Արամ Ոսկանյան. «Ալաշկերտը» կդառնար Հայաստանի չեմպիոն, եթե ես ու օգնականներս մնայինք ակումբում» - VNews
Բաժիններ

Արամ Ոսկանյան. «Ալաշկերտը» կդառնար Հայաստանի չեմպիոն, եթե ես ու օգնականներս մնայինք ակումբում»

Alashkert vs Banants 14 - Արամ Ոսկանյան. «Ալաշկերտը» կդառնար Հայաստանի չեմպիոն, եթե ես ու օգնականներս մնայինք ակումբում»
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 15:13

-

-

Արամ Ոսկանյանը Բարձրագույն խմբի 2018/19թթ․ առաջնությունում 2 ակումբում աշխատեց։ Նա 2-րդ տուրից հետո հեռացավ «Բանանցից» և 10-րդ տուրից գլխավորեց «Ալաշկերտը»։ Մրցաշարում վատ մեկնարկած չեմպիոնը Ոսկանյանի օրոք առաջին 9 խաղում 6 հաղթանակ տոնեց և դարձավ աշնանային հատվածի հաղթող։

Թիմը ձմեռային դադարից հետո էլ պահպանում էր առաջատարի դերը, բայց Ոսկանյանի համար ճակատագրական դարձավ «Բանանցի» հետ 26-րդ տուրի մրցավեճը։ «Ալաշկերտն» Ալեքսանդր Պրուդնիկովի խայտառակ վրիպումների և մրցավարական շատ կոպիտ սխալի հետևանքով նշանակված 11-մետրանոցի պատճառով պարտվեց 0-2 հաշվով։

«Ալաշկերտի» ղեկավարությունը երկար-բարակ չմտածեց և պաշտոնանկ արեց Ոսկանյանին, թեև թիմը շարունակում էր պայքարը նաև գավաթի խաղարկությունում։ Թիմը, որը հետագայում Աբրահամ Խաշմանյանի օրոք դարձավ գավաթակիր, հենց Ոսկանյանի գլխավորությամբ էր անցկացրել «Արարատ-Արմենիայի» հետ կիսաեզրափակիչ առաջին խաղը (2-2)։ Ինչպես հետո պարզվեց, թիմը հենց արտագնա մրցավեճում խփած գոլերի շնորհիվ էր անցնելու եզրափակիչ, քանի որ կիսաեզրափակիչ պատասխան հանդիպմանը գրանցվեց 0-0 հաշիվը։

Արամ Ոսկանյանը VNews.am-ին տված հարցազրույցում ամփոփել է «Ալաշկերտում» կատարած աշխատանքը, նշել այն խնդիրները, որոնց բախվել է այնտեղ անցկացրած ժամանակահատվածում, անդրադարձել առաջնությանը վերաբերող ուշագրավ թեմաների։ Ներկայացնում ենք հարցազրույցի առաջին մասը։

Ինչո՞վ եք զբաղված այս պահին։

-Հիմա ավելի շատ ժամանակ եմ հատկացնում ընտանիքիս։ Պարզվում է՝ լավ ընտանիք ունեմ (ժպտում է՝ խմբ․)։ Տոնական օրերին մի քանի օրով մեկնել էի Արցախ։ Սիրում եմ ճանապարհորդել Հայաստանով, որը տեսարժան շատ վայրեր ունի։ Աղջիկս էլ քննությունների է պատրաստվում, ավելի շատ դրանով եմ զբաղված։ Ինքն էլ է նկատել, որ հիմա ավելի շատ եմ ուշադրություն դարձնում այդպիսի հարցերին։ Հարմար պահ է, որ ժամանակս հատկացնեմ ընտանիքիս։

Ararat Armenia vs Alashkert 15 960x640 - Արամ Ոսկանյան. «Ալաշկերտը» կդառնար Հայաստանի չեմպիոն, եթե ես ու օգնականներս մնայինք ակումբում»

