fbpx
Բաժիններ

Պատմության մեջ երկրորդ անգամ է նորաստեղծ թիմը հռչակվում Հայաստանի չեմպիոն

Բարձրագույն խմբի 36-րդ տուրը՝ 10 փաստով

Առաջնության ավարտական տուրը տվեց ֆուտբոլասերներին հուզող բոլոր հարցերի պատասխանները: Տուրի ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:

1. Առաջնության ավարտական տուրն անցավ անհաշտ պայքարում, որում դաշտի տերերն ու հյուրերը երկուական հաղթանակ տոնեցին: Առաջնությունում անցկացված 144 հանդիպումներում դաշտի տերերը 55 հաղթանակ են տոնել, հյուրերին հաջողությունն ուղեկցել է 49 անգամ, 40 խաղ ավարտվել է ոչ-ոքի:

Տուրն աչքի ընկավ գոլային հրավառությամբ. 4 խաղում 19 անգամ դարպասի գրավում արձանագրվեց: Դա ավարտված առաջնության ամենաբարձր արդյունավետությունն է: Մինչ այդ ամենաարդյունավետը 29-րդ տուրն էր, որում 16 գոլ էր խփվել: 27-րդ առաջնությունում անցկացված 144 հանդիպումներում 334 գոլ գրանցվեց: Միջին արդյունավետությունը կազմում է 2,31 գոլ մեկ խաղում:

Վարդան Մինասյան. «Արժանիորեն հաղթեցինք՝ թե՛ այս խաղը, թե՛ առաջնությունը» (տեսանյութ)

2. Բարձրագույն խմբի նորեկ «Արարատ-Արմենիան» առաջին իսկ փորձից նվաճեց Հայաստանի չեմպիոնի տիտղոսը՝ արծաթե մեդալները թողնելով «Փյունիկին», որը 3-րդ անգամ (նախկինում՝ 1994, 2011թթ.) դարձավ 2-րդ մրցանակակիր: ՀՀ առաջնությունների պատմության մեջ երկրորդ դեպքն է, որ նորաստեղծ թիմը Հայաստանի չեմպիոն է հռչակվում: Դա հաջողվել էր միայն «Փյունիկին», որը, 1992թ. կազմավորվելով և հանդես գալով ՀՄԸՄ անվանումով, «Շիրակի» հետ միասին արժանացել էր ոսկե մեդալների:

«Արարատ-Արմենիան» դարձավ Հայաստանի չեմպիոնի տիտղոսը նվաճած 9-րդ թիմը: Ռեկորդակիրը «Փյունիկն» է, որը ՀՀ 14-ակի չեմպիոն է: 4 անգամ չեմպիոն է հռչակվել «Շիրակը», 3 անգամ՝ «Ալաշկերտը»: 2 անգամ հաջողությունն ուղեկցել է «Ցեմենտին», մեկական անգամ էլ ուժեղագույնն են ճանաչվել «Արարատը», «Երևանը», «Ուլիսը» և «Բանանցը»:

«Արարատ-Արմենիան» բոլորից հաջող հանդես եկավ առաջնության գարնանային հատվածում՝ 15 հանդիպումներում վաստակելով 35 միավոր: Այդ ցուցանիշով Վարդան Մինասյանի սաները 2 միավորով գերազանցեցին «Փյունիկին»:

Պետրոս Ավետիսյանը՝ առաջին անգամ Հայաստանի չեմպիոն դառնալու մասին (տեսանյութ)

3. «Բանանցն» իր պատմության մեջ 6-րդ անգամ արժանացավ բրոնզե մեդալների (նախկինում՝ 1992, 1993, 2002, 2004, 2005թթ.)՝ 12-րդ անգամ դառնալով ՀՀ առաջնությունների մրցանակակիր: Վերջին 5 հանդիպումներում «Բանանցին» չհաջողվեց հաղթանակ տոնել՝ վաստակելով ընդամենը 3 միավոր:

Իլշատ Ֆայզուլինը դարձավ օտարերկրացի 5-րդ մարզիչը, որին հաջողվեց «Բանանցին» մրցանակակիր դարձնել: Մինչ այդ թիմի հետ հաջողության էին հասել ռուսաստանցի Նիկոլայ Կիսելյովը (2006թ.՝ արծաթ), բուլղարացի Նիկոլայ Կոստովը (2007թ.՝ արծաթ), մակեդոնացի Ստևիցա Կուզմանոսկին (2010թ.՝ արծաթ) և սլովակ Ժոլտ Հոռնյակը (2013/14թթ.՝ չեմպիոն):

