fbpx

Վահան Բիչախչյան. «Հունիսի 12-ից «Ժիլինայի» հետ կսկսեմ նախապատրաստվել նոր մրցաշրջանին»

Հայաստանի երիտասարդական հավաքականի հարձակողական ոճի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը շուտով կվերադառնա իր ակումբի՝ Սլովակիայի «Ժիլինայի» տրամադրության տակ:

«Շիրակի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը, որը Վահանի հայրն է և նախկին մարզիչը, վերջերս հայտարարել էր, որ 19-ամյա ֆուտբոլիստը վերականգնողական երկարատև գործընթացից հետո վերադարձել է Հայաստան ու մարզվում է Գյումրին ներկայացնող ակումբի հետ:

Վահան Բիչախչյանը VNews.am-ին տված հարցազրույցում խոսել է ընթացիկ գործերի և ապագա պլանների մասին:

«Բուժման գործընթացն արդեն ավարտել եմ և մարզվում եմ «Շիրակի» հետ: Որոշ ժամանակ մարզվում էի անհատական ծրագրով, իսկ հիմա թիմի հետ եմ անցկացնում մարզումները: Ամեն ինչ ընթանում է իր հունով: Հունիսի 12-ից «Ժիլինայի» հետ կսկսեմ նախապատրաստվել նոր մրցաշրջանին: Երևի արդեն ամսի 10-ից կմիանամ ակումբակիցներիս ու «Ժիլինայի» գլխավոր թիմի հետ կվերսկսեմ մարզումներս:

Ներկայիս մարզումների ընթացքում որոշ բարդություններ լինում են, չի կարող ամեն ինչ 1 օրում անցնել, բայց ամեն ինչ ժամանակի ընթացքում դեպի լավը կընթանա:

Թե՛ Իսպանիայում անցկացրած 2 ամիսների ընթացքում, թե՛ այստեղ միշտ ինձ հետ է եղել ազգային հավաքականի ֆիզպատրաստության մարզիչ Խավյեր Մինյանոն ու ամեն ինչով օգնել: Առիթից օգտվելով՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարներին և հավաքականի մարզչական շտաբին Իսպանիայում անցկացրածս հատվածը բարձր մակարդակով կազմակերպելու համար: Շնորհակալ եմ նաև իսպանացի մարզիչներին՝ Մինյանոյի գլխավորությամբ, որի հետ շատ լավ հարաբերությունների մեջ եմ: Մենք Իսպանիայում ծանոթացանք, և նա միշտ ամեն հարցով օգնել է: Նրա գլխավորությամբ մարզվել եմ թե՛ Իսպանիայում, թե՛ այստեղ: Հուսով եմ՝ ամեն ինչ արդեն անցյալում է: Հիմա պետք է նայել առաջ՝ դեպի նպատակներ: Առաջ Աստված»,- ասել է Բիչախչյանը:

Հայ ֆուտբոլիստը վերջին անգամ պաշտոնական հանդիպման է մասնակցել 2018 թվականի սեպտեմբերի 11-ին՝ փոխարինման մտնելով Մակեդոնիայի երիտասարդական հավաքականի հետ խաղում:

Հավելենք, որ «Ժիլինան» Սլովակիայի ավարտված առաջնության հիմնական փուլում 12 թիմի պայքարում զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը, սակայն հետագայում, երբ առաջին 6 տեղեր զբաղեցրած թիմերն առանձին փուլում սկսել են պայքարել չեմպիոնության ու եվրագավաթային ուղեգրերի համար, գրավել է ընդամենը 4-րդ տեղը: «Ժիլինան» հաջորդ մրցաշրջանում չի մասնակցի եվրոպական ակումբային մրցաշարերին:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Տրանսֆերային ամառ-2019․ Բարձրագույն խմբի ակումբների ձեռքբերումները և կորուստները (թարմացվում է)

«Վերջին ամիսները ինձ համար սև էին». Վահան Բիչախչյանը վերադարձել է մարզումներին «Ժիլինայի» հետ (տեսանյութ)

Podcast #1. Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 2018/19 մրցաշրջանի ամփոփում

«Շիրակից» հեռացավ ևս 2 ֆուտբոլիստ

Հայկական ֆուտբոլի կտրուկ թռիչքը, որի հետևից դեռ պետք է հասցնել

Դմիտրի Աբակումովը կստանար «Ոսկե ձեռնոց» մրցանակը, եթե Հայաստանում այն խաղարկվեր

Հայ ֆուտբոլիստների կանխատեսումները Չեմպիոնների լիգայի եզրափակիչի վերաբերյալ

Պատմության մեջ երկրորդ անգամ է նորաստեղծ թիմը հռչակվում Հայաստանի չեմպիոն

«Արարատ-Արմենիան»՝ Հայաստանի չեմպիոն

2 ժամից կորոշվի Հայաստանի չեմպիոնը (մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում)

Երևանում օդը «կանգ կառնի», քանի որ գերկարևոր խաղ կա. Ամենահետաքրքիր փաստերը՝ ԲԽ-ի 36-րդ տուրին ընդառաջ

Դեսիրեն Մարկոսին ու ևս 3 լեգեոների է զիջում ԲԽ-ի 1 մրցաշրջանում խփած գոլերի քանակով

Ընդամենը 2 թիմ է Գյումրիում հաղթել «Շիրակին», իսկ Դենիս Թումասյանն «Ալաշկերտի» ռեկորդակիրն է

«Արարատ-Արմենիան» չհետևեց «Բանանցի» օրինակին և հաղթեց․ չեմպիոնական պայքարը շարունակվում է (տեսանյութ)

«Շիրակ» – «Արարատ-Արմենիա»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

«Փյունիկն» իր առաջիկա մրցակցին արդեն 2 անգամ պարտվել է առաջնությունում․ Ամենահետաքրքիր փաստերը՝ ԲԽ-ի 34-րդ տուրին ընդառաջ