Ապագայի հաշվով ի՞նչ պլաններ ունեք։

-Եղել են մի քանի առաջարկներ, որոնցից 2-ը՝ արտասահմանից։ Ցանկանում եմ ստանալ հնարավորինս լուրջ առաջարկ։ Հայաստանում կհամաձայնեմ աշխատել միայն այն դեպքում, եթե լինի պրոֆեսիոնալ պայմանագիր։ Հայաստանում աշխատող մարզիչների մեծ մասն աշխատում է ոչ պրոֆեսիոնալ պայմանագրերով։ Եվ այստեղ առաջնայինը գումարի չափը չէ։ Մարզիչն իր աշխատանքում պետք է կարողանա ռիսկի դիմել, իսկ դա անելու համար դու պետք է քեզ ինչ-որ չափով ապահով զգաս։

Ոչ ոք անսխալական չէ, բայց երբ դու զգում ես, որ քո 1 բացթողումը կարող է դառնալ վերջինը, չես փորձում ռիսկի դիմել և առաջ չես գնում։ Ամեն ինչ պետք է պրոֆեսիոնալ լինի։ Եվ այդպիսի պայմանագրի առկայությունը շահավետ է նաև ակումբի սեփականատիրոջ համար, որովհետև նա կարող է հույզերի ազդեցության տակ որոշում կայացնել, իսկ հետո՝ փոշմանել։ Իսկ երբ կա պրոֆեսիոնալ պայմանագիր, նա հապճեպ չի որոշում և ամեն ինչ կշռադատում է։

Ի՞նչ տվեց Ձեզ «Ալաշկերտում» անցկացրած ժամանակաշրջանը և, հիմա, հետհայացք գցելով, ի՞նչ սխալներ եք թույլ տվել։

-Այնտեղ շատ լավ ժամանակաշրջան ենք անցկացրել։ Սա մեծ փորձ էր։ Երբ գլխավորեցի «Ալաշկերտը», թիմը 4-րդ տեղում էր, և խնդիր դրվեց մինչև ձմեռային հանգստի գնալը տեղ զբաղեցնելու լավագույն եռյակում։ Մենք գերազանցեցինք սպասելիքները և ընդմիջման գնացինք 1-ին հորիզոնականում՝ 2-րդ տեղը զբաղեցնող թիմից առաջ լինելով 4 միավորով։ Նախապատրաստական շրջանն էլ շատ լավ ու արդյունավետ անցավ։

Pyunik vs Alashkert 5 960x640 - Արամ Ոսկանյան. «Ալաշկերտը» կդառնար Հայաստանի չեմպիոն, եթե ես ու օգնականներս մնայինք ակումբում»

Եկավ ամենակարևոր փուլը՝ գարնանային հատվածը, երբ բոլոր թիմերն էլ ուժեղացել էին։ Հայաստանում 9 թիմ է, և, ինչպես գիտեք, բոլորն էլ ուզում են չեմպիոն դառնալ։ Ամենաբարդն այն էր, որ այդքան նախապատրաստվելուց հետո վերադարձանք Հայաստան ու մարտ ամսին ընդամենը 4 խաղ անցկացրինք։ Գավաթի խաղարկության հանդիպումներն էլ տեղափոխեցին ապրիլ։ Այդպիսի խաղացանկն ինձ համար անհասկանալի էր։ Երբ թիմը վերադառնում է նախապատրաստական շրջանից, խաղերը պետք է ինտենսիվ լինեն, հետո նոր լինի շաբաթական գրաֆիկ, իսկ մեր դեպքում եղավ հակառակը։

Հետո եղավ մի պահ, երբ կորցրինք առաջատարի դիրքը, սակայն 2 տուր հետո կրկին վերադարձրինք։ Թիմի խաղում կար մի փոքր անկում, բայց դա չեմ կապում խիտ գրաֆիկի հետ։ Մենք հենց դրա համար էլ ունեինք երկար պահեստայինների նստարան, դիմում էինք ռոտացիաների, և ես թիմի ներսում պահում էի այն մթնոլորտը, որ բոլորն էլ կարևոր ֆուտբոլիստներ են։ Հետո եղավ «Բանանցի» հետ խաղը, որտեղ, կարծում եմ, գերազանց ֆուտբոլ ցուցադրեցինք․․․

Ձեր վերջին խաղն «Ալաշկերտում» հենց «Բանանցի» հետ հանդիպումն էր։ Ո՞ր գործոնն էր ավելի որոշիչ այդ մրցավեճում պարտություն կրելու հարցում՝ Պրուդնիկովի տարօրինակ վրիպումնե՞րը, թե՞ մրցավարի բացահայտ սխալը 11-մետրանոցի դրվագում։