4. «Գանձասար-Կապանը» միակ թիմն է, որն ավարտված առաջնության մեկ խաղում 7 գոլ խփեց՝ 7-1 հաշվով ջախջախելով «Արարատին»: Գանձասարցիները կրկնեցին առաջնությունում գրանցված ամենախոշոր հաշվի ռեկորդը, որը մինչ այդ պատկանում էր «Ալաշկերտին»: Վերջինս 7-րդ տուրում 6 անպատասխան գնդակ էր խփել «Արցախի» դարպասը: Ավարտված առաջնությունում 2-րդ անգամ մեկ խաղում առավելագույն քանակի գոլեր (8) խփվեցին: Մինչ այդ նման արդյունք էր գրանցվել 29-րդ տուրի «Արարատ» – «Արարատ-Արմենիա» խաղում՝ 2-6:

Գոռ Մալաքյանը Հայաստանի չեմպիոն դառնալուց հետո կիսվել է տպավորություններով (տեսանյութ)

«Գանձասար-Կապանն» ավարտված առաջնությունում 2-րդ անգամ խոշոր հաշվով հաղթեց «Արարատին» (առաջինը՝ 4-0), որը ՀՀ առաջնություններում կապանցիների համար 5-րդն էր արարատցիների հետ հանդիպումներում: Դա նաև «Արարատի» նկատմամբ գանձասարցիների տոնած ամենախոշոր հաշվով հաղթանակն էր: Մինչ այդ ամենախոշորները գրանցվել էին 2011 (5-0) և 2017/18թթ. (6-1) առաջնություններում:

5. «Արարատն» ավարտված առաջնությունում խոշոր հաշվով 5-րդ պարտությունը կրեց, ինչը վատագույն արդյունքն է: Արարատցիները ՀՀ առաջնություններում առաջին անգամ մեկ խաղում 7 գոլ բաց թողեցին՝ կրկնելով ամենախոշոր հաշվով կրած պարտության իրենց ցուցանիշը: Նախկինում «Արարատը» 4 անգամ պարտվել էր 0-6 հաշվով: Առաջին երկու պարտությունները գրանցվել էին 2007թ. Դուշան Միհիչի օրոք «Փյունիկից» և «Բանանցից», ընդ որում 2 անընդմեջ խաղում: Հետագայում ևս երկու անգամ (2009թ.՝ Արկադի Անդրեասյանի, 2012/13թթ.՝ Ալբերտ Սաֆարյանի օրոք) արարատցիները 6 անպատասխան գնդակ էին ընդունել փյունիկցիներից:

«Գանձասար-Կապանի» հետ անցկացրած առաջնության վերջին 6 հանդիպումներում էլ «Արարատը» պարտվել է՝ սեփական դարպասը բաց թողնելով 23 գնդակ, խփելով ընդամենը 3 գոլ: Վերջին հաղթանակը գանձասարցիների նկատմամբ «Արարատը» տոնել է անցյալ տարվա մարտի 1-ին Դավիթ Մինասյանի խփած միակ գոլի շնորհիվ, որը կապանցիների կազմում գրավեց իր նախկին թիմի դարպասը:

Առաջին տիտղոսը. «Արարատ-Արմենիայի» չեմպիոնական տոնախմբությունը (ֆոտոշարք)

6. «Շիրակին» վերջապես հաջողվեց ընդհատել 449 րոպե տևած գոլային երաշտը, երբ 72-րդ րոպեին Կարեն Մուրադյանը գրավեց «Արցախի» դարպասը: Հետաքրքիր է, որ նախորդ գոլը շիրակցիները կրկին խփել էին 72-րդ րոպեին մայիսի 2-ին «Արարատի» հետ կայացած խաղում: Աչքի էր ընկել Արամ Մուրադյանը:

7. Գեղամ Հարությունյանը ֆուտբոլային կարիերայում 2-րդ անգամ պոկերի հեղինակ դարձավ ու կրկին՝ «Արարատի» հետ մրցավեճում: Առաջին պոկերը նա ձևակերպել էր անցյալ տարվա մայիսի 1-ին՝ բոլոր 4 գոլերն էլ խփելով ընդմիջումից հետո: Այդ խաղում կապանցիները հաղթել էին 6-1 հաշվով: Գեղամը շատ արդյունավետ է խաղում «Արարատի» դեմ՝ ՀՀ առաջնություններում գանձասարցիների կազմում 17 անգամ գրավելով մրցակցի դարպասը:

29-ամյա Գեղամ Հարությունյանը 8 գնդակով դարձավ կապանցիների լավագույն ռմբարկուն ու գերազանցեց Միհրան Մանասյանի տարիքային ռեկորդը: Վերջինս այդ տարիքում անցյալ տարի թիմի կազմում 6 գոլ էր խփել: Գեղամը Բարձրագույն խմբում խփած գոլերի թիվը հասցրեց 45-ի, որից 43-ը նրա օգտին գրանցվել է «Գանձասար-Կապանում»:

«Արարատ-Արմենիան» հանդերձարանում տոնում է չեմպիոնությունը (տեսանյութ)

8. Միհրան Մանասյանին վերջապես հաջողվեց առաջնության գարնանային հատվածում առաջին գոլը խփել: Աշնանային հատվածում նա 6 գնդակով «Գանձասար-Կապանում» ամենաարդյունավետն էր: Մանասյանը յուրօրինակ ռեկորդի հեղինակ դարձավ՝ ՀՀ առաջնություններում 21-րդ անգամ գրավելով «Արարատի» դարպասը: Այդ գոլերից 17-ը նա խփել է «Ալաշկերտում», 3-ը՝ «Գանձասար-Կապանում», մեկը՝ «Փյունիկում»: Մանասյանը գերազանցեց Նշան Էրզրումյանի ռեկորդային ցուցանիշը, որը «Կիլիկիայում» և «Արարատում» խաղալիս 10-ական անգամ գրավել էր «Շիրակի» դարպասը:

Բարձրագույն խմբում Միհրան Մանասյանը 76-րդ գոլը խփեց, ինչը լավագույն արդյունքն է առաջնության մասնակիցների մեջ: Մանասյանն ընդգրկվեց ՀՀ առաջնությունների 20 ամենաարդյունավետ ֆուտբոլիստների ցանկում՝ շրջանցելով 75 գոլի հեղինակ դարձած Մարկոս Պիզելիին:

9. Լևոն Հայրապետյանն առաջին գոլը խփեց «Ալաշկերտում»: Իսկ շիրակցի Յուսուֆի Ֆատյոնն ու գանձասարցի Աշոտ Ադամյանը բացեցին գոլերի հաշիվը Բարձրագույն խմբում:

Սևադա Արզումանյանը հեռացել է «Արցախի» գլխավոր մարզչի պաշտոնից

10. Պետրոս Ավետիսյանը Բարձրագույն խմբում հոբելյանական՝ 100-րդ խաղն անցկացրեց: «Արարատ-Արմենիայի» ներկայիս կազմի ֆուտբոլիստներից Ավետիսյանից ավելի շատ հանդիպումների է մասնակցել միայն Գոռ Մալաքյանը՝ 102:

Աշոտ Հայրապետյան

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Երկրպագուները շշեր են նետել խաղադաշտ «Շկուպիի»՝ կարմիր քարտ ստանալուց հետո (տեսանյութ)

«Փյունիկը» հաղթեց «Շկուպիին» և կմրցի չեխական թիմի դեմ (տեսանյութ)

«Շկուպի» – «Փյունիկ». Մակեդոնական թիմը կրճատում է հաշվի տարբերությունը (տեսանյութ)

Առաջին կեսից հետո «Փյունիկը» վստահորեն հաղթում է «Շկուպիին» (տեսանյութ)

«Շկուպի» – «Փյունիկ». Միրանյանը երկրորդ գնդակն է ուղարկում մրցակցի դարպասը (տեսանյութ)

Եվրոպա լիգա. «Ալաշկերտը» կմրցի Բուխարեստի «Ստյաուայի» հետ

«Շկուպի» – «Փյունիկ». Արտակ Եդիգարյանը սուպերգոլով առաջ է մղում «Փյունիկին» (տեսանյութ)

«Գանձասար-Կապանը» պարտվել է մակեդոնական թիմին (տեսանյութ)

«Լոռիի» լավագույն ռմբարկուն հեռանում է թիմից

«Շկուպի» – «Փյունիկ». Մեկնարկային կազմեր

Երևանի «Արարատը» նոր համալրում ունի

«Արարատը» «Սևանին» հաղթել է գերխոշոր հաշվով

«Ալաշկերտը» երկու խաղերի արդյունքում «Մակեդոնիային» հաղթեց 6-1 հաշվով (տեսանյութ)

«Ալաշկերտի» մեկնարկային կազմը «Մակեդոնիայի» հետ խաղում

«Արարատ-Արմենիայի» մրցակիցը ԵԼ-ի 2-րդ որակավորման փուլում ու հանդիպումների ժամանակացույցը

Իլյա Անտոնով. «Մենք պարտվեցինք ոչ թե ամբողջ խաղը, այլ 2-րդ կեսի առաջին 15 րոպեները» (տեսանյութ)