հավերցի. «Չելսին» 6 ֆուտբոլիստի կվաճառի

«Չելսին» հաղթում է ու վերադառնում քառյակ (տեսանյութ)

«Արսենալի» կարևոր քայլը հետագա հաջողությունների համար․ Մարտինելին երկարաձգեց պայմանագիրը

Պահանջներ, որոնց կատարման դեպքում Օբամեյանգը կմնա «Արսենալում»

Վիլիանի դուբլը չփրկեց «Չելսիին» լոնդոնյան դերբիում պարտությունից (տեսանյութ)

«Չելսին» արտագնա խաղում ելույթ է ունենում 2020-21 մրցաշրջանի տնային մարզազգեստով (ֆոտոշարք)

«Արսենալը» ջախջախեց «Նորվիչին», «Էվերթոնն» ուժեղ էր «Լեսթերից» (տեսանյութ)

Օբամեյանգը գերազանցեց Թիերի Անրիի ցուցանիշը՝ ռեկորդ սահմանելով «Արսենալում» (տեսանյութ)

«Արսենալի» այսօրվա մրցակցի դարպասապահն էլ էր «մտքերով» (տեսանյութ)

Բոլոր ճանապարհները բերեցին Հռոմ. Ինչու Մխիթարյանը ճիշտ վարվեց՝ մնալով «Ռոմայում» ու հեռանալով «Արսենալից»

«Չելսին» ու «Բորուսիան» ներկայացրել են իրենց տնային մարզաշապիկները 2020/21 մրցաշրջանի համար (լուսանկարներ)

Մխիթարյանը կխզի պայմանագիրը «Արսենալի» հետ

Վերները պատմել է՝ ինչպես Լեմպարդը նրան համոզեց տեղափոխվել «Չելսի»

Գվարդիոլա. «Դա լավագույն պատրաստությունը կլինի «Ռեալի» հետ կռվին»