-2 գործոնն էլ։ Խաղից հետո զանգահարել էին մեր ակումբի նախագահին, պաշտոնապես ներողություն խնդրել՝ ասելով, որ պատժելու են մրցավարին։ Բայց ես դրանից ոչ մի օգուտ չստացա, որովհետև քաջ գիտակցում էի՝ ինչ թիմ եմ գլխավորել։ «Ալաշկերտում», այսպես ասած, վերջնական սխալ չկա, այսինքն՝ 1 սխալը կարող էր ճակատագրական լինել, այդպես էլ եղավ։

11-մետրանոցի դրվագը՝

Դրանից տուժեց նաև «Ալաշկերտը», քանի որ, իմ կարծիքով, մարզչի փոփոխությունն այդ փուլում կարող է շատ բացասական ազդել։ Մարզչի փոփոխություն պետք է լինի մրցաշրջանի մեկնարկում կամ միջնամասում։ Մեր մարզչական շտաբը, շատ լավ իմանալով ֆուտբոլիստների հնարավորությունները, թիմին կարող էր առավելագույն արդյունքին հասցնել։ Մի քիչ համբերություն էր պետք։ Վստահ եմ՝ եթե ես ու օգնականներս մնայինք ակումբում, «Ալաշկերտը» կդառնար Հայաստանի չեմպիոն։ Օգնականներս՝ Անդրանիկ Բաբայանն ու Մանուկ Սարգսյանը, մեծ աշխատանք կատարեցին: Նրանց հետ համագործակցությունն «Ալաշկերտից» մնացած դրական հիշողություններից մեկը կլինի:

Դուք այդ հանդիպումից հետո ասացիք, որ չեք զարմանա, եթե ակումբի սեփականատերը որոշում կայացնի։ Արդեն զգո՞ւմ էիք, որ Ձեր գլխին «սև ամպեր են կուտակվել»։

-Կար այդպիսի կանխազգացում։ «Արցախին» հաղթելու արդյունքում բարձրացել էինք 1-ին տեղ, բայց ակումբի նախագահն այդ հանդիպումից 1 օր անց ժողով կազմակերպեց, որի ընթացքում ասաց՝ Հայաստանում է Սվալոլյուբ Մուսլինը, թեև ընդգծեց, որ դա մեզ չի վերաբերում։ Այդտեղից արդեն հասկացա, որ ինչ-որ բան, հնարավոր է, փոխվի։ Մուսլինը ներկա էր մեր և «Արարատ-Արմենիայի» միջև խաղին։

Հետո եղավ «Բանանցի» հետ հանդիպումը։ Պարտությունը շատ ցավալի էր, որովհետև մենք շատ լավ ֆուտբոլ ցուցադրեցինք, թեև գոլ խփել չհաջողվեց։ Այդ մրցավեճում եղան 11-մետրանոց ու կարմիր քարտ։ Բայց այնպես չէր, որ մեզ համար այդ պարտությունից հետո ամեն ինչ կորած էր։ Մրցակցից ընդամենը 1 միավորով սկսեցինք հետ մնալ։ Գարնանային հատվածում չի եղել թիմ, որ որոշակի հատվածում խաղային անկում ունեցած չլինի, բայց մարդիկ համբերատար սպասել են։ Համբերությունն այս հարցում մեծ դեր խաղաց։

Ararat Armenia vs Alashkert cup first match 6 960x640 - Արամ Ոսկանյան. «Ալաշկերտը» կդառնար Հայաստանի չեմպիոն, եթե ես ու օգնականներս մնայինք ակումբում»

«Ալաշկերտն» ամեն առաջնությունում պայքարում է չեմպիոնության համար, բայց դժվար չէ՞ աշխատել մի ակումբում, որը կարծես թե չունի զարգացման պլան, ռազմավարություն։ Տպավորություն կա, որ այնտեղ չեն նայում ապագայի հեռանկարին՝ մտածելով միայն կոնկրետ մրցաշրջանի մասին։

-Դժվար է։ Ես աշխատել եմ նաև «Բանանցում», որտեղ ևս արդյունք էին պահանջում, բայց այնտեղ ֆուտբոլիստներ պատրաստելը նույնպես շատ կարևոր է։ Ինչ վերաբերում է «Ալաշկերտին», ապա ես քաջ գիտակցում էի, թե ուր եմ գնում։ Ուղղակի ինքս իմ առաջ էլ խնդիր էի դրել, որ դառնամ չեմպիոն։ Գիտեի՝ ուր եմ գնում, ինչի համար եմ գնում և ինչ դժվարությունների պետք է հանդիպեմ։

Ո՞ր թիմն է ավելի արժանի նվաճելու չեմպիոնական տիտղոսը՝ «Փյունի՞կը», թե՞ «Արարատ-Արմենիան»։

-Կարծում եմ՝ 2-ն էլ արժանի են, որովհետև նրանք համեմատաբար կայուն ֆուտբոլ ցուցադրեցին։ Ճիշտ է, «Փյունիկում» էլ վերջնամասում մարզչական փոփոխություն եղավ, բայց Տարխանովը շատ բան չփոխեց և պահպանեց նշաձողը։ Նա չփոխեց մեթոդիկան, ոչինչ չփոխեց։ Կարծում եմ՝ Տալալաևի հեռանալն էլ ոչ թե արդյունքների հետ էր կապված, այլ նրա, որ նա պարզապես ցանկանում էր այլ առաջնությունում աշխատել։ 2 թիմերն էլ, ընդհանուր առմամբ, արժանի են չեմպիոնության։ «Արարատ-Արմենիան» ունի առավելություն, որովհետև ամեն ինչ նրա ձեռքերում է և «Բանանցին» հաղթելու դեպքում կդառնա չեմպիոն։

Հարցազրույցի երկրորդ մասը, որտեղ Ոսկանյանը պատասխանում է Աբրահամ Խաշմանյանին, Ջևան Չելոյանցի ու Բագրատ Նավոյանի միջև համեմատություններին, Չեմպիոնների լիգայի եզրափակիչին վերաբերող հարցերին և ոչ միայն, կներկայացնենք շուտով։

Արման Աբելյան

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Արամ Ոսկանյանը կարող է ազատվել «Ատիրաուի» գլխավոր մարզչի պաշտոնից

«Շիրակ» – «Ալաշկերտ» խաղի ժամանակացույցը

Արտակ Գրիգորյանը՝ VBET ՀՊԼ փետրվար-մարտ ամիսների լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելու և այլ թեմաների մասին (տեսանյութ)

«Շիրակ» – «Ալաշկերտ» խաղը հետաձգվել է

Վարդան Բիչախչյան. «Այսօր մենք մեզ նման չէինք» (տեսանյութ)

Տիգրան Եսայան. «Ամեն ինչ դեռ առջևում է, անգամ մենք պետք է պայքարենք չեմպիոնության համար» (տեսանյութ)

Արսեն Բեգլարյան․ «Արարատը» հենց այնպես չէ գլխավորում աղյուսակը․ շատ հաճելի է հաղթել նման լուրջ մրցակցի» (տեսանյութ)

Արսեն Բեգլարյանն այդ ցուցանիշին հասած ընդամենը 10-րդ դարպասապահն է

«Ուրարտուն» հաղթեց առաջատար «Արարատին» (տեսանյութ)

VBET Հայաստանի Պրեմիեր լիգա. «Ուրարտու» – «Արարատ», մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում

Հայտնի է փետրվար-մարտ ամսվա VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի լավագույն ֆուտբոլիստի անունը

«Հավերժական» մրցակիցները 28 օրում կառերեսվեն 4-րդ անգամ․ Ամենակարևորը՝ VBET ՀՊԼ 19-րդ տուրին ընդառաջ

«Ուրարտուն» առաջին անգամ վերջին 9,5 տարում, «Արարատը»՝ 13 տարում․ ուշագրավ վիճակագրություն

Հայտնի են VBET Հայաստանի գավաթի կիսաեզրափակչի զույգերը

Փորձի և երիտասարդության համառ պայքարը․ VNews-ի ֆոտոշարքը ԲԿՄԱ – «Ալաշկերտ» պատասխան խաղից

Հայաստանի հավաքականի նորեկի բենեֆիսը. հարված ռաբոնայով և ֆանտաստիկ փոխանցում (տեսանյութ)